×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 43
Print this page
27/11/2012 - 03:30

Մոսկւան Թուրքիային խորհուրդ է տալիս նպաստել միջսիրիական երկխօսութեան սկսմանը եւ ոչ թէ զբաղւել, ինչպէս նշւել է, «մկանների ցուցադրմամբ»: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ մեկնաբանելով «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների ստացման համար ՆԱՏՕ-ին Թուրքիայի դիմումը: Հրթիռները տեղակայւելու են Սիրիայի հետ սահմանին:

alt«Եկէք առաջ չընկնենք: Այդ դիմումն արւել է պաշտօնապէս, եւ կարծում եմ, որ տւեալ դէպքում խօսքը գնում է հաւաստի քայլի մասին: Ինձ համար դեռ բարդ է հիպոթետիկ մեկնաբանել, թէ ինչ կը ստացւի դրանից: Թուրք-սիրիական սահմանի ռազմականացումը մտահոգիչ ազդանշան է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Նա նշել է, որ թուրք գործընկերներին խորհուրդ են տալիս օգտագործել սիրիական ընդդիմութեան վրայ ունեցած սեփական ներուժը, որպէսզի հնարաւորինս արագ գործը հասնի միջսիրիական երկխօսութեան սկսմանը եւ չզբաղւել «մկանների ցուցադրմամբ ու իրավիճակը չփոխել դէպի վտանգաւոր հուն: Ակնյայտ է, որ այդպիսի քայլերը չեն ներշնչում լաւատեսութիւն: Դրանց փոխարէն՝ անհրաժեշտ են բոլոր արտաքին խաղացողների համադրւած գործողութիւններ»:

«yerkirmedia.am»