Հա

Օրակարգ

01/08/2021 - 14:00

Նորընտիր Ազգային ժողովի բախտորոշ պատասխանատւութիւնը...

Վաղը՝ ս. թ. օգոստոսի 2-ին կայանալու է պարլամենտական Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստը:

Դ. Մ.

 

Վաղը՝ ս. թ. օգոստոսի 2-ին կայանալու է պարլամենտական Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստը:

Ինչպէս արդէն տեղեակ է ընթերցողը, նորընտիր խորհրդարանը համալրւել է 107 պատգամաւորով՝ 71-ը՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնից, իսկ 36-ը՝ ընդդիմադիր «Հայաստան» (29-ը պատգ.) եւ «Պատիւ ունեմ» (7-ը պատգ.) դաշինքներից:

Այն, որ ձեւաւորւած նոր խորհրդարանը քաղաքական թէժ աշուն է բերելու Հայաստանեան ներհասարակական ու ներքաղաքական առանց այն էլ անհանգիստ ու ոչ-ստանդարտային կեանքում, պարզ է ու յստակ: Հարցը, սակայն, հետագայ համընդհանուր այդ թէժութեան քանակական ու որակական ծաւալների ազդեցիկութիւնն է՝ երկրի, ինչպէս նշւեց, ոչ-ստանդարտ իրավիճակի վրայ, որն տիրական է հասարակական-քաղաքական, ինչու ոչ նաեւ կենցաղային ոլորտների փոխյարաբերութիւններում… ի վերջոյ, փաստ է յետպատերազմական 10-ամսեայ բեկումնային ծանրագոյն պայմաններին դիմագրաւելու գերազանցապէս մարտահրաւէրային հանգամանքների առկայութիւնը, որն ուղղակի սպառնալիքի տակ է առել Հայաստան երկրի ինչպէս հողային ու հայրենական անվտանգութիւնը, այնպէս էլ՝ պետական համակարգի կարեւորագոյն բաղադրիչների ու ինստիտուտ-կառոյցների բնականոն գործառոյթները առհասարակ: Որպէս օրինակ, միայն թւարկենք երկրի նմանօրինակ պայմաններում կենսական անհրաժեշտութիւն ունեցող Արտաքին գործերի նախարարութեան, որպէս կարեւորագոյն ինստիտուտի արդէն ամիսներ ի վեր անգործունէութիւնը եւ մինչեւ իսկ ԱԳ նախարարի չգոյութիւնը…

…. Այս եւ բազմաթիւ խախտւած-փշրւած ստանդարտների վերականգնման բախտորոշ պատասխանատւութիւնն է դրւած պարլամենտական Հայաստանի նորընտիր (նկատի ունենալ նաեւ ընտրութիւններին մասնակցած ընդհանուր ընտրողների կէսից պակաս լինելու հանգամանքը) Ազգային ժողովի վրայ, որն յուսանք՝ անկախ ընդդիմութիւն-իշխանութիւն կրկին ոչ-ստանդարտ մրցակցութիւնից, յատկապէս անտարբեր ու յուսալքւած ժողովրդական մեծամասնութեան (ինչու ոչ նաեւ ու մանաւանդ Հայրենիքի ճակատագրով մտահոգ 8 միլիոնանոց Սփիւռքի) մօտ նոր յոյսերի եւ արժանապատիւ ապագայի հորիզոններ ուրւագծելու հարթակ է հանդիսանալու:

 

Յարակից լուրեր

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…
    «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…

    Այսօրւայ թւով «ԱԼԻՔ»-ը, իր 90-րդ ամեակին զուգահեռ, հրատարկւեց 24000-րդ անգամ…

  • Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...
    Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...

    Անցեալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարեց, որ թուրք-հայկական նոր յարաբերութիւնների ձեւաւորման համար ճշտորոշւել են երկու երկրների բանագնացները: Թուրքիայի կողմից՝ նոյն երկրի նախկին դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի կողմից՝ Խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, որոնք էլ համակարգելու են Չաւուշօղլուի մատնանշած յարաբերութիւնների ընթացակարգերը: Ի դէպ Չաւուշօղլուն խօսել է նոյնիսկ Երեւանում թուրքական դեսպանատուն բացելու մօտալուտ հնարաւորութիւնների մասին…

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Հիմնադրութեան ակունքներում ու հետագային էլ՝ գործունէութեան 90-ամեայ ողջ ժամանակահատւածում տասնեակ, հարիւրաւոր եւ եթէ կուզէք՝ հազարաւոր մտաւորականներ՝ սկսեալ հայոց ազգային եկեղեցւոյ սպասաւորներից մինչեւ գիտութեան, արւեստի, մշակոյթի, գրականութեան, թատրոնի, դպրութեան ու կրթութեան, քաղաքականութեան եւ այլեւայլ բնագաւառներում փայլատակողներ, յարատեւօրէն վառ են պահել «ԱԼԻՔ»-ի հիւրընկալ էջերում մշտավառ կանթեղներն ու ջահերը…:

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Լինելով իր հրատարակութեան վայրի՝ Թեհրանի շրջանի ՀՅԴ օրգան-թերթը, «ԱԼԻՔ»-ը ամենեւին էլ չի եղել լոկ կուսակցական խօսափող, հէնց սկսեալ հրապարակ իջնելու առաջին համարներից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։