Հա

Օրակարգ

24/02/2021 - 14:00

«Մարդասէրների» խարանւած ճակատը...

Արտաքին ճակատում.-

-44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

Դ. Մ.

 

Արտաքին ճակատում.-

-44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: Հայ ցուցարարները պահանջում էին այդ ներկայացուցչութիւններից, որպէսզի վերջիններս ինչ-որ կերպ սաստեն կամ նւազագոյնը բողոքարկեն ու դատապարտեն ադրբեջանա-թուրքական պատերազմական տարատեսակ ոճիրները՝ յատկապէս խաղաղ բնակչութեան նկատմամբ: Վերոգրեալ դեսպան-ներկայացուցիչները ինչպէս միշտ՝ ընդունելով ցուցարարների դիմում-նամակը, սին խոստումներ էին տալիս ու արդիւնքում՝ ձայն բարբառոյ յանապատի…

 

Ներքին ճակատում

-Այս նոյն դեսպանութիւն-ներկայացուցչութիւնները՝ հայաստանեան մինչ թաւշեայ «յեղափոխութիւն», անխտիր բոլոր կարգի անհատական թէ զանգւածային հակաիշխանական բողոքի ցոյցերին ու հաւաքներին մասնակցել են մինչեւ իսկ դեսպանի մակարդակով:

Նոյնինքն տւեալ դեսպանը ազատօրէն նկարում-ձայնագրում էր իր քաղաքական-դիւանագիտական նպատակին լծակից՝ հոգեհարազատ ընդդիմախօսներին, ցուցարարներին եւ՝ ոստիկանութեան «դաժանութիւնները» (յատկապէս 2008-ի մարտի 1-ին նախորդող դէպքերը):

Յատկանշական է, սակայն, այն, որ նոյն մարդասէ՜ր ու քաղաքացիական իրաւունքների ջատագով դեսպանները նման հետաքրքրութիւն չէին ցուցաբերում այն կարգի ժողովրդային ցոյց-երթերի վերաբերեալ, որոնք կատարւում էին հայ-թուրքական պրոտոկոլների ստորագրման դէմ (Չէ՞, որ միեւնոյնն էին իշխանութիւնները...):

-Այսօր, սակայն, չքացած ու պապանձւած են նոյն դեսպանները՝ Երեւանեան ժողովրդական ու գերազանցապէս ազգային ցասումը արտացոլող քաղաքացիների ցոյցերին ու հանրահաւաքներին եթէ ոչ՝ մասնակցելուն, ապա գէթ բարձրաձայնելու ուղղութեամբ…

Չկան ու չեն էլ ուզում տեսնել կապիտուլանտ իշխանութեան դէմ ծառացած ազգի ներկայացուցիչների նկատմամբ աննախադէպ բռնարարքներն ու ոստիկանական տեռորը:

Ահա, հէնց նոյն Եւրոմիութեան ու Մեծն Բրիտանիոյ ժողովրդավա՜ր դեսպանները, որոնք «թաւշեայ» ԼԳԲՏ-ների (լեսբուհի, գէյ, բիսեքսուալ, տրանգենդեր, համասեռամոլներ) իրաւունքները պաշտպանելու դղրդուն կոչեր էին արձակում ու միաժամանակ՝ պապանձւում նոյն աղանդաւոր-ԼԳԲՏ-ականների կողմից Հայոց Եկեղեցին պղծողների ու Հայոց կաթողիկոսին քարկոծողների արարքների նկատմամբ:

.…Շահամոլ ու կեղծ մարդասէրներին դեռեւս հայ հանճարը աւելի քան 100 տարի առաջ է բնութաւորել, որն այսօր, առաւել քան երբեւէ, արդիական է հնչում.- «Ով մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քո ճակատին…»:

Յարակից լուրեր

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...
    Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

    Ու այսպէս.-

    Փաստ 1.

    Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

  • Իշխանութիւն-պետութիւն տարանջատման հասկացութեան մասին...
    Իշխանութիւն-պետութիւն տարանջատման հասկացութեան մասին...

    Յարգելի ընթերցող, նախ եւ առաջ արձանագրենք այն փաստը, որ ինչպէս միշտ՝ Հայաստանեան թէ հայրենական (Արցախ, Ջաւախք եւ Արեւմտեան Հայաստան ներառեալ) որեւէ հիմնախնդիր, լինի դա քաղաքական, տնտեսական, հասարակական ու յատկապէս անվտանգութեանը առնչւող, կրում է գերազանցապէս համազգային ու համահայկական բնոյթ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։