Հա

Օրակարգ

05/01/2020 - 14:30

Ադրբեջանական կեղծարարութեան հետքերով...

Գեներալ Սոլէյմանիի զոհւելուց յետոյ Իրանում խոր ցասումի ու սգոյ պայմաններում, ահա, ադրբեջանական մամուլը իւրայատուկ քստմնելիութեամբ «տեղեկատւութիւն» է տարածում ու պահի չարաշահմամբ՝ հակահայ քարոզչութիւն իրականացնում, թէ իբր ՀՀ վարչապետը շնորհաւորել է ԱՄՆ նախագահին՝ Բաղդադում վերջին գործողութիւնների կապակցութեամբ…

Դ. Մ.

 

Գեներալ Սոլէյմանիի զոհւելուց յետոյ Իրանում խոր ցասումի ու սգոյ պայմաններում, ահա, ադրբեջանական մամուլը իւրայատուկ քստմնելիութեամբ «տեղեկատւութիւն» է տարածում ու պահի չարաշահմամբ՝ հակահայ քարոզչութիւն իրականացնում, թէ իբր ՀՀ վարչապետը շնորհաւորել է ԱՄՆ նախագահին՝ Բաղդադում վերջին գործողութիւնների կապակցութեամբ…

Ճիշտ է, ՀՀ վարչապետն իր «ֆէյսբուք»-եան էջում անմիջապէս հերքել ու դատապարտել է այդ կարգի լրատւութիւնը, քաջ գիտակցելով, որ հարեւան ու բարեկամ Իրանի պետական-կառավարական այրերը խելամտօրէն զանազանում են իրականը՝ կեղծից, տեղեկատւութիւնը՝ ապատեղեկատւութիւնից…:‎

Բարոյական նւազագոյն օրինաչափութիւններից զուրկ ադրբեջանական քարոզչամեքենաներին ու սրանց լծակից՝ Իրանի հողային ամբողջականութեան դէմ «Հարաւադրբեջանական»-ամէտ խրտւիլակներին, սակայն, յիշեցման կարգով յայտնենք.-

1- Ո՞ւր էիք դուք, երբ տարիներ շարունակ ՄԱԿ-ին կից, թէ՛ միջազգային այլեւայլ ատեաններում հակաիրան բանաձեւերին նոյնինքն Ադրբեջանն ու իր աւագ եղբայր Թուրքիան թեր էին քւէարկում, իսկ Հայաստանը՝ դէմ: Վերջին, այդ կարգի քւէարկութիւն կայացել է հէնց սրանից 10 օր առաջ, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռնպահ, իսկ Հայաստանը դէմ էր քւէարկել:

2- Ո՞ւր էիք դուք, երբ ձեր իսկ ջատագովող Ադրբեջանից իսրայէլական անօդաչու թռչող սարքերը իրանական երկնքում «հետախուզական» թռիչքներ էին իրականացնում…

3- Եւ վերջապէս, ո՞ւր էիք դուք, երբ Ձեր աւագ եղբայր՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյնինքն՝ գեներալ Սոլէյմանիի Սիրիայում ու Իրաքում հակա-ԴԱԷՇ-ական յաղթարշաւի օրերին իսկ, ի լուր աշխարհի «ահազանգում» էր, թէ՝ «Իրանը շիիզմ է արմատաւորում տարածաշրջանում»…:

4- Եւ այսօր, ձեր երկրպագող Թուրքիայի նախագահն ու վերջնիս կրտսեր եղբայր Ադրբեջանի արտգործնախարարը մեծ աճապարանքով ցաւակցում են հակա-ԴԱԷՇ եւ կարեւորը՝ Իրանի հողային ամբողջականութեան անվտանգութեան ու պահպանման առաջամարտիկի ու խորհրդանիշի՝ գեներալ Սոլէյմանիի կորուստը…:

Ցաւակցութիւնը՝ ցաւակցութիւն, պրոտոկոլն ու արարողակարգը՝ տեղին, բայցեւայնպէս՝ բարոյականութիւնն ու անկեղծութիւնը ապացուցելի չէ սուտ լրատւութեամբ ու քարոզչական սադրանքով, իսկ դրանք երբեւէ չեն վրիպելու հանրային եւ տւեալ դէպքում սգակիր իրանցու խորաթափանց գիտակցութիւնից…:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։