Print this page
13/01/2020 - 14:05

Ճամբորդատար օդանաւի զոհւածների յիշատակին

Չորեքշաբթի, յունւարի 8-ի առաւօտեան արթնացանք մեծ բօթով: Վթարի էր ենթարկւել ուկրայնական «Բոյինգ 737» ճամբորդատար օդանաւը եւ մահացել էին նրա 176 ճամբորդները, որոնցից մեծ մասը մեր իրանցի հայրենակիցներն էին:

Բ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Չորեքշաբթի, յունւարի 8-ի առաւօտեան արթնացանք մեծ բօթով: Վթարի էր ենթարկւել ուկրայնական «Բոյինգ 737» ճամբորդատար օդանաւը եւ մահացել էին նրա 176 ճամբորդները, որոնցից մեծ մասը մեր իրանցի հայրենակիցներն էին:

Յուշերի ու ապրումների վերադարձ դէպի 10 տարի առաջ:

Յուզմունք, ցասում, զղջում, սէր, կարօտ…

Վստահաբար նոյն զգացումները ապրեցին ու ապրում են նրանց ընտանիքներն ու հարազատները, ինչ մենք մեր մորթի վրայ զգացինք 10 տարի առաջ:

Օդանաւի ճամբորդների մէջ կային մեծ թւով ուսանողներ, համալսարանի դասախօսներ, նորապսակներ, մանուկներ ու պատանիներ, բժիշկներ, մարզիկ ախոյեան ու սովորական մարդիկ, բնականաբար նաեւ օդանաւի անձնակազմը:

Նրանցից ոմանք մերոնց նման ճամբորդում էին մենակ, ոմանք ամուսիններով, ոմանք ողջ ընտանիքով, ոմանք իրենց մինուճար զաւակով…

Հիմա նրանք բոլորը չկան, ինչպէս չկան մերոնք:

Նրանք բոլորը միացան յաւերժութեան եւ մերոնց նման դարձան յաւերժի ճամբորդներ:

Սիրելիներ, Ձեր ընտանիքները, հարազատներն ու ընկերները Ձեզ երբեք չեն մոռանայ: Դուք կը մնաք նրանց յուշերում: Դուք կը դառնաք թէ՛ յուշ, թէ՛ ներկայ ու թէ՛ ապագայ… ինչպէս եղան մերոնք:

Առաջին հերթին համբերութիւն Ձեր մայրերին, հայրերին, հարազատներին ու ընտանիքներին: Ժամանակը կը սպիացնի բոլոր վէրքերը:

Թող Ձեր հոգիները ընդմիշտ սաւառնեն երկնքում, իսկ Ձեր «մարմինները» հանգիստ առնեն հայրենիքի հարազատ հողում:

Ձեր ցաւը մեր ցաւն է նաեւ:

Յարակից լուրեր