Հա

Օրակարգ

29/04/2019 - 14:40

Կրկնակի վնասներից խուսափելու ելքը… (2)

Մեր երէկւայ համարի նոյն այս սիւնակում ընդհանուր ակնարկ նետեցինք երկրի տնտեսական համընդհանուր ճգնաժամին ու դրանից բխող հետեւանքներին, որոնցից, ինչ խօսք՝ անմասն չի կարող լինել մեր համայնքը նաեւ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամի վատթարացող հեռանկարը պայմանաւորւած է՝ Իրանին նաւթային բլոկադայի օղակի առաւել ամուր սեղմմամբ ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ տարածաշրջանային արբանեակ երկրների համընթաց դերակատարմամբ:

Դ. Մ.

 

Մեր երէկւայ համարի նոյն այս սիւնակում ընդհանուր ակնարկ նետեցինք երկրի տնտեսական համընդհանուր ճգնաժամին ու դրանից բխող հետեւանքներին, որոնցից, ինչ խօսք՝ անմասն չի կարող լինել մեր համայնքը նաեւ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամի վատթարացող հեռանկարը պայմանաւորւած է՝ Իրանին նաւթային բլոկադայի օղակի առաւել ամուր սեղմմամբ ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ տարածաշրջանային արբանեակ երկրների համընթաց դերակատարմամբ: Երէկւայ մեր ակնարկում նոյնպէս համերկրային մարտահրաւէրից բխող վնասներից խուսափելու ելքը համարել էինք համընդհանուր ազգային ու ժողովրդական միասնութեանը յանգեցնող քաղաքականութիւնը, որն էլ աւելի է խթանելու դիւանագիտական ու քաղաքական հնարքները՝ դիմակայելու համար յատկապէս արտաքին տնտեսա-քաղաքական եւ հնարաւոր այլ… սպառնալիքները:

Գալով մեր ներհամայնքային իրավիճակին, պէտք է ասել, որ քաղաքացիական հանգամանքից բացի, որպէս հայ համայնքի անդամներ եւս ունենք պարտաւորութիւններ, որպէսզի աւելի կազմակերպւած ու նախապատրաստւած՝ դիմագրաւենք սեփական մարտահրաւէրները, որոնք այսպէս թէ այնպէս անդրադառնալու են մեր կենսունակութեանն ու դրանից բխող՝ նիւթա-բարոյական իրավիճակին:

Զորօրինակ, իրանահայ համայնքի հայաշատ Թեհրանի թեմում մօտալուտ օրերին Պատգամաւորական ժողովի կողմից կեանքի է կոչւելու նոր գործադիր մարմին՝ Թեմական խորհուրդ, որն էլ օրինաչափօրէն վերահասու է լինելու համայնքային տարաբնոյթ հարցերին, խնդիրներին ու դժւարութիւններին, որոնց խոշոր տոկոսի բարեյաջող լուծման պայմանները կայանում են նիւթական կարողականութեանց ապահովման մէջ: Հետեւաբար, Պատգամաւորական ժողովին հարկաւոր է նախ՝ աչքի առաջ ունենալով համայնքի առջեւ ծառացած դժւարութիւններն ու առաջնահերթութիւնները, մօտակայ եւ հեռակայ ծրագրային աշխատանքներ ուրւագծի եւ ապա՝ կեանքի կոչի գործադիր մարմիններ, սկսած Թեմական ու Կրթական խորհուրդներից ու Հաշւեքննիչ մարմնից, մինչեւ Եկեղեցական խորհուրդներն ու տարբեր կարգի միաւորներ…

Իսկ ամենակարեւորը՝ համայնքի (ներառեալ Ատրպատականի եւ Նոր Ջուղայի թեմեր) տնտեսական իրավիճակի կայունացմանն ու բարելաւմանը տանող հանգամանքները առաւել քան երբեւէ պէտք է, որ դառնայ սեւեռակէտ՝ մեր հինաւուրց համայնքի Ազգային մարմինների ու առհասարակ իշխանութիւնների մօտ:

Մենք, նախկիններում էլ, նոյն այս սիւնակով բազմիցս առաջարկութեամբ ենք հանդէս եկել համայնքիս երեւելիների, մասնագէտների ու յատկապէս տնտեսագէտների ներգրաւմամբ թէ՛ խորհրդակցական եւ թէ մասնագիտական հանդիպում-համաժողովներ կազմակերպելու օգտին, որտեղ լայն քննարկումների արդիւնքում հնարաւոր է դառնալու ինչպէս երկրի մասշտաբով տնտեսական ընդհանուր ճգնաժամի, այնպէս էլ՝ դրանից բխող համայնքային մարտահրաւէրների բնական թէ՛ արհեստական վնասները նւազագոյնի իջեցնել:

Յուսանք, որ նորընտիր մարմինները վերոգրեալը ի նկատի ունենալով՝ համապատասխան քայլեր կը ձեռնարկեն…:

Յարակից լուրեր

  • Փոխան խմբագրականի
    Փոխան խմբագրականի

    Իրանի Իսլ. Հանրապետութեան 11-րդ խորհրդարանի կեանքի կոչման գործընթացը (յատկապէս նախընտրական փուլում), ուղեկցւեց գրեթէ սպասւած առանձնայատկութեամբ, ի համեմատ նախորդող շրջանների…

  • Խամրած վստահութիւնը վերականգնելու հեռանկարով…
    Խամրած վստահութիւնը վերականգնելու հեռանկարով…

    Պահապան խորհրդի կողմից երկփուլ քննարկումներից յետոյ Մեջլիսի թեկնածուների վաւերականութիւնը հաստատւելով, կարելի է ասել, որ արդէն պաշտօնական փուլ են թեւակոխել խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնները…:

  • Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...
    Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...

    1- 2020 թւականի հէնց սկզբից Իրանի Իսլ. Հանրապետութիւնը պետական ողջ համակարգով, ահա, դիմագրաւում է արտաքին՝ քաղաքական, տնտեսական եւ քարոզչական եթէ ոչ աննախադէպ, բայց ծանրագոյն ճգնաժամեր, որոնք յաջորդեցին Բաղդադում յունւարի 3-ի գեներալ Սոլէյմանիի տեռորին՝ ԱՄՆ նախագահի անմիջական հրահանգի արդիւնքում…

  • Ադրբեջանական կեղծարարութեան հետքերով...
    Ադրբեջանական կեղծարարութեան հետքերով...

    Գեներալ Սոլէյմանիի զոհւելուց յետոյ Իրանում խոր ցասումի ու սգոյ պայմաններում, ահա, ադրբեջանական մամուլը իւրայատուկ քստմնելիութեամբ «տեղեկատւութիւն» է տարածում ու պահի չարաշահմամբ՝ հակահայ քարոզչութիւն իրականացնում, թէ իբր ՀՀ վարչապետը շնորհաւորել է ԱՄՆ նախագահին՝ Բաղդադում վերջին գործողութիւնների կապակցութեամբ…

  • Վերահաստատելով մեր համոզմունքն ու յանձնառութիւնը...
    Վերահաստատելով մեր համոզմունքն ու յանձնառութիւնը...

    Երէկ «Ալիք»-ի ընտանիքը աւանդոյթի կարգով դիմաւորեց նոր՝ 2020 մօտալուտ տարին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։