Հա

Օրակարգ

10/05/2018 - 13:20

Բացառելով հին ստանդարտները …

Հայաստանի Հանրապետութիւնում, համաժողովրդային կամքի արտայայտման արդիւնքում, ի վերջոյ մայիսի 8-ին ընտրւեց նոր վարչապետ:

Դ. Մ. 

 

Հայաստանի Հանրապետութիւնում, համաժողովրդային կամքի արտայայտման արդիւնքում, ի վերջոյ մայիսի 8-ին ընտրւեց նոր վարչապետ:

Հայաստանի սահմանադրական նորմերով ամրագրւած պառլամենտական հանրապետութիւնում, ահա, քաղաքական անկիւնադարձային նոր հանգրւան է ձեւաւորւել, որտեղ պէտք է հիմքը դրւի նոյն պառլամենտական մեխանիզմների օգտագործմամբ՝ նոր կառավարութիւն կազմելու լրջագոյն մի գործընթացի: ՀՀ-ի անցնող աւելի քան քառորդդարեայ ներքաղաքական մեխանիզմները, յատկապէս նախագահական գերիշխան համակարգի առկայութեամբ, աշխա- տում էին համարժէք ստանդարտներով, որոնց համապատասխան էլ ձեւաւորւում-ընտրւում էին կառավարական-իշխանական ինստիտուտները: Այժմ, սակայն, համաժողովրդական նոյն կամքի արտայայտիչ՝ քաղաքացիները եւ մասնաւորապէս երիտասարդ սերունդը լիարժէքօրէն հետամուտ են, որպէսզի բացառւեն օլիգարխիկ ստանդարտներով կառավարութիւն-իշխանութիւն ձեւաւորելու այլեւս մերժւած մեխանիզմներին տուրք տալը…

Հայաստանի Ազգային ժողովում ներկայիս խումբ-խմբակցութիւնների քանակական թէ՛ որակական յարաբերակցութիւնը, ճիշտ է, լինելով նախկին ստանդարտների արդիւնք, բայցեւայնպէս՝ նոր իրողութիւնների լոյսի ներքոյ, երբ մեծամասնութիւն կազմող ՀՀԿ-ն իսկ պարտաւորւում է ենթարկւել ժողովրդային կամքին, ի զօրու է ստեղծւած քաղաքական նոր մշակոյթին համահունչ՝ ձեւաւորել-կազմել այնպիսի ժամանակաւոր կառավարութիւն, որն էլ հիմքն է դնելու ապագայի հաշւին ու այլեւս նոր Հայաստանի ստանդարտներին համարժէք պառլամենտական ժողովրդավարական իշխանակարգ:

Ահաւասիկ, նման օրինաչափութիւններով՝ ժամանակաւոր եւ ապա՝ մնայուն կառավարութեան կազմութեան, ինչպէս եւ՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների տեսանելի գործընթացները անտարակուսօրէն կարդիւնաւորւեն, ու հաստատապէս կարդարացնեն համաժողովրդային դրսեւորած կամքն ու արդար պահանջատիրութիւնը:

 

Յարակից լուրեր

  • Երկու երկրաշարժ` Հայաստանում
    Երկու երկրաշարժ` Հայաստանում

    Յունւարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գիւղից 10 կմ. հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, գրանցւել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

  • Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ
    Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ

    Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

  • Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...
    Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...

    1- 2020 թւականի հէնց սկզբից Իրանի Իսլ. Հանրապետութիւնը պետական ողջ համակարգով, ահա, դիմագրաւում է արտաքին՝ քաղաքական, տնտեսական եւ քարոզչական եթէ ոչ աննախադէպ, բայց ծանրագոյն ճգնաժամեր, որոնք յաջորդեցին Բաղդադում յունւարի 3-ի գեներալ Սոլէյմանիի տեռորին՝ ԱՄՆ նախագահի անմիջական հրահանգի արդիւնքում…

  • «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին
    «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին

    Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

  • «Շւէյցարական Berner Zeitung թերթի յօդւածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ». Politik.am
    «Շւէյցարական Berner Zeitung թերթի յօդւածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ». Politik.am

    Politik.am-ը յունւարի 14-ին գրել է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել էր, որ շւէյցարական յայտնի թերթերից մէկը դրական յօդւած է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան մասին․ «Շւէյցարական Berner Zeitung թերթը յունւարի 7-ի համարում մեր երկրի մասին յօդւած է տպագրել՝ «Հայաստանը քաղում է յեղափոխութեան պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան արդիւնքները գնահատելով դրական»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։