Հա

Օրակարգ

03/02/2020 - 15:00

Խամրած վստահութիւնը վերականգնելու հեռանկարով…

Պահապան խորհրդի կողմից երկփուլ քննարկումներից յետոյ Մեջլիսի թեկնածուների վաւերականութիւնը հաստատւելով, կարելի է ասել, որ արդէն պաշտօնական փուլ են թեւակոխել խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնները…:

Դ. Մ.

 

Պահապան խորհրդի կողմից երկփուլ քննարկումներից յետոյ Մեջլիսի թեկնածուների վաւերականութիւնը հաստատւելով, կարելի է ասել, որ արդէն պաշտօնական փուլ են թեւակոխել խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնները…:

Առջեւում էլ, ահա, քարոզչական փուլն է ու առաջադրւած թեկնածուները առաւել քան երբեւէ պարտաւորւած են լինելու մեծ ջանքերի ներդրմամբ՝ շահագրգռել ու ներգրաւել ժողովրդական ընտրազանգւածներին, ապահովելու համար վերջիններիս լայն մասնակցութիւնը:

Պարտաւորւած՝ քանզի հիասթափւած ու դժգոհ ընտրազանգւածների առկայութեան մասին մինչեւ իսկ օրէնսդիրի՝ Մեջլիսի ամբիոնից պատգամաւորների ելոյթներն են վկայում, բարձրաձայնելով ժողովրդի մօտ կուտակւած իշխանութիւնների նկատմամբ անվստահութեան իրողութիւնը…

Աւելին, նոյնինքն Հանրապետութեան նախագահն ակնարկելով նոյն այդ անվստահութեանը, ուղղակիօրէն դիմելով դժգոհ զանգւածներին՝ խնդրում է, որ ժողովուրդը «չխռովի քւէատուփերի հետ»…:

Ճիշտ է, երկրի նկատմամբ արտաքին տնտեսական ու քաղաքական ծանրագոյն պատժամիջոցներին զուգակցւող հակաիրան քարոզչութիւնը ներգործում է հասարակայնութեան շարքերում բացասական մթնոլորտի ձեւաւորմանը: Բայցեւայնպէս՝ հէնց եռեակ իշխանութիւնների՝ գործադիր, օրէնսդիր եւ դատական ատեաններին է վերապահւած ներքին, ասել է թէ՝ նոյնինքն ժողովրդի մէջ վերականգնելու ապագայի նկատմամբ յոյսի, հաւատքի եւ արդար գոյավիճակի հեռանկարը, ժողովրդանւէր ու պետականանպաստ որոշումներով, քայլերով ու քաղաքականութեամբ:

Տայ Աստւած, որ գալիք եւ ըստ էութեան վճռորոշ ընտրական ասպարէզը կը դառնայ նպատակայարմար այն հարթակը, որտեղ առանցքային դերակատար համարւող ժողովուրդը լիարժէքօրէն վերականգնւած տեսնի իր խամրած վստահութիւնը իր իսկ քւէին, ի՛ր ընտրութեանն ու տւեալ դէպքում ի՛ր կողմից ընտրւած օրէնսդիր մարմնի հանդէպ…:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...
    ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...

    Սովետամէտները ամբողջ եօթ տասնամեակ Դաշնակցութեանը «Հայ ժողովրդի թիւ 1 թշնամի» յորջորջեցին ու փորձեցին յատկապէս Սփիւռքում ազգը նացիոնալիստների ու սոցիալիստների (Բոլշեւիկեան տարբերակով անշուշտ) բաժանել...

  • Կորոնայով կամ առանց կորոնայի ...
    Կորոնայով կամ առանց կորոնայի ...

    Անշուշտ, կորոնայի դէմ համաշխարհային պատերազմի ծանրակշիռ բեռը համաչափօրէն կրում է իր ուսերին թրամփեան ԱՄՆ-ն:

  • Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…
    Մայիսեան յաղթանակների գաղափարա-քաղաքական մշտանորոգ պատգամը…

    Առնւազն անցնող հարիւրամեակում Հայաստան երկրի ու Հայաշխարհի համար մշտապէս «Յաղթանակների ամիս» նշանաւորւող ՄԱՅԻՍ-ը, ինչպէս երբեւէ, այս տարի եւս մուտքագրւեց Մայիսմէկեան՝ աշխատաւորութեան փառապանծ տօնով…

  • «Լռութեան» աղաղակող ձայնը…
    «Լռութեան» աղաղակող ձայնը…

    Յարգելի ընթերցողները հաստատապէս արդէն իրազեկւած են, որ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման ու պահանջատիրական համայնքային ձեռնարկներն ու միջոցառումները կայանալու են ամենեւին նոր իրավիճակի՝ կորոնավիրուսից բխող արտակարգ դրութեան պայմաններում…

  • Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)
    Կորոնան եւ իրանահայ համայնքը... (2)

    Եւ այսպէս, ահա, համաշխարհային ընտանիքի հետ բազմադարեայ Իրանն ու նրա անբաժան մասնիկ հինաւուրց իրանահայութիւնը եւս 2020 թ.-ի տարեմուտին դէմ-յանդիման կանգնեց նոր ու ինչ որ տեղ առեղծւածային համաճարակ՝ «կորոնավիրուսին»…:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։