Հա

Օրակարգ

18/02/2021 - 14:30

Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

Դ. Մ.

 

Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: Իսկ թէ դրանք որքանո՞վ, ու ի՞նչ տարողութեամբ են սերունդների հոգեմտաւոր դաստիարակութեան մէջ ներգործօն ազդեցութիւն ունեցել, մնում է վիճարկելի...:

Այս օրերին, ահա, նշանաւորում ենք այդ կարգի պատմական հերթական դրւագներից՝ 1921 թւականի Փետրւար 18-ի ժողովրդական ապստամբութեան 100-ամեակը: Դարակերտ մի իրողութիւն, որին այսօր գիտական հայեցողութիւնը դրոշմում է որպէս զուտ ազգային բնաւորութեան դրսեւորում, ազգի սեփական արժանապատւութեան համընդհանուր կամքի արտայայտութիւն, որի հետ հաշւի նստեց ամենաապազգային ու ցաւօք՝ օրին ամենաառաջադէմը համարւող ազգատեաց ու հայատեաց բոլշեւիզմը...:

Յաջորդական սերունդներ, յատկապէս սփիւռքեան ձախորդ պայմաններում, սնւել ու դաստիարակւել են այդ տեսակ ազգայինի փրկարար խորհուրդով ու զուգահեռ դրան երազել՝ վերականգնումը նոյն այդ ազգայինի՝ Հայրենական երկնակամարի վրընձիւղւած պետական կարգուսարքում:

Ահաւասիկ, 30-ամեայ վերընձիւղման՝ անկախ պետականութեան դիմագծի վրայ տեղ-տեղ առաջացած ազգայինի հետ ոչ մի աղերս չունեցող խորշոմներն ու նոյնիսկ կնճիռները մթագնել են այն ժամանակ, երբ դէմ-յանդիման են կանգնել ազգայինի մշտանորոգ ու փարթամ «դիմայարդարումների»: Տեղ-տեղ էլ, ցաւ ի սիրտ, այսպէս ասած՝ «արտաքին շպարանքներն» են գայթակղել հայոց պետականութեան իշխանական գահին (լոկ սեփական ժողովրդի բարեմտութեան արդիւնքում) տիրացած բախտախնդիրներ, որոնք թիւրիմացաբար կամ՝ գիտակցաբար սեփական ազգայինը ստորադասել ու աշխարհին հաճոյանալու համար կոսմոպոլիտի (աշխարհաքաղաքացի) պատրանքով են տառապել...

... Ու այսօր ունենք այն, ինչ որպէս հայկական հանրոյթ ամենօրեայ մղձաւանջի ծանրութեամբ դիմագրաւելու հարկադրանքի առջեւ է կանգնեցրել բոլորիս: Իսկ դիմագրաւելու մեր մշտական ու փրկարար զէնքը, դա՝ միեւնոյն ազգայինին կառչելու հրամայականն է: Հրամայական, որն օժտւած է 100-ամեայ փորձով եւ յաւերժ է, ինչպէս յաւերժական է հայն ու Հայաստան աշխարհը...

Յարակից լուրեր

  • Յաւերժ անառիկ Շուշին…
    Յաւերժ անառիկ Շուշին…

    Հայկական Շուշին հայոց ենթագիտակցութեան մէջ մշտապէս եղել է անառիկ: Պատմա-հոգեբանական սոյն փաստն ու իրողութիւնը խեղաթիւրւել ու նենգափոխւել է դեռեւս 100 տարի առաջ, երբ Ստալինեան Բոլշեւիզմի դաւադիր մատուցմամբ թուրք-թաթարական վոհմակը «տիրացաւ» Շուշին, ամբողջ 7-ը տասնամեակ:

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...
    Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

    Ու այսպէս.-

    Փաստ 1.

    Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

  • «Մարդասէրների» խարանւած ճակատը...
    «Մարդասէրների» խարանւած ճակատը...

    Արտաքին ճակատում.-

    -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։