Հա

Օրակարգ

28/12/2019 - 15:10

Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...

Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների պարսկերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսի նախօրեակին, բարեկամիս հետ «Հայի ու Հայաստանի ճակատագրի՜» մասին համեստ ու ոչ-յաւակնոտ մտքերի փոխանակումն հանգուցալուծւեց խօսակցիս այսպէս ասած հռետորական հարցադրումով՝ «…Պէտք է հիմնովին, ազգովի (ինչպէս որ յաջողակ ազգերն են արել) գիտակցենք թէ ո՞րն է մեր ինքութիւնն ու ո՞վ ենք մենք…»:

Դ. Մ.

 

Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների պարսկերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսի նախօրեակին, բարեկամիս հետ «Հայի ու Հայաստանի ճակատագրի՜» մասին համեստ ու ոչ-յաւակնոտ մտքերի փոխանակումն հանգուցալուծւեց խօսակցիս այսպէս ասած հռետորական հարցադրումով՝ «…Պէտք է հիմնովին, ազգովի (ինչպէս որ յաջողակ ազգերն են արել) գիտակցենք թէ ո՞րն է մեր ինքութիւնն ու ո՞վ ենք մենք…»: Տողերիս գրողի պատասխանը եղաւ հետեւեալը. -«Ես այդ հարցի պատասխանը ստանալու եւ ամբոջովին վերապրելու եմ վաղը՝ դեկտ. 27-ի երեկոյեան, Յովհաննէս Թումանեանի պարսկալեզու ընթերցողի համար հրատարակւած գրքի շնորհանդէսին…»: Թէ՛ ինձ, եւ թէ՛ խօսակցիս ու եթէ՛ կուզես, քեզ համար սիրելի ընթերցող, ամէն ինչ պարզ է ու մեկին…:

Եւ այսպէս, Համբօ Գիքորի տան օրինակով դեկտ. 27-ի երեկոյեան «կռիւ էր ընկել» աւելի քան մէկդարեայ Հայ ակումբի սրահում, որտեղ բոլորն անխտիր՝ նախաձեռնողները, բանախօսները եւ ողջ լսարանը ամենայն հոգեհարազատութեամբ ու ներշնչանքներով վերապրում էին Թումանեան երեւոյթը, որի ընդմիջից իսկ երիցս պարզորոշ էր դառնում սեփական ազգի՝ հայի ինքնութիւնը, ով լինելը, մեր տեսակը, կենսագրութիւնն ու կեսնակերպը եւ մէկ խօսքով՝ մեր ազգային ինքնատիպ անձնագիրը…

Ահաւասիկ, եւ տւեալ դէպքում, այս ամէնը պարսիկ ընթերցողի դատին յանձնելը, ինչպէս դիպուկ կերպով բնութագրեց Ամենայն հայոց բանաստեղծի հարազատ շառաւիղն, նոյնինքն՝ Իրանում՝ ՀՀ դեսպան Թումանեանը, կարդիւնաւորւի հայեւպարսիկ ու հայ-իրանական դրական բոլոր առնչութիւնների առաւել հարստացմամբ ու կրկնակի փոխճանաչելիութեան արգասիքներով…

Մեզ, սակայն, որպէս Թումանեան երեւոյթի մարդկային, ազգային ու իսկական հայի (տայ Աստւած՝ հաւատարիմ) ժառանգորդներ, մնում է՝ սեփական ազգի ամբողջական նկարագրի վերարծարծողը լինենք՝ պարսիկ եւ իրանցի բարեկամներին, ու քաղաքակիրթ, մշակութասէր հասարակայնութեանը նորատիպ այս գիրք-հրատարակութիւնը յաւուր պատշաճի տարածելով ու ներկայացնելով ուր որ անկէ:

Յարակից լուրեր

  • Ի խնդիր աւելի համերաշխ, մարդկային աշխարհի...
    Ի խնդիր աւելի համերաշխ, մարդկային աշխարհի...

    Եւ ահա, այսպէս, սիրելի ընթերցող, իրանական «Նոռուզի» շեմին եւ սկսեալ վաղւանից մինչեւ 15 օր թեւակոխում ենք հարկադիր՝ ոչ աշխատանքային փուլ:

  • Կորոնայի դէմ պայքարելու է նաեւ հայկական շտաբը...
    Կորոնայի դէմ պայքարելու է նաեւ հայկական շտաբը...

    Այսօր իսկ պաշտօնական հաղորդագրութեամբ Առողջապահութեան նախարարութիւնը զգուշացրեց հասարակայնութեանը, որ հնարաւորինս խուսափեն քաղաքային երթեւեկութիւնից եւ նախընտրաբար՝ խիստ անհրաժեշտութեան դէպքում միայն բացակայեն բնակարաններից, որպէսզի աւելի անվտանգ լինեն կորոնավիրուսի համաճարակից…

  • Կորոնավիրուսը եւ մենք...
    Կորոնավիրուսը եւ մենք...

    Մեր, եւ ոչ միայն, հանապազօրեայ կենսակերպի անբաժանելի հոգսն ու գերխնդիրն է դարձել, ահա, կորոնավիրուսը…

  • Փոխան խմբագրականի
    Փոխան խմբագրականի

    Իրանի Իսլ. Հանրապետութեան 11-րդ խորհրդարանի կեանքի կոչման գործընթացը (յատկապէս նախընտրական փուլում), ուղեկցւեց գրեթէ սպասւած առանձնայատկութեամբ, ի համեմատ նախորդող շրջանների…

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ
    Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։