Հա

Օրակարգ

02/06/2021 - 14:40

«Ընտրութիւններին մասնակցելը մեր իրաւունքն է, որն էլ պէտք է վաստակենք»...

Ինչպէս արդէն տեղեակ է ընթերցողը, ս. թ. յունիսի 18-ին Իրանում կայանալու են համապետական՝ նախագահական ընտրութիւններ: Երկրի քաղաքական-հասարակական այդ իրադարձութեան կարեւորութիւնից ելնելով՝ դիմեցինք «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանին, որպէսզի իր մեկնաբանութիւնն ներկայացնի թէ՛ առհասարակ տւեալ ընտրութիւնների, եւ թէ՛ մասնաւորապէս իրանահայ համայնքի, ինչպէս միշտ՝ նման ընտրութիւններին աշխոյժ մասնակցութեան վերաբերեալ:

«ԱԼԻՔ» - Ինչպէս արդէն տեղեակ է ընթերցողը, ս. թ. յունիսի 18-ին Իրանում կայանալու են համապետական՝ նախագահական ընտրութիւններ: Երկրի քաղաքական-հասարակական այդ իրադարձութեան կարեւորութիւնից ելնելով՝ դիմեցինք «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանին, որպէսզի իր մեկնաբանութիւնն ներկայացնի թէ՛ առհասարակ տւեալ ընտրութիւնների, եւ թէ՛ մասնաւորապէս իրանահայ համայնքի, ինչպէս միշտ՝ նման ընտրութիւններին աշխոյժ մասնակցութեան վերաբերեալ:

Ս. Աբնուսեան.- Շնորհակալ եմ՝ ընձեռած առիթի համար եւ շնորհակալ եմ, որ «Ալիք»-ը աշխուժութիւն է ցուցաբերում երկրի ներքաղաքական հարցերի վերաբեբերալ՝ որի առաքելութիւնն է:

Իւրաքանչիւր երկրի նախագահական (կամ առաջին դէմքի) ընտրութեան հարցը, գլխաւոր խնդիրներից է, որ դէմ-յանդիման է կանգնեցնում պատկան երկրի բոլոր քաղաքացիներին՝ առանց ցեղային, դաւանական, քաղաքական հայեացքների… տարբերութիւնների: Հետեւաբար իւրաքանչիւր անհատ, այս անգամ ելնելով վերում նշւած յատկանիշերից եւ կողմնորոշումներից, պարտաւոր է, եւ պարտական՝ մասնակցելու եւ կողմնորոշւելու:

Յաճախ լսւում է կարծիքներ, թէ՝ «մեր քւէն, այս ամբողջ քւէների մէջ ի՞նչ նշանակութիւն կարող է ունենալ», «ի՞նչ որոշել են ա՛յն էլ կը լինի», եւ այլն: Բայց, եթէ մենք հետեւենք քաղաքակիրթ երկրների ընտրութիւնների ընթացքին, ու մանաւանդ նրանց պատմութեանը, հաստատ ու պարզ կը տեսնենք, թէ նրանք ի՛նչ ծանր, հետեւողական եւ աշխոյժ պայքար են մղել՝ նման արդար ընտրութիւնների հասնելու համար:

Երեւի նրանցից ոչ մէկը պասիւ մօտեցումներով եւ կամ բոյկոտելով նման մակարդակի չէր հասնի:

Գալով մեր՝ իրանահայութեան վիճակին, պէտք է մատնանշել, որ մենք մեր երկրի քաղաքական, հասարակական, մշակութային, գիտական, մարզական… հարցերում յաճախ (եթէ ոչ միշտ) առաջամարտիկներն ենք եղել: Սրանց շարքում, չպիտի մոռանալ, որ Իրանում ժողովրդավարութեան հաստատման եւ պահպանման հարցում, հայերը անփոխարինելի դեր են ունեցել՝ վերջին 200 տարւայ ընթացքում: Հետեւաբար, մենք թէ՛ որպէս իրանցի, եւ թէ՛ որպէս հա՛յ, պարտաւորութիւն ունենք՝ շարունակելու մեր նախնիների հայրենաշէն ընթացքը:

Այո՛, բոլորս գիտենք, որ մեր թիւը, շա՛տ մեծ նշանակութիւն չունի՝ երկրի ճակատագիրը ճշտելու հարցում, բայց չմոռանանք, որ մեր որակը ու համայնքի քաղաքական ու մտային մեծ ներուժը կարողացել է չափւել եւ իր աչքառու տեղն ու դերը ապահովել «մեծ թւերի» կողքին:

Ընտրութիւններին մասնակցելը մեր իրաւունքն է, եւ իրաւունքը չվաստակելը՝ արժանապատւութեանը եւ պատասխանատւութեանը չարժեւորել է նշանակում:

Կրկին շնորհակալութիւն եմ յայտնում՝ առիթի համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։