Հա

Օրակարգ

05/07/2020 - 13:50

«Ohanian trading»-ի հեղինակային լուծումը, որը նպաստում է համավարակի դէմ պայքարին

Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի հետեւանքով առաջացած տնտեսական հասարակական ազդեցութեան, եւ նրա թելադրած նախապայմանների չէզոքացման համար, եւ այդ ամէնի հետ մէկտեղ շարունակական անորոշութիւնը մեծանում է, մարդկանց ոչ լայն մի զանգւած այդպէս էլ չի դադարել ստեղծագործական լուծման սեփական տարբերակը ներկայացնել վերափոխւող աշխարհին աջակցելու համար:

Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի հետեւանքով առաջացած տնտեսական հասարակական ազդեցութեան, եւ նրա թելադրած նախապայմանների չէզոքացման համար, եւ այդ ամէնի հետ մէկտեղ շարունակական անորոշութիւնը մեծանում է, մարդկանց ոչ լայն մի զանգւած այդպէս էլ չի դադարել ստեղծագործական լուծման սեփական տարբերակը ներկայացնել վերափոխւող աշխարհին աջակցելու համար:

Ինչ խօսք, իրանահայ իրականութեան մէջ մարդկանց այդ տեսակը, նոյնպէս աչքի է ընկնում համավարակի դէմ պայքարի նորարական լուծման հեղինակային առաջարկների ներկայացմամբ:

Խօսքը «Օհանեան թրէյդինգ գրուփ» ընկերութեան հեղինակային, անհպում դիսպենսեր ախտահանման համակարգի մասին է, որի մանրամասնութիւնների, եւ առհասարակ, ճգնաժամի պարադոքսեալ թւացող ընձեռած հնարաւորութիւնների մասին փորձեցինք պարզել ընկերութեան ղեկավարներից մէկի՝ Սարբէ Օհանեանի հետ ունեցած տեսակապային զրոյցի ընթացքում։

 

- Սարբէ, 21-րդ դարում ցանկացած բիզնես սկսւում է հէնց լաւ գաղափարից։ Եւ հէնց այս քայլի վրայ յաճախ մարդիկ կանգ են առնում։ Իսկ կորոնավիրուսի հետեւանքով մարդկանց մօտ շարունակում է տիրել համընդհանուր պասիւութեան մթնոլորտ:

Պատմիր, թէ ինչպէ՞ս եղաւ, որ «Օհանեան թրէյդինգ գրուփ» ընտանեկան բիզնես միջավայրում լաւատեսութիւնը յաղթեց յոռետեսական մթնոլորտին, եւ ստեղծւեց ախտահանման համակարգի ստեղծման գաղափարը։

Կորոնավիրուսի նոր պայմաններում, երբ ձեռքերը պարբերաբար ախտահանելու անհրաժեշտութիւնը դարձաւ մարդու գոյատեւման պարտադիր նախապայմանը, նման մեխանիզմի ստեղծումը մեր ընտանիքի համար վերածւեց ժամանակի թելադրանքի։

Մենք համոզւած էինք, որ հանրային-հասարակական, փակ եւ բացօթեայ տարածքներում քաղաքացիների ախտահանման կարիքների բաւարարման պահանջարկն օրէցօր աճում է: Այդ կարիքների, եւ դրա հետեւանքով ստեղծւած պահանջարկի բաւարարման խնդիրը դարձաւ մեր պրոդուկտի մշակման հիմնական գաղափարը:

Իրականում, մեր մօտ ի սկզբանէ կար այն մտածողութիւնը, որ ճգնաժամը պէտք է յաղթահարել հէնց դրա ընձեռած հնարաւորութիւններից  օգտւելով:

 

- Ինչ է իրենից ներկայացնում ձեր առաջարկած պրոդուկտը, եւ ինչն է այն դարձնում առանձնայատուկ: 

Բանն այն է, որ մեր առաջարկած մեխանիկական անհպում համակարգի հպման գործընթացը ձեռքով չէ, այլ աշխատում է ոտքը հպելով սարքի ոտնակին, այդպիսով ալկոգել կամ ախտահանիչ, այլ նիւթեր պարունակող տարան չի ախտոտւում եւ կանխարգելում է հպման հետեւանքով առաջացող միկրոբների տարածումը, իսկ դրա յարմարաւէտ դիզայնը, որն, ի դէպ նախագծւել է հէնց իմ հայրիկի միջոցով, օգնում է դրա արդիւնաւէտ օգտագործմանը:

 

- Դուք արդէն հասցրել էք լայնածաւալ վաճառքի հանել դեսպենսերների օրինակները: Նկատե՞լ էք արդեօք սարքերը տրանսֆորմացնելու անհրաժեշտութիւն:

Այո, մենք դա ապահովել ենք 2 տարբեր սերնդի արտադրանքների թողարկման գործընթացի ապահովման միջոցով: Այս պահի դրութեամբ սպառողին հասանելի են դեսպենսերների 2 սերնդի մեխանիկական, եւ անհպում սարքերը:

