Հա

Թուրքական «Internet ajans» լրատւական պորտալի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է թուրքական միացեալ բանակի (Թուրանի բանակ) ստեղծման առաջին փուլը, որում ներգրաււած են թուրքական չորս երկրներ՝ Թուրքիա, Ադրբեջան, Կիրգիզստան, Մոնղոլիա: Նշւել է, որ Թուրանի բանակը լինելու է ՆԱՏՕ-ի նման կառոյց եւ կը գործի թուրքական պետութիւններին սպառնացող արտաքին ուժերի դէմ:

Published in Քաղաքական

«yeni Asya Haqqin.az» պորտալը (կայքէջ), վկայակոչելով թուրքական «Ենի Ասիա» թերթը, յայտնել է, որ Բաքուն Ռուսաստանին առաջարկել է մասնակցել «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծին, ինչը պորտալը որակել է որպէս «սենսացիա» (զգայացունց լուր): Թերթը գրել է, որ Բաքուն նման քայլի է դիմել՝ նւազեցնելու համար Արեւմուտքի հետ Ադրբեջանի էներգետիկ նախագծերի իրագործումից բխող Ռուսաստանի անհանգստութիւնը: 

Published in Քաղաքական

AI-ի յայտարարութիւնում նշւած է, որ Ադրբեջանի նախագահական ընտրութիւնները մեկնարկում են երկրում առնւազն 14 քաղբանտարկեալների առկայութեան պարագայում: AI-ն Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է ուղղել անյապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին ու իրաւապաշտպաններին: AI-ն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում վատթարանում է մարդու իրաւունքների շուրջ տիրող իրավիճակը: 

Published in Քաղաքական

Մոսկւան ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ամերիկեան զօրքերը չեն մտնի Ադրբեջան: Այսպիսի եզրակացութեան է եկել «Նեզաւիսիմայա գազետա» պարբերականի յօդւածագիրը, ով «Պուտինը Բաքու է իջեցրել ծովային հետեւակազօր» վերտառութեամբ յօդւածում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ Ադրբեջան:

Published in Քաղաքական

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը, անդրադառնալով օգոստոսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցին, նշել է, որ չի կարծում, թէ այդ այցը մեծ ուշադրութեան է արժանացել ԱՄՆ-ի կողմից,- յայտնել է «haqqin.az»-ը: «Տարածաշրջանի իրավիճակին ծանօթ մարդիկ դրանում ոչ մի արտասովոր բան չեն տեսնում»,- այդ մասին «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութեանն ասել է Կոզլարիչը:

Published in Քաղաքական

Օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դէպքի առնչութեամբ յայտնում ենք, որ ձեռքբերւած տւեալները հիմք են տալիս՝ եզրակացնելու, որ հայ զինւորներին հրազէնային վնասւածքները պատճառւել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռաւորութիւնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանութեան նախարարութեան Տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան տարածած հաղորդագրութիւնից:

Published in Քաղաքական

«Ալ Ջազիրա»-ն հարցազրոյց է ներկայացրել շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Գասպարովի հետ՝ նշելով, որ «շատերը նրան համարում են բոլոր ժամանակների մեծագոյն շախմատիստը»: Նշւում է նաեւ, որ հիմա նա դէմ է դուրս եկել «կենդանի ամենաազդեցիկ ու հակասական մարդկանցից մէկին»՝ Վլադիմիր Պուտինին:

Published in Դիտանկիւն

Անգլիացի Թոմաս Դէ Վաալը Վաշինգտոնի «Կառնեգի» հիմնադրամի աւագ փորձագէտ է, Արցախեան հակամարտութեան մասին «Սեւ այգի» հատորի հեղինակը: Գիրքը թարգմանւել է ռուսերէնի, եւ ադրբեջաներէնի, իսկ վերջերս որոշ փոփոխութիւններով վերահրատարակւել է: Նրա հետ զրուցեցի Երեւանում:

Published in Քաղաքական

Լոռու մարզի Ճօճկան գիւղի մօտակայքում սահմանն ապօրինի եւ առանց փաստաթղթերի հատելու համար ադրբեջանցի է ձերբակալւել: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգութեան մամուլի կենտրոնից, փաստի առթիւ յարուցւել է քրէական գործ: Ադրբեջանցին Վրաստանի քաղաքացի է: Հայ սահմանապահները նրան ձերբակալել են օգոստոսի 18-ին:

Published in Քաղաքական

Ադրբեջանում նախընտրական իրավիճակը, կապւած մարդու իրաւունքների հետ, սրւել է, երկրի կառավարութիւնը ճնշել է բողոքի ակցիաների բոլոր ձեւերը: Ինչպէս փոխանցել է «Արմէնպրես»-ը, այդ մասին ադրբեջանական «Ազադլըղ» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարել է «Human Rights Watch» իրաւապաշտպան կազմակերպութեան ժնեւեան գրասենեակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը: 

Published in Դիտանկիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։