Հա

Օրակարգ

15/10/2020 - 14:30

Նէոօսմանիզմը սպառնալիք՝ հայ-իրանական համատեղ շահերին

.... «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»:

Այս խօսքերի հեղինակը թուրքական բանակի հրամանատար տխրահռչակ Ալի Իհսան Փաշան է, ով իր հեծելազօրի հետ սրանից 102 տարի առաջ, 1918-ի գարնանը, Իրանի Ատրպատականի շրջան հերթական ներխուժման ժամանակ ջախջախւեց հայ կամաւորականների հուժկու դիմադրութեան արդիւնքում…

Դ. Մ.

 

.... «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»:

Այս խօսքերի հեղինակը թուրքական բանակի հրամանատար տխրահռչակ Ալի Իհսան Փաշան է, ով իր հեծելազօրի հետ սրանից 102 տարի առաջ, 1918-ի գարնանը, Իրանի Ատրպատականի շրջան հերթական ներխուժման ժամանակ ջախջախւեց հայ կամաւորականների հուժկու դիմադրութեան արդիւնքում…

Հայ կամաւորականները մասնաւորապէս Ուրմիայի եւ Խոյ-Սալմաստ ճակատամարտերով պատճառ դարձան, որ Իհսան Փաշայի զօրքերը ամիսներ դոփեն տեղում եւ այնպէս էլ չյաջողեն միանալ Սարդարապատում նոյնպէս ջախջախւող թուրքական զօրաբանակին:

Պատմական վերոգրեալ փաստի մասին այստեղ հարկ չկայ լայն փակագծեր բացել, որպէսզի ապացուցելու լինենք պանթուրանական հին թէ՛ նոր՝ նէոօսմանականութեան բարդոյթով տառապող մերօրեայ Իհսան փաշաների՝ Էրդողան-Ալիեւների երազանքների «արդիականութիւնը»…

Ահաւասիկ, եթէ 100 տարի առաջ, Իրանում իշխող Ղաջարական ապիկար, թուլամորթ ու պարտւողական «երկրապահների» բացը՝ դիմակայելու թուրք ոտնձգիչներին, լրացնում էին հայ ազատագրական պայքարի նւիրեալները, այսօր, սակայն, հզօր, զգօն եւ հայրենանւէր Իրանի զաւակների առկայութեամբ սաղմի մէջ խեղդւել ու խեղդւելու է ոտնձգիչ ամենադոյզն իսկ խելացնորութիւնը…:

Եւ ահա, նէոօսմանացիների նկրտումների կիզակէտում դարձեալ Կովկասն է, որի ճամբին որպէս խոչընդոտ առկայ է դարձեա՛լ հայութիւնը, սակայն, այսօր որպէս պետական ուրոյն միաւոր ու ազգային անվտանգութեան երաշխաւոր՝ փառապանծ բանակով, որի հայրենական առաջնային խրամատներն են արծւաբոյն Արցախը, իսկ այդ ամէնի թիկունքում՝ Սփիւռքի գիտակից, հայրենասէր ու պահանջատէր մերօրեայ բազմահազար «կամաւորական ջոկատները»…:

Եւ այսպէս՝ աշխարհագրա-քաղաքական, ինչպէս եւ՝ տարածաշրջանային (Մերձաւոր ու Միջին-արեւելեան ու կովկասեան) վերջին ժամանակաշրջանների յարափոփոխ զարգացումներին ի տես՝ էրդողանեան նէոօմանիզմի, (եւ համատեղութեան կարգով իսրայէլական սիոնիզմի), յատկապէս ԴԱԷՇ-աբարոյ նկրտումները յօդս են ցնդելու, յար եւ նման ընդդէմ Սիրիա-Իրաք թուրքական ոտնձգութիւնների, քանզի.-

1- Տւեալ դէպքում (միեւնոյն Ատրպատականի սահմանակից շրջանների ողջ երկայնքով) Թուրքիան յօգուտ Բաքւի կլանի կուտակել է վարձկան-ջիհադիստ ԴԱԷՇ-ականների, որով անմիջական սպառնալիք են դառնում Իրանի ազգային-պետական անվտանգութեանը,

