Հա

Օրակարգ

31/08/2020 - 13:45

Մի քանի դիտարկում Իրան-ԱՄՆ դիւանագիտական դիմակայութեան մասին

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը տեւական ժամանակ է, ինչ վերածւել է Իրան-ԱՄՆ դիւանագիտական պայքարի հարթակի:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը տեւական ժամանակ է, ինչ վերածւել է Իրան-ԱՄՆ դիւանագիտական պայքարի հարթակի:

Դիմակայութիւն, որի այս հանգրւանում Իրանին յաջողւել է ապահովել որոշակի դիրքային առաւելութիւն: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

Ա. Իրանի նկատմամբ զէնքի էմբարգոն երկարաձգելու նպատակով ԱՄՆ նախաձեռնած քայլերը միանշանակ ձախողւել են: Դեռ աւելին, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում յայտնւել է այնպիսի մեկուսացած պայմաններում, որն իր նախադէպը չի ունեցել Կազմակերպութեան ողջ պատմութեան ընթացքում:

Նման իրավիճակը հիմնականում պայմանաւորւած է Սպիտակ տան վարած չհաշւարկւած, չափազանց ագրեսիւ եւ կամք թելադրող դիւանագիտութեամբ, որն ակնյայտ սպառնալիք է ուղղւած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին, եւ կարող է լուրջ մարտահրաւէրներ առաջացնել տարածաշրջանային եւ միջազգային կայունութեան եւ անվտանգութեան համար:

Հէնց այս հանգամանքից ելնելով էլ, ԱԽ անդամ 15 պետութիւններից 13-ը, այդ թւում, նաեւ, ԱՄՆ արեւմտեան դաշնակիցները կտրականապէս դէմ են Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի (Միջուկային համաձայնագիր) շրջանակում վէճերի կարգաւորման մեխանիզի (Ձգանի մեխանիզմ) գործարկման մասին ԱՄՆ ներկայացրած պահանջին, որը ենթադրում է Իրանի դէմ սահմանւած ԱԽ բոլոր պատժամիջոցների վերականգնումը:

Բ. Նման իրավիճակը մեծապէս պայմանաւորւած է նաեւ Իրանի վարած գործապաշտ եւ հաւասարակշռւած դիւանագիտութեամբ, որը փաստօրէն զինաթափել է ամերիկացիներին:

Միջազգային դիւանագիտութեան ասպարէզում կան խաղի ընդգծւած կանոններ, որոնք պարտադիր են բոլորի, այդ թւում՝ ԱՄՆ-ի համար: Պաշտօնական Թեհրանում լաւ գիտեն այդ մասին, եւ փորձում են տեղաւորւել խաղի այդ կանոնների սահմաններում՝ գործելով սառնասիրտ: Մինչդեռ ամերիկացիները տրամագծօրէն հակառակ վարւելակերպն են կիրառել, որն էլ, բնականաբար, հակառակ էֆեկտն է ունեցել:

Գ. Այս համատեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Իրանի համար ներկայ պահին առաջնային նշանակութիւն չունի Անվտանգութեան խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հնարաւոր հեռանկարը:

Իրանը ներկայ դրութեամբ էլ գտնւում է տարաբնոյթ պատժամիջոցների տոտալ ճնշման ներքոյ, իսկ փորձը ցոյց է տւել, որ Թեհրանում չեն պատրաստւում ընկրկել դրանց առջեւ:

Թեհրանում սառնասրտօրէն հետեւում են զարգացումների ընթացքին: Մանաւանդ, որ «Ձգանի մեխանիզմի» գործարկման եւ պատժամիջոցների վերականգնման դէպքում, Իրանը սեղանի վրայ ունի մի քանի տարբերակ, որոնցից ամենահաւանականը եւ, անշուշտ, ազդեցիկն իր ողջ թափով միջուկային ծրագրի ամբողջական վերականգնումն է: Տարբերակ, որից ցանկացած գնով փորձում է խուսափել միջազգային հանրութիւնը:

Իրանի դիրքային այս առաւելութիւնն իհարկէ, դեռեւս ոչինչ չի նշանակում: Չպէտք է մոռանալ, որ կողմերի դիւանագիտական այս դիմակայութեան վերջնախաղը դեռ առջեւում է: Թէ՛ Թեհրանում, թէ՛ Վաշինգտոնում դա լաւ են գիտակցում:

