Հա

Օրակարգ

17/03/2021 - 14:30

Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

Դ. Մ.

 

Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

Ու երեւի այդպիսի օրերի անհրաժեշտութիւնն ու ինչու չէ նաեւ ցանկութիւնը, առաւել քան երբեւէ, արդարացւած է հէնց այս տարի, նկատի ունենալով արդէն աւելի քան մէկ տարւայ կորոնայական պանդեմիայի եւ դրանից բխած ամէն կարգի տհաճ ու խանգարիչ սահմանափակումները…

Ինչեւէ, ողջ համաշխարհային ընտանիքի հետ միաժամանակ, սիրելի Իրանի համբերատար ժողովրդի համար մաղթում ենք, որ Նոր տարին, որով հնամեայ երկիրն ու ժողովուրդը թեւակոխում են նոր՝ 15-րդ դարաշրջան, լինի բոլոր առումներով դրական լիցքերի ու ձեռքբերումների ամեակ, որից էլ անշուշտ անմասն չի լինելու մեր հինաւուրց իրանահայ համայնքը:

Ահաւասիկ, իրանական Նոր տարւայ հէնց սկզբնական ամիսներում (գարնան աւարտին) կայանալու են համապետական մակարդակով նախագահական ընտրութիւններ, որոնց արդիւնքում էլ սահմանւելու է գէթ գալիք քառամեայ ժամանակաշրջանի երկրի քաղաքական ճանապարհային քարտէզն ու դրանից բխող՝ ազգային-պետական շահերի առաջնահերթութիւնները:

Ինչ խօսք՝ աւելի քան 40-ամեայ Իսլ. համակարգի համար, ինչպէս երբեւէ, առաջնահերթն ու գերխնդիրը լինելու է միեւնոյն՝ ազգային ու պետական անվտանգութեան երաշխիքների ամրապնդումը, հաշւի առնելով ինչպէս անցնող չորս տասնամեակների, այնպէս էլ ներկայիս աշխարհա-քաղաքական յարափոփոխ, բայցեւ միշտ Իրան երկրին սպառնացող պայմանները, յատկապէս երկարատեւ տնտեսական շրջափակումների համատեքստում:

Երեւի ընդամէնը ամիսներ առաջ ընտրւած-ձեւաւորւած խորհրդարանի հետ համընթաց՝ Իրանի քաղաքական թէ՛ էլիտայի եւ թէ՛ ընտրազանգւածների կամարտայայտութեան արդիւնքում գործադիրի ղեկին կը յայտնւի աւելիով պահպանողական ճամբարին յարող նախագահի թեկնածուն, որով էլ երկուստեք՝ խորհրդարանական ու նախագահական ինստիտուտները ի զօրու կը լինեն կայուն ու նպատակասլաց եղանակներով դիմագրաւել ինչպէս ներքին-տնտեսական, այնպէս էլ մանաւանդ արտաքին ներուժ ու ներգործուն մարտահրաւէրները, որոնք օրէօր աւելի լուրջ եւ ուշագրաւ կերպարանք ստանալու ռիսկեր են պարունակում:

Յարակից լուրեր

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...
    Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

    Ու այսպէս.-

    Փաստ 1.

    Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

  • «Մարդասէրների» խարանւած ճակատը...
    «Մարդասէրների» խարանւած ճակատը...

    Արտաքին ճակատում.-

    -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

  • Իշխանութիւն-պետութիւն տարանջատման հասկացութեան մասին...
    Իշխանութիւն-պետութիւն տարանջատման հասկացութեան մասին...

    Յարգելի ընթերցող, նախ եւ առաջ արձանագրենք այն փաստը, որ ինչպէս միշտ՝ Հայաստանեան թէ հայրենական (Արցախ, Ջաւախք եւ Արեւմտեան Հայաստան ներառեալ) որեւէ հիմնախնդիր, լինի դա քաղաքական, տնտեսական, հասարակական ու յատկապէս անվտանգութեանը առնչւող, կրում է գերազանցապէս համազգային ու համահայկական բնոյթ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։