Հա

Օրակարգ

20/04/2020 - 14:30

«Լռութեան» աղաղակող ձայնը…

Յարգելի ընթերցողները հաստատապէս արդէն իրազեկւած են, որ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման ու պահանջատիրական համայնքային ձեռնարկներն ու միջոցառումները կայանալու են ամենեւին նոր իրավիճակի՝ կորոնավիրուսից բխող արտակարգ դրութեան պայմաններում…

Դ. Մ.

 

Յարգելի ընթերցողները հաստատապէս արդէն իրազեկւած են, որ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման ու պահանջատիրական համայնքային ձեռնարկներն ու միջոցառումները կայանալու են ամենեւին նոր իրավիճակի՝ կորոնավիրուսից բխող արտակարգ դրութեան պայմաններում...

Եւ դա այդպէս է լինելու ոչ միայն իրանահայ համայնքում, այլեւ աշխարհասփիւռ գաղթօջախներում ու նոյնինքն հայրենի երկիր Հայաստանում:

Անշուշտ, ոգեկոչման համազգային ու միահամուռ խորհրդանիշը դա՝ վառւող մոմերն են լինելու, որոնք ամենալուսաւորող ջահն են հանդիսանալու՝ թէ՛ մեր համահայկական-միասնական ոգին աւելիով ջերմացնելու, եւ թէ՛ համաշխարհային ընտանիքին ապացուցելու, որ հայաշխարհը իր Սփիւռքով ու Հայրենիքով, ժողովրդային թէ՛ պետական մակարդակով ամուր է կանգնած իր արդարադատ Պահանջատիրութեան պատւանդանին...:

Ահաւասիկ, 105-րդ հանգրւանի Պահանջատիրութիւնը՝ առա՛նց համախմբումների, առա՛նց հրապարակային ցոյցերի եւ առա՛նց քայլարշաւների..., բայցեւ՝ որոնց փոխարինելու են միլիոն-միլիոն վառւող մոմեր, որոնց լոյսը ապրիլի 23-ի գիշերամուտից սկսեալ աշխարհով ու համացանցերով մէկ՝ շողարձակելու է նոյնքան մարդկային հոգիներ, որոնք էլ ականատեսը կը դառնան Հայոց թէպէտ «լուռ», բայց միաժամանակ ամենաաղաղակող Պահանջատիրական ձայնին...:

Յարակից լուրեր

  • Ո՞ւր մնաց մարդկային ամօթն ու ազգային արժանապատւութիւնը...
    Ո՞ւր մնաց մարդկային ամօթն ու ազգային արժանապատւութիւնը...

    Կարծես քիչ էր ողջ հայութեան համազգային հպարտութեան ու յաղթանակի խորհրդանիշ Արցախեան տարածքների դաւաճանական յանձնումը հայատեաց Ադրբեջանին, հիմա էլ նոյն աղաղակող պետական դաւաճանական արարքը արդարացնելու համար նոր արշաւներ են սկսել ինստագրամային նիկոլասէրները…

  • ԽՕՍՔ. Տրամաբանական ելքի գիտակցումը...
    ԽՕՍՔ. Տրամաբանական ելքի գիտակցումը...

    Հայաշխարհի համար անցնող շաբաթը ուղեկցւեց Հայաստանեան-Արցախեան տագնապալի ու գահավէժ իրադարձութիւնների շարունակմամբ... մէկ կողմից՝ ակնբախ էին համընդհանուր շոկային, սգոյ, ցասումի եւ անորոշութեան դրւագները, իսկ միւս կողմից՝ այդ ամէնը մասամբ մեղմացնելու եւ համերկրային մասշտաբով հասարակա-քաղաքական աննախանձելի իրավիճակը ինչ-որ կերպ բնականոն հուն վերադարձնելու իրողութիւններն են, առանցքում ունենալով ձախորդ իշխանութեան կամային, անցնցում հեռացումը:

  • ԽՕՍՔ. Խրիմեանական ոգու առկայծում է հարկաւոր...
    ԽՕՍՔ. Խրիմեանական ոգու առկայծում է հարկաւոր...

    Օրհաս է ապրում Հայաշխարհը...

    Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութիւնը՝ խոցւած...

  • Նէոօսմանիզմը սպառնալիք՝ հայ-իրանական համատեղ շահերին
    Նէոօսմանիզմը սպառնալիք՝ հայ-իրանական համատեղ շահերին

    .... «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»:

    Այս խօսքերի հեղինակը թուրքական բանակի հրամանատար տխրահռչակ Ալի Իհսան Փաշան է, ով իր հեծելազօրի հետ սրանից 102 տարի առաջ, 1918-ի գարնանը, Իրանի Ատրպատականի շրջան հերթական ներխուժման ժամանակ ջախջախւեց հայ կամաւորականների հուժկու դիմադրութեան արդիւնքում…

  • Եթէ կրկին սայթաքի դիւանագիտութիւնը...
    Եթէ կրկին սայթաքի դիւանագիտութիւնը...

    Արցախեան ԱԶԱՏԱՄԱՐՏ-ը ընդդէմ թուրք-ադրբեջանական վայրագ պատերազմի, 15 օր անց՝ կրկին տեղափոխւեց դիւանագիտական դաշտ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։