Հա

Օրակարգ

13/07/2020 - 15:00

Ո՞ւր մնաց բարոյական արժէքների «իմունիտետ»-ը...

Ամենեւին էլ պարտադիր չէ հոգեբան լինել՝ ըմբռնելու համար կորոնավիրուսի պատճառած մասնաւորաբար հոգեմտաւոր աղէտն ու դրանից բխող հետեւանքները՝ անհատական, ընտանեկան, հասարակական եւ մէկ խօսքով՝ համաշխարհային կեանքի վրայ:

Դ. Մ.

 

Ամենեւին էլ պարտադիր չէ հոգեբան լինել՝ ըմբռնելու համար կորոնավիրուսի պատճառած մասնաւորաբար հոգեմտաւոր աղէտն ու դրանից բխող հետեւանքները՝ անհատական, ընտանեկան, հասարակական եւ մէկ խօսքով՝ համաշխարհային կեանքի վրայ:

Պանդեմիայի լոկ տնտեսական հաշւեկշիռը, այն էլ 6-7-ամսեայ կտրւածքով, պարզում է համընդհանուր անյուսալիութեան իրողութիւնը, որը տիրական է աշխարհով մէկ, առանց բացառութեան:

Տեխնոլոգիական, տնտեսական, զինական եւ ընդհուպ՝ միջուկային հսկաները ծունկի են գալիս մեր առանց այն էլ չարչրկւած մոլորակի «նոր գերուժի», եթէ կուզէք՝ «նոր գերպետութեան»՝ COVID-19-ի առջեւ…

Գիտական ու բժշկա-առողջապահական հետազօտութիւնները փորձում են ուրւագծել համաճարակի մահաբեր երթի կասեցումը երաշխաւորող պատւաստանիւթի բացայայտման-արտադրման առայժմս անորոշ հեռանկարը: Տայ Աստւած՝ ինչքան շուտ:

Ահաւասիկ.-

Աշխարհի օրախնդիր մարտահրաւէրի՝ կորոնայի դէմն առնելու ամենաազդեցիկ միջոցը համարւում է մարդու մարմնական-ֆիզիկական դիմադրողականութեան (իմունիտետ) կարելիութիւնների խթանումն ու բարձրացումը:

Մինչ այդ, սակայն, եւ յատկապէս պանդեմիայի ֆիզիկական յաղթահարումից յետոյ, ինչպիսի՞ն է լինելու Երկիր մոլորակի վրայ մարդավայել ապրել ու արարել ցանկացող հասարակայնութեանց ղեկին յաւակնող տարատեսակ ու այլանդակ ուժերի մարդկային արդարութեան ու խղճի, հոգեմտաւոր արժէքների եւ ամենակարեւորը՝ բարոյական նկարագրերի կայացմանը, զարգացմանը եւ Բիւրեղացմանը միտող ԻՄՈՒՆԻՏԵՏ:

Ահա՝ յետկորոնայական գլոբալ մարտահրաւէրը, որն էլ օրինաչափօրէն դիմագրաւելու է կոչւած 3-րդ հազարամեակ թեւակոխած մարդկային հանրութիւնը...:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։