Հա

Օրակարգ

02/02/2021 - 15:00

Անաչառութի՞ւն, թէ՞ «PR» քարոզչութիւն...

Թեհրանահայ գործարար Հենրիկ Տէր-Ղուկասեանը «ֆէյսբուք‎»-ային իր հերթական գրառմամբ «Թեհրանի Ալիք օրաթերթի»-ն վերագրել է «անհիմն շանտաժների» (թէ առհասարակ որն է հիմնաւոր շանտաժը, երեւի գիտի ինքը՝ Տէր-Ղուկասեանը), ինչպէսեւ՝ «ստերի տարածման» մէջ…

Դ. Մ.

 

Թեհրանահայ գործարար Հենրիկ Տէր-Ղուկասեանը «ֆէյսբուք‎»-ային իր հերթական գրառմամբ «Թեհրանի Ալիք օրաթերթի»-ն վերագրել է «անհիմն շանտաժների» (թէ առհասարակ որն է հիմնաւոր շանտաժը, երեւի գիտի ինքը՝ Տէր-Ղուկասեանը), ինչպէսեւ՝ «ստերի տարածման» մէջ…

Անկեղծ ասած, սիրելի ընթերցող, նախքան այս տողերի շարադրմանը մտածում էինք, թէ ոնց անդրադառնալ կամ վերաբերւել «ֆէյսբուք»-ային այս գրառմանը.-

1- ուղիղ՝ ըստ թեմայի պատասխանե՞լ,

2- չմեկնաբանել առահասարա՛կ,

3- թէ՞ ընդհանուր գծերում պարզաբանել նմանատիպ երեւոյթները…:

Յարգելով մեր ընթերցողների գիտակցութիւնը եւ այն, որ «Ալիք»-ը աւանդաբար հակւած է եղել աւելիով 3-րդ տարբերակին, այդուհանդերձ հարկ համարեցինք հակիրճ, բայց ըստ թեմայի նաեւ ուղիղ պատասխանել:

Ահաւասիկ.-

«Ալիք»-ը Հայաստանի իշխանութեան էկոնոմիկայի նորանշանակ նախարարի այցի կապակցութեամբ 3 կարգի լրատւութիւն է արել հետեւեալ աղբիւրներին յղում անելով.- Հայաստանեան «news.am»-ին, սեփական թղթակցին եւ կրկին՝ Հայաստանեան «168.am»-ին:

Ինչպէս իր գրառմանը կից օգտագործած «փաստաթղթից» («Ալիք»-ի մէջ տւեալ լուրի պատճէնը) է պարզւում, պրն. Տէր-Ղուկասեանին վրդովեցրել է «168.am»-ից մէջբերւած լուրը՝ նախարարի վերջին օրւայ «Միհան» կաթնամթերքի գործարան չկայացած այցի ու յատկապէս նշւած պատճառի մասին:

Չմանրանալու եւ աւելորդ փակագծերը չբացելու մտօք, խորհուրդ կը տայինք պրն. Տէր-Ղուկասեանին, որպէսզի այցելի «168.am»-ի կայքի փետրւարի 1-ի լրահոսի սիւնակը, որտեղ վստահաբար կը կռահի, թէ ինչու է «Ալիք օրաթերթը» լոկ մէջբերւած (այն էլ ամփոփւած) եւ լրագրողական իրաւունքի օրինաչափութեան համաձայն, լոկ մի բառի պատշաճ փոփոխութեամբ կատարել նման լրատւութիւն: Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ նոյն «168.am»-ը յղում անելով Իրանում ՀՀ դեսպանութեանը, ուղղակիօրէն գրել է. «ՀՀ դեսպանութիւնը էկոնոմիկայի նախարարի գլխաւորած պատւիրակութեան՝ Իրան այցին վերաբերող հաղորդագրութեան մէջ հաստատել է «168.am»-ի տեղեկութիւնը, բնականաբար, առանց պատճառները նշելու»:

Այսքանը՝ որպէսզի փաստւի անաչառութեան ու ազնւութեան մտադրութիւնը. մեր կողմից մշտապէս որդեգրւած նպատակ, որի առհաւատչեան նոյնինքն «Ալիք»-ի 90-ամեայ անցած տատասկոտ ուղին ու կենսագրութիւնն է, որին հարկաւոր է վերաբերւել նոյնքան անաչառութեամբ եւ յատկապէս առանց նախապաշարումների…

Այլապէս, դրանք տասնամեակներ շարունակ ձախողւել, իսկ լաւագոյն դէպքում ինքնարտայայտման ու ժամանակաւոր «PR» քարոզչութեանը ծառայեցնելու են ուղղորդւել...:

Յարակից լուրեր

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...
    Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

    Ու այսպէս.-

    Փաստ 1.

    Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

  • «Մարդասէրների» խարանւած ճակատը...
    «Մարդասէրների» խարանւած ճակատը...

    Արտաքին ճակատում.-

    -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։