Հա

Օրակարգ

10/08/2020 - 15:30

Սեւրից 100 տարի անց…

Սեւրի հայանպաստ պայմանագրից (օգոստ. 10, 1920 թ.) ընդամէնը ամիսներ անց, թուրք-թաթարական (հետագային Բոլշեւիկ Ստալինի վճռով՝ Ադրբեջան), ինչպէսեւ՝ Բոլշեւիկա-Քեմալական արտաքին ու ներքին դաւադիր ճնշումների հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացման արդիւնքում (1920 թ. դեկտ. 2-ին), չեղարկւեց նաեւ Առաջին Աշխարհամարտում յաղթանակած երկրների եւ նոյնինքն պարտւած Թուրքիայի միջեւ կնքւած Սեւրի պայմանագիրը, նաեւ դա որպէս Իրաւարար վճիռ ձեւակերպած Վիլսոնեան խարտիան…:

Դ. Մ.

ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի բնութագրմամբ՝ միայնակ Հայաստանը ի զօրու չեղաւ յաղթահարել «Թուրքական Սալին ու Բոլշեւիկեան մուրճին»…

* * *

…. Ու 100 տարի անց՝ յիշելով ու կարեւորելով Սեւրի, որպէս հայոց արդար դատի առանցքային հիմնադրոյթ, միաժամանակ ականատես ենք մերօրեայ թուրք-թաթարական հայադաւ սադրանքներին, ընդհուպ՝ Հայաստանի սահմանամերձ գօտիներում համատեղ ռազմափորձերին: Սրանք, ինչ խօսք հետամուտ են աշխարհագրա-քաղաքական պայմանները յօգուտ սեփական նպատակաների չարաշահել, եւ այսպէս ասած՝ թքած ունեն ինչպէս 100-ամեայ Սեւրի պայմանագրի, այնպէս էլ այսօրեայ «Մինսկի խմբի» ու բոլոր կարգի միջազգային օրէնքների ու պայմանագրերի վրայ…:

Հայաստանին ու հայութեանն մնում է՝ դարձեալ ինչպէս 100 տարի առաջ, յարգելով հանդերձ Սեւրի պայմանագիր ստորագրած «Դաշնակից»-ների խոստումներին, բայց անտարակուսօրէն ներքուստ կազմակերպւել, համազգային մակարդակով ՀՀ-ում եւ Սփիւռքում զօրեղանալ, որոնցով էլ հնարաւոր կը դառնայ անկատար մնացած «Իրաւարար վճիռների» կենսագործումը երաշխաւորել, անկախ աշխարհագրա-քաղաքական մերթ խաբուսիկ, մերթ գայթակղիչ հանգամանքներից…:

….Եւ ինչքան արդիական է հնչում կողքի սիւնակում տրւած հայ ակնառու ֆիդայապետի պատգամը, որը եւ հարկաւոր է հայ նոր սերունդների մօտ որպէս ազգային ռազմավարութեան տեսլական ամրագրել՝ դիմակայելու համար մերօրեայ սպասւած, թէ՛ անկանխատեսելի սպառնալիքները...:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։