Հա

Օրակարգ

06/03/2021 - 14:20

Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

Ու այսպէս.-

Փաստ 1.

Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

Դ. Մ.

Ու այսպէս.-

Փաստ 1.

Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

Փաստ 2.

Երէկ նոյնպէս Թուրքիայի նախագահը վերյիշեց Հայաստանում «գեներալների ռազմական յեղաշրջման անթոյլատրելիութեան» մասին, միաժամանակ ընդգծելով «ժողովրդի կողմից ձեւաւորւած իշխանութիւնների կայունութեան անհրաժեշտութեան հանգամանքը՝ ժողովրդավարական հիմունքներով», միաժամանակ յորդորելով հայերին՝ դասեր առնել Ղարաբաղեան պատերազմից… (պատկերացրէք, այս խօսքերի հեղինակը այն նախագահն է, որի երկրի բանտերում ներկայումս 100.000-աւոր բռնադատւած քաղբանտարկեալներ կան, 2016-ին իրենց կողմից իսկ բեմադրւած ռազմական յեղաշրջման արդիւնքում):

Փաստ 3.

Ս. թ. մարտի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Եօլեանը յայտարարեց, որ նոյն օրից սկսեալ ադրբեջանցիք Որոտանից մինչեւ Շուռնուխ յատուկ ինժեներական աշխատանքներ են սկսել յարակից գիւղամէջերում խրամատներ փորելով (շատ փորձագէտների կարծիքով՝ պատերազմական իրավիճակը, յատկապէս Սիւնիքի հայաթափման նպատակով, իրատեսական է, եթէ Հայաստանի իշխանութիւնները շարունակեն ընթացող կրաւորական-անտարբեր կեցւածքը):

Փաստ 4.

Երէկ Հայաստանի իշխանութեան խորհրդարանի պատմագաւոր, ԱԺ Պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը Եռաբլուրում «ի յարգանս» սպարապետ Վազգէն Սարգսեանի ծննդեան օրւայ յիշատակի, լրագրողներին ասաց, որ եթէ մենք մեզ հանգիստ ու խելօք չպահենք, «վստահեցնում եմ, որ նոյնիսկ Երեւանի գոյութիւնն է վտանգւելու…», իսկ թէ ո՞ւմ կողմից, պարզ է՝ թուրք-ադրբեջանական դաշինքի, որոնց հետ ի դէպ՝ նոյն Ա. Քոչարեանը առեւտրա-տնտեսական ու դիւանագիտական յարաբերութիւնների ջատագովն էր՝ ընդամէնը օրեր անց նոյ. 9-ի խայտառակ անձնատւութիւնից յետոյ…:

* * *

Շատ պարզ հաշւարկով ու լոկ վերոգրեալ 4 փաստերի միջեւ տրամաբանական առնչութիւնը դիտարկելով՝ ակնբախ է դառնում, թէ առհասարակ ինչո՞ւ 2018-ին ՀՀ-ում պատահեց «թաւշեայ յեղափոխութիւն» ու դրանից բխող 2.5-ամեայ ողջ ձախորդ իրադարձութիւնները, որոնց շարունակւելու դէպքում էլ իրականութիւն է դառնալու հայութեան սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան կործանումը…:

Յարակից լուրեր

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • «Մարդասէրների» խարանւած ճակատը...
    «Մարդասէրների» խարանւած ճակատը...

    Արտաքին ճակատում.-

    -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

  • Իշխանութիւն-պետութիւն տարանջատման հասկացութեան մասին...
    Իշխանութիւն-պետութիւն տարանջատման հասկացութեան մասին...

    Յարգելի ընթերցող, նախ եւ առաջ արձանագրենք այն փաստը, որ ինչպէս միշտ՝ Հայաստանեան թէ հայրենական (Արցախ, Ջաւախք եւ Արեւմտեան Հայաստան ներառեալ) որեւէ հիմնախնդիր, լինի դա քաղաքական, տնտեսական, հասարակական ու յատկապէս անվտանգութեանը առնչւող, կրում է գերազանցապէս համազգային ու համահայկական բնոյթ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։