2- Անկախ դրսեւորման եղանակներից, հայ-իրանական ազգային-պետական շահերի համընկնումը դառնում է բնական եւ անխուսափելի՝ այս վերջինների դէմ ներուժ ու ներգործուն սպառնալիքները դիմագրաւել-յաղթահարելու առումով:

…Ու այժմւանից պարզորոշ է, թէ Իհսան Փաշայի խելացնոր ժառանգորդ Էրդողանը եւս, ուշ թէ շուտ, խոր մղձաւանջի մէջ նւնւալու է.- եթէ չլինէին հայ-իրանական համատեղ շահերը, մենք կը գրաւէինք Կովկասը»…

Յարակից լուրեր

  • Լռութեան ձայնը...
    Լռութեան ձայնը...

    Սրանից շուրջ երեք տարի առաջ պատիւ ու երջանկութիւնն ունեցանք Երեւանի Պետ. համալսարանի պատմութեան ամբիոնում վայելելու հայկական Շուշին ազատագրող լեգենդար Արկադի Տէր-Թադէոսեանի (Կոմանդոս) խրախուսիչ-խթանիչ ներկայութիւնը:

  • Սորոս-թաւիշ, Արցախ-Սիւնիք եւ…
    Սորոս-թաւիշ, Արցախ-Սիւնիք եւ…

    1997-8-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը «Արցախի գլխացաւանքից» ազատւելու համար «ընդամէնը» մի ծաւալուն յօդւած գրեց՝ «Պատերազմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը», սեփական թէզի հրապարակումով: Սակայն դա ինքնին բաւարար էր, որպէսզի իր իսկ մերձաւոր ուժայինները, Վազգէն Սարգսեանի գլխաւորութեամբ, համոզեն իրեն, որ առանց այդ էլ խախուտ իշխանութիւնից հեռանայ, տեղը զիջելով Արցախեան ազատագրական պայքարում յաղթանակած նոր իշխանութիւններին…

  • Յաղթական երթի եւ աւարտի մտասեւեռումով...
    Յաղթական երթի եւ աւարտի մտասեւեռումով...

    Հաշւած ժամերից յետոյ հրաժեշտ ենք տալու 2020 թւականին: Թւական, որի մասին յաջորդող սերունդները դեռ շատ երկար ժամանակ (չասելու համար յաւերժ) յիշելու եւ ուղղակի թէ անուղղակի առնչակից են լինելու՝ պատմա-հասարակական եւ հոգե-մտաւոր օրինաչափութիւնների թելադրանքներով:

  • Լաթաքիա- Քեսաբից՝ Շուշի-Հադրութ...
    Լաթաքիա- Քեսաբից՝ Շուշի-Հադրութ...

    Լաթաքիա- Քեսաբից՝ Շուշի-Հադրութ...

  • Մտահոգւէք ոչ թէ Սփիւռքի, այլ Սորոսի կառոյցների միջամտութիւնից...
    Մտահոգւէք ոչ թէ Սփիւռքի, այլ Սորոսի կառոյցների միջամտութիւնից...

    Անցնող շաբաթների ընթացքում սփիւռքահայ բազմաթիւ ազգային-հասարակական կառոյցներ ինչպէսեւ՝ քաղաքական կուսակցութիւններ հայաստանեան յետպատերազմական ճգնաժամային իրավիճակի առնչութեամբ հանդէս եկան պաշտօնական կոչ-յայտարարութիւններով, որոնցում գերազանցապէս առաջարկւում-պահանջւում էր վարչապետի եւ նրա գլխաւորած իշխանախմբի հրաժարականը: Այս իրողութեանը զուգահեռ, ահա, լրատւութիւն է տարածւում, թէ Հայաստանի իշխանախումբը մտահոգւած այդ կոչ-յայտարարութիւններից, սփիւռքեան երկրներում աշխատող դեսպանութիւններին հրահանգել է տւեալ երկրներում առկայ հայ համայնքներին համոզել, որպէսզի զերծ մնան նմանօրինակ դիրքորոշումներից ու դրանք բարձրաձայնել-հրապարակելուց:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։