Հա

Օրակարգ

19/12/2018 - 14:20

Կայացած եւ արդիւնաւէտ քննարկում, բայց...

Ինչպէս մեր նոյն այս սիւնակի երէկւայ համարում ենք անդրադարձել, դեկտ. 17-ի կլոր սեղան-քննարկման հիմնական թեման Իրան-Հայաստան յարաբերութիւնների մասնաւորապէս քաղաքական հարցերն էին ու դրանցում առիթների ու խոչընդոտների պատճառ-հետեւանքային իրողութիւնները: 

2

Դ. Մ.

 

Ինչպէս մեր նոյն այս սիւնակի երէկւայ համարում ենք անդրադարձել, դեկտ. 17-ի կլոր սեղան-քննարկման հիմնական թեման Իրան-Հայաստան յարաբերութիւնների մասնաւորապէս քաղաքական հարցերն էին ու դրանցում առիթների ու խոչընդոտների պատճառ-հետեւանքային իրողութիւնները: Անշուշտ, բանախօս-զեկուցաբերները երկու հարեւան երկրների քաղաքական շուրջ 30-ամեայ հոլովոյթը ըստ աւանդական-պրոտոկոլային յայտարարութեան՝ բնութագրեցին որպէս գերազանց, երկու հնամենի ժողովուրդների բարեկամական կապերով… եւ՝ «....որ դրանք համարժէք չեն տնտեսական կապերի հետ, որոնք օրինակ՝ 200-250 միլիոն դոլարի առեւտրաշրջանառութեան տարեկան ցուցանիշով տասնամեակներ է, որ դոփում են տեղում…»:

Այնուհետեւ խօսքերի ու զեկոյցների ընդմիջից համեմատութեան եզրեր ուրւագծւեցին ինչպէս Իրան-Ադրբեջան, այնպէս էլ Իրան-Թուրքիա եւ Իրան-Վրաստան քաղաքական ու առաւել եւս առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւնների հարթակներում, թւարկելով առգոյ այն խոչընդոտները, որոնց պատճառով էլ մեղմ ասած՝ աննախանձելի վիճակում են յայտնւած Իրան-Հայաստան տնտեսական փոխյարաբերութիւնները: Խոչընդոտների մասով, բնականաբար հայկական կողմից մի շարք դիւանագիտական-վարչական փաստեր հրապարակեց ՀՀ դեսպան Թումանեանը, որին ի պատասխան իրենց փաստարկներով փորձեցին արդարանալ Իրանի ԱԳ նախարարութեան ներկայացուցիչ Ֆաղանին եւ որոշ չափով Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Դամաւանդին (բոլոր զեկուցաբերների ելոյթ-փաստարկների մանրամասները՝ մեր վաղւայ պարսկերէն յաւելւածի էջերում ներկայացւելու է սիրելի ընթերցողին):

Յատկանշական էր, սակայն, որ զեկուցաբերների «պրոտոկոլային» բանավէճից յետոյ առիթ տրւեց լսարանին (մեծամասամբ պարսիկ հիւրեր), որպէսզի Իրան-Հայաստան տնտեսա-քաղաքական յարաբերութիւններին մի շարք իրական խոչընդոտների մասին բարձրաձայնել եւ յատկապէս ԱԳ նախարարութեան բացթողումների մասին իրենց տարակուսանքը արտայայտել:

Ահաւասիկ, դրանցից լոկ մի քանիսը.-

1- Դա ինչպէս է, որ նախագահ Ռոհանին իր 6-ամեայ նախագահութեան ժամանակաշրջանում Թուրքիա ու Ադրբեջան է այցելել 5-6 անգամ, իսկ Հայաստան ընդամենը 1 այցով է բաւարարւել. նոյնը՝ ԱԳ նախարար պրն. Զարիֆի դէպքում է պատահում:

