Հա

Օրակարգ

06/08/2016 - 13:40

Շաւարշ Քոչարեան.- «ԼՂ-ի հիմնախնդրի կարգաւորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառւում է»

«Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառւում է»,- այս մասին ՀՀ կառավարութեան հերթական նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:

«Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառւում է»,- այս մասին ՀՀ կառավարութեան հերթական նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:
Հարցին, թէ օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք Սարգսեան-Պուտին հանդիպումից յետոյ Ղարաբաղեան հարցում ակնկալո՞ւմ են որեւէ նոր բեկում, Շաւարշ Քոչարեանը պատասխանեց. «Այնտեղ ամէն ինչ շատ յստակ է: Կայ երկու հարթութիւն. մի հարթութիւնը վերաբերում է նրան, ինչ արձանագրւեց Վիեննայում, դրանից յետոյ Սանկտ Պետերբուրգում: Այսինքն՝ խօսքը վստահութեան մթնոլորտի ստեղծման մասին է, որն առաջարկել են համանախագահող երկրները: Իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպէտք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն»:
Միեւնոյն ժամանակ, անդրադառնալով նոյն թեմային, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ պաշտօնական Մոսկւան չի պատրաստւում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր»՝ յաւելելով, որ Մոսկւան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած իւրաքանչիւր առաջարկին:
«Ուզում եմ առանձնայատուկ ընդգծել, որ մենք ամենեւին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ-որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել: Կողմերը պէտք է իրենք համաձայնութեան գան եւ, առանց արտաքին ճնշման, յանգեն երկուստեք ընդունելի լուծման: Սա է մեր յստակ դիրքորոշումը»,-նշել է ՌԴ նախագահը:
Վերջինս նշել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքների միջեւ օպտիմալ հաւասարակշռութեան ձեռքբերում»:
«Իհարկէ, կարգաւորման նպատակը պէտք է լինի պայմանաւորւածութիւնն առ այն, որ կողմերից եւ ոչ մէկը չի ճանաչւելու որպէս յաղթող կամ պարտւող: Զիջումները պէտք է փոխադարձ լինեն, իսկ դրանից բխող շահերը՝ ակնյայտ Ադրբեջանի ու Հայաստանի հանրութեան համար: Իսկ Ռուսաստանն իր հերթին պատրաստակամ է աջակցել հակամարտութեան լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կը լինի բոլոր կողմերին, ինչպէս նաեւ միւս միջնորդների հետ հանդէս գալ որպէս կարգաւորման երաշխաւոր»,- ընդգծել է Պուտինը:
Պուտինը յիշեցրել է, որ Ռուսաստանն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունի խոր պատմական արմատներ, յարաբերութիւնները կրում են ռազմավարական բնոյթ եւ մօտ են իրար աշխարհագրօրէն:
«Այդ պատճառով մենք անկեղծօրէն հետաքրքրւած ենք հարեւան տարածաշրջանում խաղաղութեան ու հանգստութեան վերահաստատման հարցում, որպէսզի այնտեղ այլեւս մարդիկ չզոհւեն, սահմանները բացւեն, վերականգնւեն տնտեսական կապերը: Մենք այդ ուղղութեամբ անում ենք հնարաւորը»,- յաւելել է Վլադիմիր Պուտինը:

«panorama.am»

Յարակից լուրեր

  • «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան
    «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան

    Մինչեւ մեր երկրում բոլորը բոլորի «միսն են ուտում» ներքին քաղաքական դաշտում, տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ, կապւած` իրանեան միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Աբովեանը։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը
    «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը

    Քաղաքակիրթ աշխարհը, սկսեալ մարդկային իրաւունքներու պաշտպանութեան համար պայքարող ոչ-կառավարական հիմնարկներէն, մինչեւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան հովանիին տակ գտնուող ենթայանձնախումբերը տեղեակ չեն, թէ որքան մտահոգիչ է Ատրպէյճանի մէջ եւ առ հասարակ ատրպէյճանցիի մօտ գոյութիւն ունեցող հակահայ ատելութիւնն ու մոլուցքը։

  • Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ
    Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ

    Հայաստանի Հանրապետութեան տարածքին կը գտնուին հայկական պատմամշակութային յուշարձաններու զգալի մէկ մասը: Սկզբնական բաժանում մը կատարելով՝ կրնանք զանոնք տեղաւորել ըստ՝ պատմական ժամանակաշրջանի, ոճային առանձնայատկութեան, եւ ներկայ վիճակի գնահատութեան, որ հիմք կը հանդիսանայ ապագայ կատարուելիք վերականգնողական ու վերաօգտագործման ձեռնարկներու կամ պահպանման ուղղուած գործընթացներու:

  • «Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք՝ Արցախի Հանրապետութեան նախագահը, ՀՀ վարչապետը եւ Ալիեւը». Նիկոլ Փաշինեան
    «Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք՝ Արցախի Հանրապետութեան նախագահը, ՀՀ վարչապետը եւ Ալիեւը». Նիկոլ Փաշինեան

    Այս պահին հանդիպման պայմանաւորւածութիւն չկայ, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով լրագրողներից մէկի հարցին, թէ Միւնխէնում պլանաւորւած է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում:

  • Պետութիւն մերժողները. գողական ենթամշակոյթի ու Իմ քայլի ընդհանրութիւնները
    Պետութիւն մերժողները. գողական ենթամշակոյթի ու Իմ քայլի ընդհանրութիւնները

    Լրագրող, հրածարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Գողական ենթամշակոյթի դէմ քրէական օրէնք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտաւորականութիւնն ու քաղաքական գործիչները անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղաւորներ են փնտրում ու որպէս մեղաւոր կարգում գողական աշխարհը։ Ինչպէ՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հաւատում են ինչպէս քրիստոնեան Աստծոյ երկրորդ գալստեանն է հաւատում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։