Հա

Օրակարգ

10/09/2016 - 12:40

Խօսքը գործի վերածելու կամքով...

Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի (նախագահ Գագիկ Ծառուկեանը գլխաւորելով մի պատւիրակութիւն, մօտ օրերս այցելելու է Թեհրան:
Պրն. Ծառուկեանը այցելութեան ընթացքում բացի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելուց եւ Իրանի Օլիմպիական կազմակերպութեան պատասխանատուների հետ հանդիպելուց, այցելելու է ազգային առաջնորդարան՝ հանդիպելով պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

Դ. Մ.


Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի (նախագահ Գագիկ Ծառուկեանը գլխաւորելով մի պատւիրակութիւն, մօտ օրերս այցելելու է Թեհրան:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հրաւէրով՝ ՀԱՕԿ-ի նախագահը մասնակցելու է 48-րդ շրջանի Համահայկական խաղերի բացման հանդիսաւոր արարողութեանը, իսկ մինչ այդ Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ համատեղ՝ ստորագրելու է երկու երկրների Օլիմպիական կոմիտէների միջեւ երկկողմ յուշագիր-պայմանագիրը, որով, ինչ խօսք՝ ամուր եւ գործնական հունի մէջ են մտնելու Իրան-Հայաստան մարզական առնչութիւնները:
Գագիկ Ծառուկեանի ինչպէս մարզական, այնպէս էլ ազգային-բարերարական գործունէութեանը լաւապէս իրազեկ է նոյնպէսեւ իրանահայ համայնքը, որն էլ որպէս միջինարեւելեան ու մանաւանդ ամենահայաստանամերձ համայնք դիմաւորելու է իր հիւրին:
160910a03aՊրն. Ծառուկեանը այցելութեան ընթացքում բացի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելուց եւ Իրանի Օլիմպիական կազմակերպութեան պատասխանատուների հետ հանդիպելուց, այցելելու է ազգային առաջնորդարան՝ հանդիպելով պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: Նախատեսւած է հանդիպում՝ իրանահայ գործարար խաւի ներկայացուցիչներին, ինչպէսեւ այցելութիւն «Ալիք»՝ շփւելու 85-ամեայ օրաթերթի պատասխանատուների եւ ողջ պաշտօնէութեան հետ:
Հայաստանի ՀԱՕԿ-ի նախագահը «Արարատ» մարզաւանում նոյնպէս առիթ է ունենալու մօտկից շփւել-ծանօթանալու իրանահայ մարզամշակութային միութիւնների եւ ազգային, հասարակական միաւորների հետ, որի ընթացքում, բնականաբար, աւելիով է պատկերացում կազմելու մեր հինաւուրց համայնքի հնարաւորութիւն-կարողականութիւնների մասին:
Ողջունելով ՀԱՕԿ-ի նախագահ եւ համահայկական նշանակութեան ազգային բարերար՝ Գագիկ Ծառուկեանի այցը Իրան, համոզւած ենք, որ դա կը ծառայեցւի Հայաստան-Սփիւռք բազմոլորտ փոխյարաբերութիւնների առաւել ամրապնդմանն ու աշխուժացմանը, քանզի ինչպէս ինքը Գագիկ Ծառուկեանն է մշտապէս փաստել՝ իր խօսքը գործ է...:

Յարակից լուրեր

  • Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)
    Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)

     

    Արդէն մէկ տարի է ինչ դառնաղէտ կորստով, կորցրել ենք մեր Շաքէին՝ «Ալիք»-ի Շաքէին:

    Նա փայփայող մայր, սրտցաւ զուգընկեր լինելուց բացի, մեր Շաքէն էր, մեր ընկերուհին, մեր գործակիցը:

  • «Բացառում եմ Նիկոլ Փաշինեանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկեանը քւէարկեց անվտանգ հայրենիքի համար
    «Բացառում եմ Նիկոլ Փաշինեանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկեանը քւէարկեց անվտանգ հայրենիքի համար

    Քւէարկել եմ անվտանգ հայենիքի, հզօր, զարգացող, բարգաւաճ Հայաստանի համար։ Այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քւէարկելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկեանը։ 

  • 90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները
    90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները

    Յաճախ ենք յիշում մեր վաստակաւոր եւ այսպէս ասած՝ «Հին» ընկերներին:

    Յիշում ենք նրանց յատկապէս՝ դժւար օրերին, անելանելի վիճակներում եւ յուսահատութեան պահերին, եւ հարցնում ինքներս մեզ՝ եթէ նրանք լինէին, ինչպէ՞ս կը վերաբերւէին այս կամ այն հարցին, ինչ ուղղութիւն կորդեգրէին:

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    Սիրելի ընթերցողներ,

    Նոռուզի արձակուրդների առիթով կայքը չի աշխատելու:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։