Դեսպենսերների երրորդ սերնդի արտադրութիւնը, այժմ, գտնւում է նախագծային կատարելագործան եւ փորձարկման փուլում:

Ինովացիոն երրորդ սերնդի մեխանիզմն աշխատում է բարձր տեխնոլոգիայի կիրառմամբ, որն էլ սպառողի համար ապահովում է ձեռքերի բացարձակ անհպում հիգենիկ մշակման գործընթաց:

 

- Հետաքրքիր է թէ ինչով են տարբերւում հէնց 3-րդ սերունդի դեսպենսերները:

3-րդ սերնդի պրոդուքտը տարբերւում է իր ինտելեկտուալ գործառոյթով: Դուք կարող էք ձեռքերը սարքի խցիկում պահելով ակտիւացնել ախտահանիչ համակարգը, այդպիսով ախտահանիչ նիւթը ցողում է ձեռքերի մէջ, ինչն էլ ակտիւացնում է ստերիլութեան բացարձակ անհպում մեխանիզմը:

 

- Ohanian Trading-ի «Asanzoda» արտադրանքը կարող է նորարական լուծման իր առաջարկը ներկայացնել նաեւ վիրուսի տարածման կանխարգելման գործընթացում ներգրաււած իրանահայ համայնքային-հասարակական նշանակութեան կենտրոններին։

Այո, դա այդպէս է։ Մենք արդէն հասցրել ենք զեղչային յատուկ առաջարկներ ներկայացնել հայկական դպրոցներին, քանի որ երեխաների անվտանգութեան ապահովումը համարում ենք առանցքային:

Իհարկէ, պատրաստ ենք զեղչային յատուկ փաթեթներ տրամադրել, որն, ի դէպ ներառում է լրացուցիչ ծառայութիւնների տրամադրում, բոլոր այն  միութիւններին, կազմակերպութիւններին, եւ առհասարակ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ՝ անհատ գործարարներին եւ, ընդհանրապէս, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործնական քայլեր ձեռնարկել վիրուսի ակտիւութեան չէզոքացման եւ անվտանգ մթնոլորտի ապահովման ուղղութեամբ:

Մեր ընկերութիւնը կարեւորում է յատկապէս իրանահայ համայնքի կարիքների բաւարարմանն ուղղւած ջանքերը եւ, մասնաւորապէս, իրանահայ գործարարների հետ համագործակցութեան ծաւալումը, ինչն էլ կարող է նպաստել մեր համայնքի խնդիրների լուծմանը:

 

- Շնորհակալութիւն Սարբէ, ամփոփիր խնդրեմ:

Կարծում եմ, որ COVID-19-ն, իր տերիտորիայի սահմաններում գոյատեւման թիւ 1 նախապայման ճշտեց քաղաքացիների ճկունութիւնը եւ նոր իրավիճակներին յարմարւողականութիւնը, եւ մենք պէտք է, որ շարունակենք յարմարւել դրա թելադրած պայմաններին, մինչեւ համավարակի դէմ պատւաստանիւթի ստեղծումը:

Շնորհակալ եմ հարցազրոյցի կազմակերպման համար, վերջում ցանկանում եմ կոչով դիմել մեր հայրենակիցներին ամենախիստ միջոցառումներով հետեւելու կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցառումների սահուն իրականացմանը, պահպանել սոցիալական հեռաւորութեան կանոնները, եւ ամենակարեւորը ձեռքերը պարբերապար ախտահանել:

 

Հակառակ համավարկի հետեւանքով ստեղծւած համընդհանուր յոռետեսական մթնոլորտին, Սարբէն եւ իր ընտանիքը, դեռեւս, շարունակում են ստեղծագործական նորովի լուծման հեղինակային առաջարկներ ներկայացնել համավարակի յաղթահարման գործում ներգրաււած իրանցի եւ, մասնաւորապէս՝ իրանահայ քաղաքացուն:

Նրա ներշնչող դիտարկումը, թէ ստեղծւած իրավիճակը անյաղթահարելի չէ, եւ դրա ընձեռած հնարաւորութիւններից օգտւողներ պէտք է, որ լինեն, փաստում է, որ իրականում, տարբեր իրավիճակներից բացի, հէնց մեր մտածելակերպն ու մտքերն էլ կարող են սահմանափակել մեզ, սեփական միտքը վերածելով բանտի պատերի, կամ, ընդհակառակը, դառնալ ազատ եւ ստեղծագործող:

Իրականում բարդ իրավիճակների գոյատեւման նախապայմաններից հէնց ճկունութիւնն է, նոր իրավիճակներին յարմարւողականութիւնը:

Իսկ ստեղծագործող մարդու երեւակայութիւնը անգամ համընդհանուր համավարակի պայմաններում կարող է աշխատել ինչ որ նոր բանի ստեղծման, հրատապ խնդիրների լուծման, աշխարհին արդիւնաւէտ օգնելու համար:

 

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։