Հա

Օրակարգ

14/09/2021 - 14:00

ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

Որպէս շարունակութիւն մեր երէկւայ ԽՕՍՔ-ի, հարկաւոր ենք համարում անդրադառնալ հայկական հանրոյթում շրջանառւող մէկ այլ երեւոյթի, որն էլ համացանցային «քննարկումների» տիրոյթում է գտնւում եւ որ փաստօրէն միտւած է վարկաբեկել Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն ու նրա 130-ամեայ պաշտպան ՀՅԴ-ին...

2

Դ. Մ.

 

Որպէս շարունակութիւն մեր երէկւայ ԽՕՍՔ-ի, հարկաւոր ենք համարում անդրադառնալ հայկական հանրոյթում շրջանառւող մէկ այլ երեւոյթի, որն էլ համացանցային «քննարկումների» տիրոյթում է գտնւում եւ որ փաստօրէն միտւած է վարկաբեկել Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն ու նրա 130-ամեայ պաշտպան ՀՅԴ-ին...

Այսպէս, ուրեմն, վերջերս ականատեսն ենք նոյն համացանցում ինքնակոչ ինչ-որ մի խմբակցութեան կեանքի կոչման, որն ինքնիրեն իրանահայ համայնքի խօսափող համարելով՝ անխնայ յարձակւում է ՀՅԴ-ի եւ մասնաւորապէս նրա հայաստանեան ու սփիւռքեան քաղաքականութեան դէմ։ Այս յայտնի նորայայտները աւելի քան մէկ դարեայ հակադաշնակցութիւն շեփորահարումները, նոր իրողութիւնների լոյսի տակ, կրկնում ու կրկնում են լոկ, մոռանալով ինչպէս միշտ, որ իրենց տարածած յերիւրանք-զրպարտութիւնները գերազանցապէս յար եւ նման են (նոյնիսկ ոճով ու բառապաշարով) հակազգային ու պատմա-քաղաքական դիակ դարձած բոլշեւիզմի եւ յատկապէս վերջին ժամանակաշրջաններում՝ ադրբեջանա-թուրքական հակահայ ու յաճախ էլ հակա-ՀՅԴ քարոզչութեանը...

Եւ սրանից էլ ելնելով՝ աւելորդ ենք համարում այս նորայայտ խմբի «փաստարկներին» պատասխանելն իսկ։ Սակայն, առաւել համոզւելու համար, բաւական կը լինի սոյն նորակոչիկների յատկապէս պարսկերէնով հրապարակած հակա-ՀՅԴ նիւթերը համեմատել պանթուրքիստական նոյնատիպ հրապարակումների հետ:

....Մէկ այլ ականջ շոյող, բայց մշտապէս հանրութեանն մոլորեցնելու միտումով կրկին շրջանառւած երեւոյթ է՝ ոչ աւել, ոչ պակաս, ՀՅԴ-ին հակա-Հայաստան որակելը, հաշւի առնելով նրա խիստ ընդդիմադիր կեցւածքը՝ ՀՀ իշխանութիւնների նկատմամբ...

- ՀՅԴ-ն հակա-Հայաստան քարոզչութիւն է տանում, միակողմանի է դատում, ժողովրդին յուսահատեցնում է եւ պառակտում նրա շարքերը... - ասում են շարունակ մեր հակառակորդներն ու հետն էլ փորձում մոլորեցնել հանրային միտքն ու ապակողմնորոշել հասարակայնութեանը։

- Մի պարզ հարցադրում յարգելի ընթերցողին.

արդեօք Հայաստան ասելով՝ լոկ պէտք է մտաբերել երկրում իշխող կառավարութեա՞նը...

Պատասխանն յստակ է ու անհերքելի՝ ՈՉ։

Եւ ամենակարեւորը՝ պէտք է զանազանել իշխանութիւն-պետութիւն, իշխանութիւն-Հայրենիք հասկացութիւնները, քանզի պարզից էլ պարզ է, որ իշխանութիւնները գնայուն են ու միջոց, իսկ Պետութիւն-Պետականութիւն-Հայրենիքը՝ մնայուն են ու նպատակ, յատկապէս, եթէ յանուն այս գերարժէքների ծառայեցւեն իշխանական-կառավարական համակարգերը...

Ի դէպ՝ ՀՅԴ-ին հակա-Հայաստան պիտակաւորելու համահեղինակն է նոյնինքն Լեւոն Տ. Պետրոսեանը, այսինքն՝ ներկայիս իշխանախմբի գաղափարական կնքահայրը եւ որի հիմնական ընդդիմադիր ուժն էր սրանից 25-30 տարի առաջ ՀՅԴ-ն:

Յարգելի ընթերցող, ՀՅԴ-ն նոյնիսկ ինքնանպատակ հակաիշխանական չէ, այլեւ հակադրւում-ընդդիմանում է այն իշխանութիւններին, որոնք իրենց ներքին ու արտաքին քաղաքականութեամբ մեղմ ասած՝ երկրորդական են համարում Ազգային գաղափարախօսութիւնն եւ առհասարակ ի զօրու չեն երաշխաւորել երկրի, ժողովրդի եւ մէկ խօսքով՝ Հայրենիքի ու Պետականութեան շահերն ու յատկապէս անվտանգութիւնը...

