Հա

Օրակարգ

01/02/2021 - 15:00

Նախկիններն ու ներկայ-նորերը…

Ըստ շրջանառւող լուրերի՝ վերականգնւել են դէպի Ռուսաստան թռիչքները՝ Հայաստանի քաղաքացիների համար… եւ սպասելի ու միաժամանակ ցաւալի իրողութիւնը՝ արտագաղթը կարծես թէ աւելիով ինքն իրեն զգացնել տալու միտում ունի…: Աւելին, այդ միտումը կորոնա պանդեմիայից յետոյ, հաստատապէս կրկնակի-բազմակի տարողութիւն է կրելու:

Դ. Մ.

 

Ըստ շրջանառւող լուրերի՝ վերականգնւել են դէպի Ռուսաստան թռիչքները՝ Հայաստանի քաղաքացիների համար… եւ սպասելի ու միաժամանակ ցաւալի իրողութիւնը՝ արտագաղթը կարծես թէ աւելիով ինքն իրեն զգացնել տալու միտում ունի…: Աւելին, այդ միտումը կորոնա պանդեմիայից յետոյ, հաստատապէս կրկնակի-բազմակի տարողութիւն է կրելու: Եւ լոկ այն պատճառով, որ ՀՀ քաղաքացին յուսալքւած է, ի տես իր ինքնիշխանութեան, քաղաքական եւ ինչու ոչ՝ ֆիզիկական եւ անմիջականօրէն սոցիալ-տնտեսական ու այլեւայլ տարրական պահանջների անվտանգութեան, որը յատկապէս ‎յետպատերազմական ժամանակաշրջանում անհամեմատ խաթարւած է ի համեմատ նախորդ ժամանակաշրջանների նոյն ցուցանիշների…: Աննախադէպ ցաւով ենք արձանագրում այս փաստերը (ներուժ ու ներգործօն), յատկապէս իբրեւ Սփիւռքեան միաւոր, որի տեսլականն ու հայեցակէտը ձեւաւորւել-կայացել է հայի միջնաբերդ՝ Հայաստանով…։

* * *

Դարձեալ՝ նոյն շրջանառւող լուրերից տեղեկանում ենք, որ «Նոր Հայաստանի» առաջին տիկինը ծնունդը նշելու համար ԱՄՆ է մեկնել դստեր, երկու թիկնապահի (միգուցէեւ իրենից անբաժան վարսայարդարի) ուղեկցութեամբ…

Միւս կողմից «Հին Հայաստանի» (ասել է թէ՝ նախկինների) երկրորդ նախագահի տիկինը իր տարեդարձը նշելու համար այժմ գտնւում է Արցախի սրտում՝ Ստեփանակերտում, իր իսկ ասութեամբ. «…. շրջապատւած բարեկամներով ու ընկերներով: Դժւար է այսօր, առանց յուզմունքն ու ցաւը թաքցնելու խօսել…»:

Նախկինների ու ներկայ-նորերի համեմատականի առնչութեամբ, ինչպէս ընդունւած է ասել՝ «NO COMMENT» կամ՝ առանց մեկնաբանութեան…:

Յարակից լուրեր

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...
    Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

    Ու այսպէս.-

    Փաստ 1.

    Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

  • «Մարդասէրների» խարանւած ճակատը...
    «Մարդասէրների» խարանւած ճակատը...

    Արտաքին ճակատում.-

    -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։