Հա

Օրակարգ

01/08/2015 - 13:20

«Կարին»-ը շուրջպար բռնեց Արարատի գագաթին

Օսմանեան կայսրութեան կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ 100 մետր երկարութեամբ Եռագոյնը ծածանւեց Արարատի գագաթին: Այս մասին յայտնում է Արցախեան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գէորգեանը՝ Արեւմտեան Հայաստանից.

«Նախատեսւածի պէս՝ ուխտաւորների խումբը Արարատի գագաթին եղաւ յուլիսի 29-ին: Նախաձեռնութեան մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին 100-մետրանոց Եռագոյնը, որից յետոյ՝ շրջան կազմելով 100 վայրկեան լռութեամբ յարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համոյթի սաները՝ գեղարւեստական ղեկավար Գագիկ Գինոսեանի գլխաւորութեամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին: Ուխտաւորների խումբը Արարատի բարձրունքից ցած իջաւ յուլիսի 30-ի երեկոյեան»:

«panorama.am»

150801a02a 150801a02b

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։