Հա

Օրակարգ

10/11/2019 - 14:10

«Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ...

Այսօր՝ երկօրեայ պաշտօնական այցով Երեւանում է լինելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Դ. Մ.

 

Այսօր՝ երկօրեայ պաշտօնական այցով Երեւանում է լինելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Մինչ այցը, Ռուսաստանի Դաշնութեան արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավարը բացառիկ հարցազրոյց է ունեցել Մեդիամաքս լրատւականի հետ:

Ուշագրաւը հարցազրոյցում, հայ քաղաքական մտքի մշտապէս կիզակէտում յայտնւած Արցախի հիմնահարցի մասին Լաւրովի յղումներն են, որոնք Երեւան այցից առաջ՝ կարծես թէ հայ գործընկերներին պատգամ յղելու տպաւորութիւն են թողնում...

Ըստ Լաւրովի՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի հարցն ամենադժւարներից է…»: Այս յայտարարութիւնը ինքնին նորոյթ կամ ասենք թէ՝ պատգամ չի պարունակում: Սակայն, երբ Մեդիամաքսի զրուցավարը տւեալ հիմնահարցին զուգահեռ բարձրացնում է «Հայ-թուրքական յարաբերութիւնների» վերականգնման հնարաւոր գործընթացներում «Ռուսաստանի դերակատարման» մասին, ապա պարզորոշ է դառնում ուղղակի թէ անուղղակի պատգամ յղելու Լաւրովի մինչ Երեւանեան այցի դիւանագիտական կարիերան…

Միեւնոյն «Հայ-թուրքական յարաբերութիւնների» մասով Մեդիամաքսի հարցին, թէ՝ արդեօք հնարաւո՞ր է Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերակենդանացումը՝ առանց Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման, պրն. Լաւրովը պատասխանել է հետեւեալը.-

«… Յոյս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կը շարունակեն աշխատել այդ ուղղութեամբ: Կարծում ենք, որ նման հնարաւորութիւնը պահպանւում է: Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջացկութիւն ցուցաբերել կողմերին: Առաւել եւս, որ հայ-թուրքական առկայ տարաձայնութիւնների շուտափոյթ կարգաւորումը կը ծառայէր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդմանը»...

Ահաւասիկ, կարելի է ձեւակերպել, որ ըստ Սերգէյ Լաւրովի՝ թէեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի հարցն ամենադժւարներից է, բայցեւայնպէս՝ այդ դժւարութիւնը կարելի է յաղթահարել՝ «Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմամբ ու վերակենդանացմամբ…»:

Սպասենք ու տեսնենք, թէ երեւանեան այցից յետոյ, արդեօք «Լաւրովեան պատգամը» կեանքի կոչւելու հեռանկար կունենա՞յ թէ՝ ոչ…:

Յարակից լուրեր

  • «Հայաստանում է գտնւում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մէկը». The Daily Beast
    «Հայաստանում է գտնւում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մէկը». The Daily Beast

    Մինչ այժմ դուք, անկասկած, գտել էք COVID-19-ի հետ կապւած տագնապը յաղթահարելու միջոց: Հնարաւոր է՝ դուք հանգստանում էք խորը շունչ քաշելով կամ պարզապէս թունդ խմիչք էք լցնում ձեզ: Ես սիրում եմ աչքերս փակել եւ պատկերացնել իմ ճանաչած ամենախաղաղ վայրերից մէկը՝ Հայաստանի լեռներում գտնւող Գեղարդի վանքը:

  • Սեւրից 100 տարի անց…
    Սեւրից 100 տարի անց…

    Սեւրի հայանպաստ պայմանագրից (օգոստ. 10, 1920 թ.) ընդամէնը ամիսներ անց, թուրք-թաթարական (հետագային Բոլշեւիկ Ստալինի վճռով՝ Ադրբեջան), ինչպէսեւ՝ Բոլշեւիկա-Քեմալական արտաքին ու ներքին դաւադիր ճնշումների հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացման արդիւնքում (1920 թ. դեկտ. 2-ին), չեղարկւեց նաեւ Առաջին Աշխարհամարտում յաղթանակած երկրների եւ նոյնինքն պարտւած Թուրքիայի միջեւ կնքւած Սեւրի պայմանագիրը, նաեւ դա որպէս Իրաւարար վճիռ ձեւակերպած Վիլսոնեան խարտիան…:

  • Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ
    Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հանրայնացւեց հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, եւ բացայայտւած մի շարք իրողութիւնում կրկին երեւաց իշխանութիւնների կողմից ծրագրւած խորքային գործընթացների մի ողջ շղթայ։ Եւ, եթէ այլ պարագաներում խօսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրւած տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։

  • «Թուրքիան ձգտում է լարւածութիւնը պահել հարաւկովկասեան ուղղութեամբ՝ փորձելով դիմակայութեան մեջ ներքաշել Մոսկւային»․ Կարէն Վերանեանը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների նպատակների մասին
    «Թուրքիան ձգտում է լարւածութիւնը պահել հարաւկովկասեան ուղղութեամբ՝ փորձելով դիմակայութեան մեջ ներքաշել Մոսկւային»․ Կարէն Վերանեանը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների նպատակների մասին

    Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով՝ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամէն կերպ այս օրերին անցկացւող համատեղ զօրավարժութիւնները ներկայացնել որպէս աննախադէպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զօրավարժանքներում որեւէ նախադէպային տարր չկար, նման ծաւալի կամ խորութեան համատեղ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ առաջին անգամ չեն ընթանում։

  • ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան ներկայացուցած կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին
    ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան ներկայացուցած կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին

    Ամիսներէ ի վեր, ամբողջ աշխարհը մխրճուած է խորունկ ճգնաժամի մէջ, իսկ համահայկական հասարակութիւնը ա՛լ աւելի: Սփիւռքահայութեան միջին-արեւելեան գաղութները գոյատեւման պայքար կը տանին, իսկ մնացեալ գաղութները լծուած են անոր օժանդակութեան հասնելու աշխատանքին: Այս արդէն ցաւալի վիճակին բարդուեցաւ թագաժահրի համավարակը, որ փաստօրէն ամլացուց մարդկութեան՝ եւ ի մասնաւորի հայկական գաղութներու բնականոն գործունէութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։