MENU
Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Վաչէ Բրուտեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է 1918 թւականին Հայաստանում մոլեգնող համաճարակներին, եւ այդ չափազանց բարդ պայմաններում, պետականաշինութեան տարբեր ոլորտներում, Հայաստանի առաջին Հանրապետութեան ղեկավարութեան ձեռնարկած քայլերին՝ նրանց նւիրական աշխատանքը եւ ազգային տեսլականը համեմատելով ՀՀ ներկայ իշխանութիւնների գործողութիւնների հետ:
Սրանից 102 տարիներ առաջ հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մղած գոյամարտերում հիմքը դրեց Անկախ Հայաստանի պետականութեան:
Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 102-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն պանծալի տօնի բուն միջոցառման տեսանիւթը, հինգշաբթի՝ 2020 թւականի մայիսի 28-ի երեկոյեան ժամը 8։00-ին, տեղադրւեց «national.events_nj» ինստագրամի էջում, ինչպէս նաեւ թեմի Ազգային առաջնորդարանի կայքէջում (norjugha.ir)։
Արցախի Հանրապետութիւնում համապետական ընտրութիւնների եւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ապրիլեան միջոցառումների շրջանում այդպէս էլ չերեւաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացւած աշխատանքը։
«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական յարաբերութիւններին։ Նա մասնաւորապէս նշել է, որ մայիսի 28-ին արած յայտարարութեան մէջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը յոխորտաց ոչ միայն Արցախը գրաւել, այլ նաեւ Երեւանը։ Թեւանեանի գրառումը՝ ստորեւ․
«Էմամ Խոմէյնին յեղափոխութիւնը յաղթանակով պսակեց՝ երկիրը բռնատիրութիւնից եւ գաղութացումից փրկելու համար: Երկիրը օկուպացիայից եւ ագրեցիայից փրկելու ժամանակ, նա իրականացրեց ազգային պաշտպանութիւնը, եւ ժողովրդի քւէով ձեւաւորեց եւ ամրագրեց Իսլամական համակարգի կայացման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտները»,- աս մասին այսօր՝ մայիսի 30-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգաին շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Հինգշաբթի, 28 մայիսի երեկոյեան 82 նորագիրներ տուին իրենց դաշնակցականի երդումը եւ միացան ՀՅԴ-ի Լիբանանի կազմակերպութեան շարքերուն` ՀՅԴ ԶՈՄ-էն, ԼԵՄ-էն եւ շրջաններէն: