Հա

Օրակարգ

08/02/2021 - 15:10

Մի պարզ, բայց ցաւալի համեմատութիւն...

Յարգելի ընթերցողը գիտի եւ բազմիցս է ականատես եղել, ասենք, համեմատաբար բարձր քաղաքակրթութեամբ եւ հզօր տնտեսութեամբ օժտւած երկրների (Հարաւ. Կորէա, Ճապոնիա, Սկանդինաւեան եւ Եւրոպական մի շարք երկրներ), պետական-կառավարական պաշտօնատարների տարբեր կարգի պաշտօններից ու հանգամանքներից հրաժարական տալու իրողութիւններին:

Դ. Մ.

 

Յարգելի ընթերցողը գիտի եւ բազմիցս է ականատես եղել, ասենք, համեմատաբար բարձր քաղաքակրթութեամբ եւ հզօր տնտեսութեամբ օժտւած երկրների (Հարաւ. Կորէա, Ճապոնիա, Սկանդինաւեան եւ Եւրոպական մի շարք երկրներ), պետական-կառավարական պաշտօնատարների տարբեր կարգի պաշտօններից ու հանգամանքներից հրաժարական տալու իրողութիւններին:

Քիչ չեն եղել այնպիսի օրինակներ, երբ զորօրինակ՝ տւեալ երկրի ոչ միայն մայրաքաղաքի այլեւ 2-րդ, 3-րդական քաղաքի ինչ-որ մի կամուրջի կամ շինութեան փլուզման պատճառով մի-երկու անցորդ քաղաքացի է զոհւել կամ վիրաւորւել եւ... արդիւնքում՝ նոյն երկրի ոչ միայն քաղաքապետարանի ու յարակից գերատեսչութեան, այլեւ նոյնինքն թիւ 1 պաշտօնեան՝ վարչապետը եւ նոյնիսկ նախագահն է հրաժարական ներկայացրել…: Տեղ-տեղ էլ պատահել է, որ անմիջական ոլորտի պատասխանատու պաշտօնեան (քաղաքապետ եւ գերատեսուչ՝ մինչեւ իսկ դիմել են ինքնասպանութեան: Ի տես այս բոլորի, յաճախ էլ մենք՝ ականատեսներս զարմանալու պահեր չենք ապրել, քանզի համարել ենք դա օրինաչափ երեւոյթ՝ պատասխանատւութեան, յանձնառութեան եւ որ կարեւոր է՝ պետական մտածողութեան բնականոն արտայայտութեան բարեկիրթ ու քաղաքակիրթ դրսեւորում:

Այլ կերպ ասած՝ պետական պաշտօնեան իր իսկ իշխանական- կառավարական դիրքը (որքան էլ գայթակղիչ) զիջում է կամովին՝ յանուն պետականութեան ամրակայման:

Եւ փաստը մնում է փաստ, որ տւեալ երկրներում նման հրաժարականները բնաւ էլ չեն իրականանում բողոքի ցոյցերի կամ հասարակական պահանջի արդիւնքում:

Յարգելի ընթերցող, թէեւ ցաւալի, բայց մի պահ համեմատենք վերոգրեալ երեւոյթը հայաստանեան իրավիճակի եւ յատկապէս պետական մտածողութեան օրինաչափութեան այնպէս էլ անկախութիւնից տասնամեակներ ի վեր չկայացածութեան հետ...

Այլապէս՝ լոկ մի կամուրջի փլուզումն ու 1-2 զոհը ո՜ւր, հայրենազրկումն ու հազարաւոր զոհերն ուր…

Յարակից լուրեր

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...
    Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

    Ու այսպէս.-

    Փաստ 1.

    Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

  • «Մարդասէրների» խարանւած ճակատը...
    «Մարդասէրների» խարանւած ճակատը...

    Արտաքին ճակատում.-

    -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։