Դիրքային առաւելութիւնը անհրաժեշտ է նիւթականի վերածել, իսկ դրա համար հարկաւոր է խուսափել հնարաւոր սխալներից եւ բացթողումներից: Խաղադրոյքն արւած է հակառակորդի հնարաւոր սխալի/սխալների վրայ:

Այնպէս, որ մեզ լարւած վերջնախաղ է սպասւում: Հետաքրքիր, եթէ չասենք շրջադարձային իրադարձութիւնները դեռ առջեւում են:

Յարակից լուրեր

  • Զարիֆը զգուշացրել է Եւրոպային եւ ԱՄՆ-ին Կառավարիչների խորհրդում հնարաւոր սխալ քայլերի վերաբերեալ
    Զարիֆը զգուշացրել է Եւրոպային եւ ԱՄՆ-ին Կառավարիչների խորհրդում հնարաւոր սխալ քայլերի վերաբերեալ

    Զգուշացնելով, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դէմ բանաձեւի ընդունումը կարող է խախտել ներկայ ստուս քւոն՝ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ասել է. «Առկայ պայմանների վերաբերեալ անհրաժեշտ բացատրութիւնները մենք տրամադրել ենք Կառավարիչների խորհրդի բոլոր անդամներին: Յուսով ենք, որ այնուամենայնիւ կը յաղթի բանականութիւնը, իսկ եթէ դա տեղի չունենայ, մենք լուծումներ ունենք»: 

  • «Եւրոպական երեք երկրների եւ ԱՄՆ-ի հետ հանդիպման համար պահը յարմար չէ». ԱԳՆ խօսնակ
    «Եւրոպական երեք երկրների եւ ԱՄՆ-ի հետ հանդիպման համար պահը յարմար չէ». ԱԳՆ խօսնակ

    ԱՄՆ-ի եւ եւրոպական երկրների վերջին յայտարարութիւններով եւ դիրքորոշումներով պայմանաւորւած, կողմերի հետ ոչ պաշտօնական հանդիպման անցկացումը տեղին չենք համարում:

  • ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԴԱԷՇ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր
    ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԴԱԷՇ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր

    Ամերիկեան ուժերն ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան գրոհայիններից 10-ին սիրիական Հասակա նահանգում տեղակայւած իրենց ռազմաբազայից տեղափոխել են Դեր Զոր նահանգ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ գործակալութիւնը՝ յղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատւամիջոցին:

  • «ԱՄՆ-ի համար Միջուկային գործարքին վերադառնալու հեշտ ճանապարհը պարտաւորութիւնների կատարումն է».  Թախթ Ռաւանչի
    «ԱՄՆ-ի համար Միջուկային գործարքին վերադառնալու հեշտ ճանապարհը պարտաւորութիւնների կատարումն է». Թախթ Ռաւանչի

    ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին շեշտել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը նոյնպէս շարունակում է խախտել ՄԱԿ-ի 2231 բանաձեւն ու Միջուկային համապարփակ համաձայնագիրը՝ նշելով, որ ԱՄՆ-ի համար Միջուկային գործարքին վերադառնալու հեշտ ճանապարհը պարտաւորութիւնների կատարումն է: 

  • Նկատումներ Մինսքի խմբակի աշխատանքի վերականգնման մասին
    Նկատումներ Մինսքի խմբակի աշխատանքի վերականգնման մասին

    Միացեալ Նահանգներու Քոնկրեսի հարիւր անդամներ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց եւ պաշտպանութեան նախարարներուն իրենց ուղղած նամակին մէջ ամերիկեան վարչակազմին կոչ ուղղեցին` վերստին մասնակցելու Արցախի ինքորոշման իրաւունքի վրայ հիմնուած, Արցախի անվտանգութիւնը պաշտպանող եւ մէկ այլ պատերազմի չծագիլը երաշխաւորող շրջանային կայուն լուծման որոնումներուն, ճանչնալու Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը եւ այդ ժողովուրդին դերը` իբրեւ այդ հակամարտութեան լուծման օրինական բանակցային կողմ, ինչպէս նաեւ` առանցքային դեր ունենալու հայ գերիներու անյապաղ ազատ արձակումը ապահովելու գործին մէջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։