Հա

Օրակարգ

15/08/2021 - 14:20

Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի...

Երէկ 125-ամեակն էր Հայ ազատագրական պայքարի բացառիկ խիզախումներից՝ «Բանկ Օտոմանի գրաւման», որով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մարտիկները 1896 թ. օգոստ. 14-ին, Ստանբուլի կենտրոնում իսկ հարւած իջեցրին Համիդեան հայասպան ռեժիմի տնտեսական գլխաւոր կիզակէտերից մէկին…

Դ. Մ.

 

Երէկ 125-ամեակն էր Հայ ազատագրական պայքարի բացառիկ խիզախումներից՝ «Բանկ Օտոմանի գրաւման», որով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մարտիկները 1896 թ. օգոստ. 14-ին, Ստանբուլի կենտրոնում իսկ հարւած իջեցրին Համիդեան հայասպան ռեժիմի տնտեսական գլխաւոր կիզակէտերից մէկին…

Հայ ազատագրական պայքարի աւելի քան 130-ամեայ փառահեղ շղթան «Բանկ Օտոմանի գրաւման» նման ոսկեայ բազմաթիւ օղակներով է ամրագրւած եղել, դառնալով հպարտութեան, յուսավառութեան ու նոր յաղթանակների տատասկոտ ճանապարհին՝ ուղենիշ եւ որ կարեւոր է՝ պայքարող սերունդների համար դաստիարակութեան, այսինքն՝ ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման ու պահպանման արժէքային համակարգ:

Ահաւասիկ, պատահական ու լոկ լոզունգային դրսեւորումներ չէին Բանկ Օտոմանների գրաւման նման պատմական, թէ՝ ժամանակակից այլ խիզախումները՝ «Խանասորից Լիսբոն, Լիսբոնից՝ Արցախ»… գաղափարահէնք կարգախօսները, որոնք ոչ այլ ինչ էին, քան նոյն ազգային գաղափարախօսութեան, այսինքն՝ հայոց համազգային պահանջատիրութեան եւ նոյնինքն՝ հայութեան արդար դատի արդիականութիւնն ու անժամանցելիութիւնը….

… Ո՞րն է, սակայն, պատմա-աշխարհագրա-քաղաքական հանգամանքների կամ «օրինաչափութեանց» բերումով հայոց (Հայաստան աշխարհ եւ ողջ հայութիւն) աւելի քան 130-ամեայ թշնամիների՝ թուրք-թաթարական (Ադրբեջան յորջորջւած շինծու պետութիւն) այսպէս ասած՝ ազգայնամոլական գաղափա-րախօսութիւնը, եթէ ոչ 180 աստիճան հակադրութիւնը՝ հայոց ազգային գաղափարախօսութեան…:

Մէկ խօսքով՝ հայոց պահանջատիրութեան ու Հայ Դատի թիւ 1 թշնամիներն են մնում Թուրքիան ու Ադրբեջանը: Իսկ սրանց ջրաղացին ջուր լցնողներն են եղել ինչպէս պատմական կտրւածքով բոլշեւիզմ-սովետամէտ հակազգայինները, այնպէս էլ մերօրեայ նէո-լիբերալ ապազգային թուլամորթ պատեհապաշտները, որոնք այսօր իսկ բացէ ի բաց գովազդում են թուրքա-ադրբեջանական հայատեաց գաղափարախօսութիւնը, երբ անամօթաբար քննադատում-պախարակում են իրենց իսկ ասութեամբ՝ «հայդատականներին» ու «ոչմիթիզհողականներին»…:

Ամէն ինչ պարզ է: 

Կռիւը՝ ներազգային թէ արտաքին ճակատներում ընթանում է սեփական ու օտարամոլ գաղափարախօսութիւնների միջեւ:

Ազգային գաղափառախօսութիւնը, սակայն, ճաշակային ու ընտրողական չէ, այլ իրողութիւն է ու պատմական օրինաչափութիւն՝ անկախ նրանից, թէ ինչ ուղղութիւն է որդեգրում տւեալ իշխանութիւնը, ինչքան էլ իրեն «նորարարական» յորջորջի:

Ազգային գաղափարախօսութեանը խորթ ու պարտւողական ուղղութիւն որդեգրող իշխանութիւնը, սակայն անտարակուսելիօրէն համազգային դատապարտմանն է արժանանալու, քանզի Հայոց ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի:

 

Յարակից լուրեր

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…
    «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…

    Այսօրւայ թւով «ԱԼԻՔ»-ը, իր 90-րդ ամեակին զուգահեռ, հրատարկւեց 24000-րդ անգամ…

  • Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...
    Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...

    Անցեալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարեց, որ թուրք-հայկական նոր յարաբերութիւնների ձեւաւորման համար ճշտորոշւել են երկու երկրների բանագնացները: Թուրքիայի կողմից՝ նոյն երկրի նախկին դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի կողմից՝ Խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, որոնք էլ համակարգելու են Չաւուշօղլուի մատնանշած յարաբերութիւնների ընթացակարգերը: Ի դէպ Չաւուշօղլուն խօսել է նոյնիսկ Երեւանում թուրքական դեսպանատուն բացելու մօտալուտ հնարաւորութիւնների մասին…

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Հիմնադրութեան ակունքներում ու հետագային էլ՝ գործունէութեան 90-ամեայ ողջ ժամանակահատւածում տասնեակ, հարիւրաւոր եւ եթէ կուզէք՝ հազարաւոր մտաւորականներ՝ սկսեալ հայոց ազգային եկեղեցւոյ սպասաւորներից մինչեւ գիտութեան, արւեստի, մշակոյթի, գրականութեան, թատրոնի, դպրութեան ու կրթութեան, քաղաքականութեան եւ այլեւայլ բնագաւառներում փայլատակողներ, յարատեւօրէն վառ են պահել «ԱԼԻՔ»-ի հիւրընկալ էջերում մշտավառ կանթեղներն ու ջահերը…:

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Լինելով իր հրատարակութեան վայրի՝ Թեհրանի շրջանի ՀՅԴ օրգան-թերթը, «ԱԼԻՔ»-ը ամենեւին էլ չի եղել լոկ կուսակցական խօսափող, հէնց սկսեալ հրապարակ իջնելու առաջին համարներից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։