2- Ինչո՞ւ է Իրանը միջազգային (ՄԱԿ, Իսլ. կոնֆերանս կամ տարածաշրջանային) մակարդակներում, օրինակ, երբ Հայկական Արցախի վերաբերեալ ինչ-որ քւէարկութիւն լինում, ադրբեջանամէտ կամ թուրքամէտ կողմնորոշումով ի վնաս ՀՀ-ի քւէարկում, իսկ հակառակը՝ ՀՀ-ն մշտապէս նոյն հարթակներում 100 տոկոսանոց Իրանի օգտին քւէարկում (Ի դէպ՝ հէնց նախօրէին ՄԱԿ-ում Իրանի դէմ բանաձեւ է քւէարկւել՝ կրօնական փոքրամասնութեանց իրաւունքների հարցով, որին թեր են քւէարկել նոյնինքն «Եղբայրական» Թուրքիան եւ Ադրբեջանը, իսկ Հայաստանը դէմ է քւէարկել այդ հակաիրան բանաձեւին…!! Հետաքրքիր է, որ հէնց այսօր էլ՝ նախագահ Ռոհանին իր հերթական եղբայրական-բարեկամական այցն է կատարել Թուրքիա…:

3- Ինչպէ՞ս մեկնաբանել Բաքւում ԻԻՀ նախկին դեսպան Աֆշար Սոլէյմանիի վերջերս հրապարակւած խիստ ու ընդգծւած ոչ միայն հակահայաստանեան, այլեւ հակահայ յօդւածը, որն մեղմ ասած՝ միտւած էր ապակողմնորոշելու իրանցի ընթերցողին ու դեռ աւելին՝ պանթուրքիստական նորօրեայ կրքերն ու սադրանքները հրահրել-խրախուսելու մէջ…:

Ու դեռ փակագծերը կարելի է աւելի լայն բացել, սակայն բաւարարւելով այսքանով, մէկ անգամ եւս ողջունում ենք «ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ միւս աջակիցների նախաձեռնութիւնը եւ ակնկալում ենք նման կլոր սեղան, բանավէճ-քննարկումների յաճախակի կազմակերպմամբ՝ լինի թէ՛ հայ, եւ թէ՛ պարսիկ հասարակայնութեան ու հանրային մտքի առողջ ու նպատակային ձեւաւորմանը:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...
    ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...

    Սովետամէտները ամբողջ եօթ տասնամեակ Դաշնակցութեանը «Հայ ժողովրդի թիւ 1 թշնամի» յորջորջեցին ու փորձեցին յատկապէս Սփիւռքում ազգը նացիոնալիստների ու սոցիալիստների (Բոլշեւիկեան տարբերակով անշուշտ) բաժանել...

  • Կորոնայով կամ առանց կորոնայի ...
    Կորոնայով կամ առանց կորոնայի ...

    Անշուշտ, կորոնայի դէմ համաշխարհային պատերազմի ծանրակշիռ բեռը համաչափօրէն կրում է իր ուսերին թրամփեան ԱՄՆ-ն:

  • Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…
    Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…

    Առնւազն անցնող հարիւրամեակում Հայաստան երկրի ու Հայաշխարհի համար մշտապէս «Յաղթանակների ամիս» նշանաւորւող ՄԱՅԻՍ-ը, ինչպէս երբեւէ, այս տարի եւս մուտքագրւեց Մայիսմէկեան՝ աշխատաւորութեան փառապանծ տօնով…

  • «Լռութեան» աղաղակող ձայնը…
    «Լռութեան» աղաղակող ձայնը…

    Յարգելի ընթերցողները հաստատապէս արդէն իրազեկւած են, որ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման ու պահանջատիրական համայնքային ձեռնարկներն ու միջոցառումները կայանալու են ամենեւին նոր իրավիճակի՝ կորոնավիրուսից բխող արտակարգ դրութեան պայմաններում…

  • Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)
    Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)

    Եւ այսպէս, ահա, համաշխարհային ընտանիքի հետ բազմադարեայ Իրանն ու նրա անբաժան մասնիկ հինաւուրց իրանահայութիւնը եւս 2020 թ.-ի տարեմուտին դէմ-յանդիման կանգնեց նոր ու ինչ որ տեղ առեղծւածային համաճարակ՝ «կորոնավիրուսին»…:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։