Հա

Օրակարգ

24/09/2018 - 14:30

Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...

Ահւազում զօրահանդէսի ընթացքում ահաբեկչութեան ըստ ամենայնի դատապարտելի ոճրագործութիւնն արդէն իսկ համաշխարհային հանրութեան կրկնակի դատապարտութեանն ու նզովքին է արժանացել…

Դ. Մ.

 

Ահւազում զօրահանդէսի ընթացքում ահաբեկչութեան ըստ ամենայնի դատապարտելի ոճրագործութիւնն արդէն իսկ համաշխարհային հանրութեան կրկնակի դատապարտութեանն ու նզովքին է արժանացել…

Ահաբեկչական ոճրագործութեան թիրախը, տւեալ դէպքում, մարդկային անմեղ զոհերից բացի, Իրանի ինքնիշխանութեանը, անվտանգութեանն ու կայունութեանը հարւածելու սին նպատակին էր միտւած, այնպէս՝ ինչպէս նախորդ նմանատիպ ահաբեկչութիւնը՝ Էմամ Խոմէյնիի դամբարանում ու Մեջլիսի շրջափակում:

Նպատակը միեւնոյն է՝ ծնկի բերել Իրանին հնարաւոր բոլոր միջոցներով՝ տնտեսական սանկցիաներով, քաղաքական ու քարոզչական խարդաւանքներով, ընդհուպ՝ ներքին քաղաքացիական պատերազմով…

Այս վերջնի մոլի երկրպագուն ու մինչեւ իսկ բարձրաձայնողը հանդիսացել է նոյնինքն Ս. Արաբիան, երբ Թրամփին «սուսերապարով» դիմաւորելու հրճւանքն էին ապրում բին Սալմանները…

Վերոյիշեալի ապացոյց է նաեւ ու մանաւանդ նախագահ Ռոհանիի՝ Ահւազի ահաբեկչութեան առթիւ արտայայտած հետեւեալ ձեւակերպումը.- «Պարսից ծոցի հարաւային երկրներից մէկն իր վրայ է վերցրել ինչպէս ֆինանսական, այնպէս էլ գրոհայինների զինման հարցը. մեզ համար յստակ է՝ ով է դա արել, որ խմբաւորմանն են պատկանում եւ ում հետ կապ ունեն…»:

Եւ սա այն դէպքում, երբ անցնող շաբաթներում Իրանը մասնաւորապէս Եմէնի աղէտալի կացութեան խաղաղ կարգաւորման նպատակով երկխօսելու կոչեր էր ուղղում նոյն Ս. Արաբիային…

Ինչեւէ, Իրանի ժողովրդի տոկունութիւնը եւ բոլոր կարգի դժւարութիւնները յաղթահարելու կամարտայայտումը բազմիցս է վնասազերծել-չէզոքացրել յատկապէս երկրի ու պետականութեան ամբողջականութեանն ու կայունութեանը սպառնացող արտաքին դաւադրութիւններին, ինչ պիտակի ու շղարշի ներքոյ էլ թաքնւած լինեն դրանք:

Յարակից լուրեր

  • Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...
    Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...

    1- 2020 թւականի հէնց սկզբից Իրանի Իսլ. Հանրապետութիւնը պետական ողջ համակարգով, ահա, դիմագրաւում է արտաքին՝ քաղաքական, տնտեսական եւ քարոզչական եթէ ոչ աննախադէպ, բայց ծանրագոյն ճգնաժամեր, որոնք յաջորդեցին Բաղդադում յունւարի 3-ի գեներալ Սոլէյմանիի տեռորին՝ ԱՄՆ նախագահի անմիջական հրահանգի արդիւնքում…

  • Ադրբեջանական կեղծարարութեան հետքերով...
    Ադրբեջանական կեղծարարութեան հետքերով...

    Գեներալ Սոլէյմանիի զոհւելուց յետոյ Իրանում խոր ցասումի ու սգոյ պայմաններում, ահա, ադրբեջանական մամուլը իւրայատուկ քստմնելիութեամբ «տեղեկատւութիւն» է տարածում ու պահի չարաշահմամբ՝ հակահայ քարոզչութիւն իրականացնում, թէ իբր ՀՀ վարչապետը շնորհաւորել է ԱՄՆ նախագահին՝ Բաղդադում վերջին գործողութիւնների կապակցութեամբ…

  • Վերահաստատելով մեր համոզմունքն ու յանձնառութիւնը...
    Վերահաստատելով մեր համոզմունքն ու յանձնառութիւնը...

    Երէկ «Ալիք»-ի ընտանիքը աւանդոյթի կարգով դիմաւորեց նոր՝ 2020 մօտալուտ տարին:

  • Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...
    Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...

    Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների պարսկերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսի նախօրեակին, բարեկամիս հետ «Հայի ու Հայաստանի ճակատագրի՜» մասին համեստ ու ոչ-յաւակնոտ մտքերի փոխանակումն հանգուցալուծւեց խօսակցիս այսպէս ասած հռետորական հարցադրումով՝ «…Պէտք է հիմնովին, ազգովի (ինչպէս որ յաջողակ ազգերն են արել) գիտակցենք թէ ո՞րն է մեր ինքութիւնն ու ո՞վ ենք մենք…»:

  • Ահւազը կաթւածահար է եղել յորդառատ տեղումների պատճառով
    Ահւազը կաթւածահար է եղել յորդառատ տեղումների պատճառով

    Երէկ՝ երեկոյեան աւելի քան 3 ժամ տեւած յորդառատ տեղումները կաթւածահար են դարձրել Ահւազը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։