Հա

Օրակարգ

11/12/2019 - 14:20

«Արարատ»-ի տօնավաճառի բեկանման առիթով…

Ինչպէս արդէն պարզորոշ է դառնում նոյն այս էջում հրապարակւած Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Տեղեկանք»-ից, ամենամեայ կարգով եւ ինչ-որ տեղ աւանդոյթի վերածւած՝ նոյն կազմակերպութեան նախաամանորեան տարեկան վաճառքը բեկանւել է:

Դ. Մ.

 

Ինչպէս արդէն պարզորոշ է դառնում նոյն այս էջում հրապարակւած Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Տեղեկանք»-ից, ամենամեայ կարգով եւ ինչ-որ տեղ աւանդոյթի վերածւած՝ նոյն կազմակերպութեան նախաամանորեան տարեկան վաճառքը բեկանւել է:

Բեկանման հիմնական պատճառը ըստ երեւոյթի՝ տւեալ տօնավաճառին ստւարաթիւ ոչ-հայ այցելուների իրողութիւնն է, որն էլ հիմք է ծառայել պետական պատկան մարմիններին՝ երեւոյթը աննպատակայարմար համարել, հետեւաբար եւ՝ համապատասխան թոյլտւութիւնը չարտօնելու:

Ինչ խօսք, միմիայն հայ այցելուներով վաճառքի կազմակերպումը (թէեւ արտօնւած) լիարժէքօրէն չէր ծառայելու նախաձեռնութեան ինչպէս համեստ շահադիտական, այնպէս էլ բարեսիրական նպատակներին, ուստիեւ բեկանումը կազմակերպիչների կողմից դարձաւ անխուսափելի:

Ի տես այս իրողութեան, պէտք է ասել, որ նաեւ անխուսափելի է դառնում նախ՝ տւեալ վաճառքին բոլոր միջամուխ կողմերի, ապաեւ՝ մեզ, որպէս ականատեսների թէ՛ զարմանքը եւ թէ՛ դժգոհանքը պատկան մարմինների կողմից ոչ-հայ այցելուների մասնակցութիւնը չարտօնելու առումով: Եւ իրաւացիօրէն հարց է առաջանում առ այն, թէ՝ ի՞նչ աննպատակայարմարութեան տեղիք է կարող տալ հայ եւ ոչ-հայ այցելուների թէկուզ տօնավաճառային շփում-հաղորդակցութիւնը, այն էլ՝ Ամանորեան ու Ս. Ծննդեան բարեբաստիկ տօների նախօրեակներին:

Միթէ՞ նոյն ոգու ու միեւնոյն բարի կամեցողութեան (թէեւ տարբեր ձեւաչափերում) արտայայտութիւն չեն նոյնինքն մեր ազգային իշխանութեանց վերնախաւի Ռամազան ամսւայ «իֆթարային» նախաձեռնութիւնները, հէնց որպէս հայ ու ոչ-հայ համերկրացիների համերաշխութեան ու բարեկամութեան ցուցանիշ:

Ահաւասիկ.-

Նախագահ Ռոհանիի այնքա՜ն հանրահռչակւած «Քաղաքացիական իրաւունք»-ի գործարկման ու կենսագործման (առաւել եւս որպէս կրօնական-համայնքային փոքրամասնութիւն), ինչպէսեւ՝ տարբեր հասարակական, մշակութային, մարզական եւ….զանազան միաւորներին պատկան մարմինների կողմից բազմիցս խոստացւած ֆինանսական աջակցութիւնների չկատարման դէպքում, «Արարատ»-ի համեստ ու անմեղ տօնավաճառի բեկանման հիմքերը մեղմ ասած՝ տարակուսանքի տեղիք են տալիս, որն էլ մեր պատկան մարմինների՝ ազգային իշխանութեանց եւ յատկապէս խորհրդարանի պատգամաւորների կողմից հարկ է փոխանցել ուր որ անկ է…:

Յարակից լուրեր

  • Սեւրից 100 տարի անց…
    Սեւրից 100 տարի անց…

    Սեւրի հայանպաստ պայմանագրից (օգոստ. 10, 1920 թ.) ընդամէնը ամիսներ անց, թուրք-թաթարական (հետագային Բոլշեւիկ Ստալինի վճռով՝ Ադրբեջան), ինչպէսեւ՝ Բոլշեւիկա-Քեմալական արտաքին ու ներքին դաւադիր ճնշումների հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացման արդիւնքում (1920 թ. դեկտ. 2-ին), չեղարկւեց նաեւ Առաջին Աշխարհամարտում յաղթանակած երկրների եւ նոյնինքն պարտւած Թուրքիայի միջեւ կնքւած Սեւրի պայմանագիրը, նաեւ դա որպէս Իրաւարար վճիռ ձեւակերպած Վիլսոնեան խարտիան…:

  • Յանուն Իրանի հողային անսասան ամբողջականութեան
    Յանուն Իրանի հողային անսասան ամբողջականութեան

    Իրանահայ հինաւուրց համայնքը դեռեւս նախորդ դարի սկզբնական ժամանակաշրջաններից (1900-ական թթ.) իր անբեկանելի ու անհերքելի հաւատարմութիւնն է ցուցաբերել իրանական հայրենիքին եւ մասնաւորապէս Իրանի հողային ամբողջականութեանն ու ազգային-ժողովրդական ու պետական ինքնիշխանութեանը:

  • Ո՞ւր մնաց բարոյական արժէքների «իմունիտետ»-ը...
    Ո՞ւր մնաց բարոյական արժէքների «իմունիտետ»-ը...

    Ամենեւին էլ պարտադիր չէ հոգեբան լինել՝ ըմբռնելու համար կորոնավիրուսի պատճառած մասնաւորաբար հոգեմտաւոր աղէտն ու դրանից բխող հետեւանքները՝ անհատական, ընտանեկան, հասարակական եւ մէկ խօսքով՝ համաշխարհային կեանքի վրայ:

  • ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...
    ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...

    Սովետամէտները ամբողջ եօթ տասնամեակ Դաշնակցութեանը «Հայ ժողովրդի թիւ 1 թշնամի» յորջորջեցին ու փորձեցին յատկապէս Սփիւռքում ազգը նացիոնալիստների ու սոցիալիստների (Բոլշեւիկեան տարբերակով անշուշտ) բաժանել...

  • Կորոնայով կամ առանց կորոնայի ...
    Կորոնայով կամ առանց կորոնայի ...

    Անշուշտ, կորոնայի դէմ համաշխարհային պատերազմի ծանրակշիռ բեռը համաչափօրէն կրում է իր ուսերին թրամփեան ԱՄՆ-ն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։