Հա

Օրակարգ

11/01/2021 - 13:35

Նժարին դրւած է Հայոց պետականութեան լինել-չլինելու հարցը

Այսօր Մոսկւայում կը կայանայ Պուտին-Ալիեւ-Փաշինեան եռակողմ ձեւաչափով հանդիպումը, որի ընթացքում ըստ Կրեմլի տարածած պաշտօնական հաղորդագրութեան՝ «Նախատեսւում է դիտարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների յայտարարութեան կատարումը եւ քննարկել տարածաշրջանում առկայ խնդիրները լուծելու հետագայ քայլերը: Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւելու ռազմական գործողութիւններից տուժած տարածքների բնակիչներին օգնութիւն ցուցաբերելու, ինչպէս նաեւ առեւտրա-տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին»:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Այսօր Մոսկւայում կը կայանայ Պուտին-Ալիեւ-Փաշինեան եռակողմ ձեւաչափով հանդիպումը, որի ընթացքում ըստ Կրեմլի տարածած պաշտօնական հաղորդագրութեան՝ «Նախատեսւում է դիտարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների յայտարարութեան կատարումը եւ քննարկել տարածաշրջանում առկայ խնդիրները լուծելու հետագայ քայլերը: Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւելու ռազմական գործողութիւններից տուժած տարածքների բնակիչներին օգնութիւն ցուցաբերելու, ինչպէս նաեւ առեւտրա-տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին»:

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ Հայաստանի շուրջ ծաւալւող աշխարհաքաղաքական լրջագոյն զարգացումների եւ հայկական զոյգ պետութիւնների ճակատագրին եւ անմիջական գոյութեանը վերաբերող ճակատագրական փաստաթղթի բովանդակութեան վերաբերեալ, ՀՀ իշխանութիւնների կողմից պաշտօնական, յստակ տեղեկատւութիւնը գրեթէ զրոյական մակարդակի է: Հանրութեանը յայտնի չէ, թէ ի՞նչ փաստաթղթեր է պատրաստւում ստորագրել վարչապետի աթոռը զբաղեցրած անձը Մոսկւայում:

Դեռ աւելին, իշխանութիւնները միտումնաւոր կերպով ստեղծել են տեղեկատւական քաոս՝ վակուում, փորձելով ծածկել իրականութիւնը եւ հայութեանը սպասւող նոր արհաւիրքը:

Քաոսային այս իրավիճակի համատեքստում, ցաւօք, պէտք է արդէն համակերպւենք այն իրողութեան հետ, որ անցած հարիւր եւ մի քանի օրերի պէս, այսօրւայ օրը եւս հայութեան համար ոչ մի լաւ բան չի կանխատեսում:

Դեռ աւելին, արդէն կասկածից վեր է, որ իրականութիւն կը դառնան Մոսկովեան հանդիպման մասին բոլոր վատ կանխատեսումները եւ մտահոգութիւնները, որոնք հնչել են յատկապէս անցած մէկ շաբաթւայ ընթացքում: Կը ստորագրւի մի փաստաթուղթ, որը կամրագրի Հայաստանի սահմանների փոփոխութիւնը եւ ինքնիշխանութեան կորուստը մի շարք տարածքների նկատմամբ:

Մոսկովեան փաստաթղթի առանցքն այնուամենայնիւ, կը հանդիսանայ «առեւտրա-տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման» բանաձեւումով, Մեղրու տարածքով Ադրբեջանին եւ Թուրքիային ճանապարհի տրամադրումը, որը փաստացի կեանքի կը կոչի պանթուրքիզմի դարաւոր երազանքներից գլխաւորը:

Արդիւնքում մենք ստիպւած ենք լինելու դիմագրաւել ամբողջովին նոր որակի, բովանդակութեան եւ նշանակութեան մարտահրաւէրների, որոնց հիմքում դրւած է լինելու Հայոց պետականութեան անվտանգութեան տարբեր տարրերի հետ կապւած հարցեր, ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ տնտեսական, ֆինանսական, մշակութային եւ... ու դրանց արդիւնքում Հայաստանի սուվերենութեան եւ ինքնիշխանութեան պահպանումը:

Մոսկովեան փաստաթուղթը վերածւելու է Հայոց պետականութեան տակ դրւած ականի, որը ունակ է պայթելու ցանկացած պահի: Սա անսակարկելի փաստ է, որի հետ ստիպւած ենք լինելու հաշւի նստել յետյունւար 11-եան շրջանում:

Հայոց պետականութեանը սպառնացող արմագեդոնը կանխելու համար մեր գործողութիւնները պէտք է ուղղորդւած լինեն միմիայն տեղադրւած ականի չէզոքացմանը:

Դա մեզանից պահանջելու է աննախադէպ ջանքերի գործադրում եւ նեարդերի գերլարւածութիւն:

Մեր գործողութիւններին նոր սահմանում, նոր բովանդակութիւն եւ նոր իմաստ է հարկաւոր: Այլապէս արդէն սպառւած ու մաշւած ռազմաքաղաքական դիսկուրսն անկարող է դիմագրաւելու 20-րդ դարի առաջին երկու-երեք տասնամեակներից ի վեր մեր դէմ ծառացած երբեւէ ամենածանրագոյն մարտահրաւէրը:

Նժարին դրւած է Հայոց պետականութեան լինել-չլինելու հարցը: Սա պէտք է դառնայ առանց բացառութեան ապագայում մեր ձեռնարկած բոլոր քայլերի ուղեցոյցն ու իմաստը: Այլապէս տանուլ ենք տալու վերջին հնարաւորութիւնը, որի համար մեզ չեն ների գալիք սերունդները, եթէ, իհարկէ, նմանները կը լինեն ընդհանրապէս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։