Հա

Օրակարգ

31/10/2012 - 03:30

Տարւայ սկզբից աշխարհում աւելի քան 100 լրագրողներ են սպանւել՝ իրենց մասնագիտական պարտականութիւնը կատարելիս: Այս տւեալները Նիւրնբերգում ներկայացրել է Լրագրողների միջազգային դաշնութիւնը,- տեղեկացրել  է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Լրագրողների համար ամենավտանգաւոր երկիրը Սոմալին է, այնտեղ այս տարի արդէն 16 լրագրողներ են զոհւել: Անբարենպաստ տարածք են համարւում Միջին Արեւելքը եւ արաբական երկրները, որտեղ սպանւել են 32 լրագրողներ: Իրաքում, Պակիստանում եւ Մեքսիկայում կեանքից զրկել են 11-ական լրագրողների:

Մասնագիտական պարտականութիւնները կատարելիս զոհւած լրագրողների թիւը տարէցտարի աճում է. եթէ 2010 թւականին զոհւել էին 94 լրագրողներ, 2011 թւականին՝ արդէն 106, այս տարին դեռ չաւարտւած՝ 100-ից աւելի զոհեր կան:
«Կարծիքի ազատ արտայայտման պայքարում չափից շատ լրագրող է զոհւում: Դա սկանդալ է, երբ շատ կառավարութիւններ ոչ մի յստակ քայլ չեն ձեռնարկում եւ ընդամէնը հետեւում են, թէ ինչպէս են լրատւամիջոցների աշխատակիցները բռնութեան զոհ դառնում»,- յայտարարել է Լրագրողների միջազգային դաշնութեան նախագահ Ջիմ Բումելան:

«yerkir.am»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։