Հա

Օրակարգ

08/04/2021 - 14:40

90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները

Յաճախ ենք յիշում մեր վաստակաւոր եւ այսպէս ասած՝ «Հին» ընկերներին:

Յիշում ենք նրանց յատկապէս՝ դժւար օրերին, անելանելի վիճակներում եւ յուսահատութեան պահերին, եւ հարցնում ինքներս մեզ՝ եթէ նրանք լինէին, ինչպէ՞ս կը վերաբերւէին այս կամ այն հարցին, ինչ ուղղութիւն կորդեգրէին:

(Ն. Շահնազարեանի եւ Ն. Էլսայեանի պայծառ յիշատակին)

 

Յաճախ ենք յիշում մեր վաստակաւոր եւ այսպէս ասած՝ «Հին» ընկերներին:

Յիշում ենք նրանց յատկապէս՝ դժւար օրերին, անելանելի վիճակներում եւ յուսահատութեան պահերին, եւ հարցնում ինքներս մեզ՝ եթէ նրանք լինէին, ինչպէ՞ս կը վերաբերւէին այս կամ այն հարցին, ինչ ուղղութիւն կորդեգրէին:

Եւ միշտ հասնում ենք նոյն եզրակացութեան: Նրանք չէին ընկրկի դժւարութիւնների առջեւ եւ կը շարունակէին իրենց երթը:

Բայց ի՞նչ է այդ երթի էութիւնը եւ դէպի ուր է այն ուղղւած:

Այդ երթը միշտ եղել է յանուն Հայրենիքի, յանուն մեր ժողովրդի անվտանգութեան եւ բարօրութեան: Այդ երթը ուղղւած է հայութեան դատի լուծմանը:

Մեր գաղափարակից «Հին» ընկերները Սփիւռքում մեզ դաստիարակեցին այդ ոգով:

Իրանահայութեան պարագային ամենահեռաւոր քաղաքներում, գաւառներում եւ գիւղերում, ուր ապրում էր հայութիւնը, նրանք նւիրւեցին դպրոցաշինութեան, մշակոյթի տարածման, հոգեւոր եւ ազգային դաստիարակութեան՝ հիմնելով կառոյցներ ու միութիւններ: Նրանք զոհաբերեցին ամէն ինչ, քանի որ հաւատացած էին, որ հայութիւնը կարող է հայ մնալ եւ իր ֆիզիկական գոյութիւնը պահպանել միայն կազմակերպւած վիճակում եւ իդէալներ ու երազանքներ ունենալով:

Այդ սերնդի ներկայացուցիչներից էր Նորայր Շահնազարեանը, որ օրերս լրացաւ նրա մահւան 5-րդ տարելիցը:

Պատանի տարիքում եղել է իմ ուսուցիչն ու դաստիարակը, այնուհետեւ գաղափարական ընկերը, աւելի ուշ «Ալիք»-ում իմ գործակիցը:

Բայց տարբերութիւն չունէր՝ նա ինչ հանգամանքում կամ աշխատանքի էր. ուսուցիչ էր, տեսուչ, դաստիարակ, գրասենեակի վարիչ, «Ալիք»-ի խմբագրութեան անդամ, խորհրդարանի պատգամաւորի ներկայացուցիչ, Արհեստաւորների միութեան հիմնադիր ու վարչութեան անդամ: Նա նոյն մարդն էր, նոյն մտահոգ ու նւիրւած գաղափարական ընկերը, որ ցանկանում էր անել իր կարողացածը հայ ժողովրդի ‎իրաւունքների վերականգնման եւ իրանահայութեան կազմակերպ կեանքի բարօրութեան ուղղութեամբ:

Այսօր այլեւս չկայ նաեւ նրա ամենամտերիմ-լաւագոյն ընկերը՝ Նորայր Էլսայեանը: Նա եւս նոյնպիսին էր: Ն. Շահնազարեանը մահացաւ 2016-ի ապրիլի 6-ին: Իսկ ընկերոջը՝ Ն. Էլսայեանին հողին յանձնեցին 2021-ի ապրիլի 6-ին: Երեւի բոլոր «Հներն» նոյնպիսի մարդիկ էին: Միթէ նոյնը չէի՞ն Յարութ Տէր-Մարտիրոսեանը, Խաժակ Տէր-Գրիգորեանը, Հրայր Մարուխեանը, Ժորժ Մարտիրոսեանը, «Ալիք»-ում լինոթայփերի վրայ աշխատող գրաշարները, արճիճ հալացնողներն ու էջկապերը, ցրիչներն ու խմբագիրները, խմբագրութեան աշխատողներն ու վարչութեան պատասխանատուները:

Այդ սերունդը մեզ սովորեցրեց հայ մնալու արւեստը, սովորեցրեց լինել պայքարող, չընկրկել դժւարութիւնների առջեւ, եւ միշտ դէպի ապագայ նայել:

Տեսնել ապագան՝ Հայաստանը եւ Արցախը ազատ եւ անկախ, իսկ մեր մեծ տեսլականը՝ Միացեալ Հայաստանի գաղափարը՝ վառ պահել սերունդների մտքերում ու հոգիներում:

Նրանց պատգամը այսօր էլ նոյնն է՝ մի՛ ընկճւէք, մի՛ յուսահատւէք, աշխատէք ու աշխատէք, ծրագրէք եւ համոզւած եղէք, որ հայ ժողովուրդը յաղթահարելու է այս դժւարին եւ օրհասական ժամանակահատւածում բոլոր մարտահրաւէրները...:

 

ՎԱՐՈՒԺ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    Սիրելի ընթերցողներ,

    Նոռուզի արձակուրդների առիթով կայքը չի աշխատելու:

  • Առանց դափնիների ու ծափերի…
    Առանց դափնիների ու ծափերի…

    1931 թ. մարտի 22-ի իր առաջին ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-ով նորամուտ ԱԼԻՔ-ը ազդարարում էր հետեւեալ գաղափար-բանաձեւը.- «Գիտենք եւ այն, որ ոչ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով…»:

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    «alikonline.ir»-ի յաջորդ թարմացումը կը լինի երկուշաբթի, օգոստոսի 31-ին:

  • Մեր ցաւալի կորուստը
    Մեր ցաւալի կորուստը

    Այսօր առաւօտեան ցաւալի կորստեան բօթը ցնցեց մեզ՝ բոլոր աշխատակիցներիս:

    Կեանքից անժամանակ հեռացաւ մեր սիրելի նախկին գործակից՝ Շաքէ Մահմուդեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։