Գալով այն մեղադրանքին, որով իբր ՀՅԴ-ն միակողմանի է դատում ու յուսալքում է հայ հանրութեանը (այստեղ, մեր համայնքում մեղքի սլաքը փորձում են ուղղել «Ալիք»-ի, «ՀՈՒՍԿ»-ի (շրջանիս Հայ Դատի յանձնախումբը) եւ ինչու չէ նաեւ ազգային կառոյցների դէմ), պէտք է ասել, որ ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցները աւանդաբար իրենց քարոզչական-տեղեկատւական քաղաքականութեան առանցքում-վատամարդ դառնալու գնով- որդեգրել են միշտ՝ դառն իրողութիւնների բարձրաձայնումը... նոյնիսկ երբ կուսակցութեան հայաստանեան կառոյցը ԿՈԱԼԻՑԻԱ է կազմել նախկին իշխանութիւնների օրօք։ Ուստի դա երբեւէ ժողովրդին յուսահատեցնել չի նշանակում, այլ իրերը իրենց անւամբ կոչելու անաչառ ընթացք...

ՀՅԴ-ն միակողմանի է դատո՞ւմ.- երեւի համաձայնել ասածին, եթէ խնդրոյ քննարկման առարկան կեղծ ու արհեստական ժողովրդավարութիւնն շեփորահարելը եւ պոպուլիզմը չէ...:

Միակողմանի, երկկողմ թէ՛ բազմակողմ, միեւնոյն է՝ ՀՅԴ-ի եւ մասնաւորապէս իր քարոզչամիջոցների յստակ կողմնացոյցի առանցքն է կազմում Ազգային իդէալն ու փրկարար գաղափարախօսութիւնը, նոյնիսկ եթէ դա արտայայտութիւն գտնի իր իսկ երդւեալ հակառակորդի կողմից... Պատմական անհերքելի տասնեակ փաստերն են վկայում ՀՅԴ-ի եւ սեփական ազգի այլեւայլ կառոյց- կուսակցութիւնների հետ գործակցութիւնը, միայն թէ հիմքում ընկած լինի Ազգային շահն ու ազգի առաջընթացը...

 

Յարակից լուրեր

  • ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՏԳԱՄԸ…
    ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՏԳԱՄԸ…

    Հարիւրամեակների կենսագրութեան երկայնքում հայութեանը, որպէս ազգային ուրոյն միաւոր, ուղեկից են եղել ազգի ամենափառաբանւած հասկացութիւն-գերաժէքներ` Անկախութիւնը, Ինքնիշխանութիւնը, Հայրենիք-Պետականութիւնը…

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Փաստօրէն, որպէս սփիւռքահայեր ու մեր դէպքում՝ որպէս Հայաստանամերձ հինաւուրց համայնք, խորը մտահոգւած եւ ինչու չէ՝ անորոշ ապագայի հաշւին ծանր ենք տանում Հայաստան երկրին եւ բնականաբար դրանից բխող համազգային նշանակութեան որեւիցէ սպառնալիքի առկայութիւնը։

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Մեր ԽՕՍՔ-ի այսօրւայ սիւնակում փորձել ենք նախորդ օրերի անդրադարձումներին որպէս լրացուցիչ քննարկում, ամփոփել մեր համընդհանուր կարծիքը առհասարակ հայաստանեան լրջագոյն եւ մարտահրաւէրային իրավիճակների առնչութեամբ:

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Սիրելի ընթերցող, յանուն անկեղծութեան ու անաչառութեան պարտաւորեցնող է, թէկուզ հպանցիկ, բայց մի քանի շրջանառւող երեւոյթների անդրադառնալ, աւելի պարզորոշ դարձնելու մեր՝ որպէս լրատւամիջոցի դիրքորոշումները: Մեր կարծիքով՝ այսպէս ուղիղ ու անմիջական հաղորդակցումը յարգելի ընթերցողի հետ, փարատում-քողազերծում է հաւանական, կամ էլ՝ Աստւած մի արասցէ՝ միտումնաւոր չարաշահումները, որոնք յատկապէս ապակողմնորոշիչ միջոցների են վերածւում համացանցային տեղեկատւութիւններում…:

  • «Չարչեանի նկատմամբ իրականացւող քաղաքական հետապնդումը վերածւել է վերջինիս կեանքին եւ առողջութեանն ուղղւած սպառնալիքի». «Հայաստան» դաշինք
    «Չարչեանի նկատմամբ իրականացւող քաղաքական հետապնդումը վերածւել է վերջինիս կեանքին եւ առողջութեանն ուղղւած սպառնալիքի». «Հայաստան» դաշինք

    «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները վերջին մէկ շաբաթւայ ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը եւ հրապարակավ յայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրւած խափանման միջոցի հետ, եւ կալանաւորումը անյապաղ պէտք է վերացւի: Այս մասին յայտարարութիւն է տարածել «Հայաստան» դաշինքը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։