Հա

Օրակարգ

16/09/2021 - 14:00

ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

Փաստօրէն, որպէս սփիւռքահայեր ու մեր դէպքում՝ որպէս Հայաստանամերձ հինաւուրց համայնք, խորը մտահոգւած եւ ինչու չէ՝ անորոշ ապագայի հաշւին ծանր ենք տանում Հայաստան երկրին եւ բնականաբար դրանից բխող համազգային նշանակութեան որեւիցէ սպառնալիքի առկայութիւնը։

4

Դ. Մ. 

 

Փաստօրէն, որպէս սփիւռքահայեր ու մեր դէպքում՝ որպէս Հայաստանամերձ հինաւուրց համայնք, խորը մտահոգւած եւ ինչու չէ՝ անորոշ ապագայի հաշւին ծանր ենք տանում Հայաստան երկրին եւ բնականաբար դրանից բխող համազգային նշանակութեան որեւիցէ սպառնալիքի առկայութիւնը։

Թւարկենք մի քանի ներուժ եւ արդէն իսկ ներգործօն սպառնալիքներ, որոնք անմիջական հետեւանքներն են 44-օրեայ պատերազմի.-

- Հազարաւոր զոհեր՝ մեր ազգի մատաղ սերնդի ու դրանից բխող ընտանիք-հասարակութիւն տեւական ու ժամանակատար բարդագոյն պայմանների առաջացում. գրեթէ նոյն հաւաքական բարդութիւններով տառապելու տեղիք է տալու բազմահազար հաշմանդամ-վիրաւորների առկայութիւնը…

- Մեր նորագոյն ժամանակաշրջանի (20-րդ դարավերջի) Ազգային Ազատագրական յաղթական պայքարի համազգային արգասիք՝ Արցախի Հանրապետութեան շուրջ 80%-ի (ներառեալ Շուշին) կորուստ, գաղթականութիւն, գերութիւն…

- ադրբեջանական զինուժերի ներթափանցում ՀՀ սուվերեն տարածքներ՝ Սիւնիք, Սեւ լիճ, ինչպէսեւ՝ կրակոցներ Երասխի ուղղութեամբ… ընդհուպ՝ Հայաստան-Իրան ցամաքային ռազմավարական ուղու արգելակման ամենօրեայ վտանգ…

- Հայաստան երկրի ու մեր համազգային պահանջատիրութեան լրջագոյն ներուժ վտանգ ու սպառնալիք է պարունակում հայ-թուրքական «հաշտեցման» դեռ «նախկինների» ժամանակ տապալւած թղթածրարի վերագործարկման մասին իշխանութիւնների (անձամբ՝ ՀՀ վարչապետի յայտարարութեամբ) մտադրութիւնները, որոնք ինչպէս սպասւում էր՝ անմիջապէս Թուրքիայի կողմից արձագանգւեց յայտնի նախապայմանների լեզւով.- «Եթէ հաշտութիւն ու խաղաղութիւն էք ուզում, հրաժարւէք ընդմիշտ Արցախից, Հայոց Ցեղասպանութեան արծարծումից ու ընդհանրապէս ձեր Դատից…»:

Իսկ Հայաստանի կողմից այսպէս ասած՝ դրական արձագանգ-առաջարկներին Էրդողանի վերոգրեալ նախապայմաններին հետեւեց հէնց օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուի յոխորտանքը, ըստ որի՝ «Հայաստանը դեռեւս աչք ունի հարեւանների տարածքների վրայ…», եւ աւելացնում.- Եթէ դիւանագիտական լեզուն չաշխատի, աշխատելու է կոշտ լեզուն. ի դէպ՝ խորհելու տեղիք են տալիս հէնց այս օրերին քաղաքական վերլուծաբան-փորձագէտների կանխատեսումները՝ թուրք-ադրբեջանական մօտալուտ եւ արդէն իրենց կողմից «արդարացւած» նոր ագրեսիայի մասին…:

Յարգելի ընթերցող, փորձեցինք Հայաստան երկրի, աւելի քան 10 միլիոն հայորդու հայրենական բնօրրանի ուղղութեամբ միջազգային որոշակի «ուժային կենտրոնների» (Մեծ Բրիտանիա, Իսրայէլ, Թուրքիա) աշխարհագրա-քաղաքական շահերից բխող, իսկ բովանդակ հայութեան համազգային ամբողջական շահերը լրջագոյն սպառնալիքի ու վտանգի՝ ենթարկող մերօրեայ իրողութիւնների մասին ահազանգել՝ ելնելով մեր տեսադաշտից:

Պատմականօրէն ապացուցւած հանգամանքները բազմիցս մեզ յուշում են, որ հայութիւնը, որպէս ժողովրդական ու ազգային ուրոյն միաւոր, մշտապէս (տեղ-տեղ էլ չափից առաւել) համբերատար հաւաքական վարքագծով փորձել է ի գին մեծ արհաւիրքների՝ շրջանցել իր դէմ թիրախաւորւած ու սպառնացող համընդհանուր վտանգները:

Սակայն, եթէ չարաշահւել կամ արհամարւել է հայի այդ համբերութիւնը (միեւնոյն է՝ իւրայինի թէ՛ արտաքին թշնամու կողմից), ապա նոյն «փոքր Ածուն» փրկարար կամքի արտայայտութեամբ յաջողում է գտնել մինչեւ իսկ «խենթի» հնարը՝ եթէ այլ «ելք ու ճար» չեն թողնում իրեն:

Հասկացողաց շա՜տ բարեւ…

 

Յարակից լուրեր

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…
    «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…

    Այսօրւայ թւով «ԱԼԻՔ»-ը, իր 90-րդ ամեակին զուգահեռ, հրատարկւեց 24000-րդ անգամ…

  • Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...
    Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...

    Անցեալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարեց, որ թուրք-հայկական նոր յարաբերութիւնների ձեւաւորման համար ճշտորոշւել են երկու երկրների բանագնացները: Թուրքիայի կողմից՝ նոյն երկրի նախկին դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի կողմից՝ Խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, որոնք էլ համակարգելու են Չաւուշօղլուի մատնանշած յարաբերութիւնների ընթացակարգերը: Ի դէպ Չաւուշօղլուն խօսել է նոյնիսկ Երեւանում թուրքական դեսպանատուն բացելու մօտալուտ հնարաւորութիւնների մասին…

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Հիմնադրութեան ակունքներում ու հետագային էլ՝ գործունէութեան 90-ամեայ ողջ ժամանակահատւածում տասնեակ, հարիւրաւոր եւ եթէ կուզէք՝ հազարաւոր մտաւորականներ՝ սկսեալ հայոց ազգային եկեղեցւոյ սպասաւորներից մինչեւ գիտութեան, արւեստի, մշակոյթի, գրականութեան, թատրոնի, դպրութեան ու կրթութեան, քաղաքականութեան եւ այլեւայլ բնագաւառներում փայլատակողներ, յարատեւօրէն վառ են պահել «ԱԼԻՔ»-ի հիւրընկալ էջերում մշտավառ կանթեղներն ու ջահերը…:

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Լինելով իր հրատարակութեան վայրի՝ Թեհրանի շրջանի ՀՅԴ օրգան-թերթը, «ԱԼԻՔ»-ը ամենեւին էլ չի եղել լոկ կուսակցական խօսափող, հէնց սկսեալ հրապարակ իջնելու առաջին համարներից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։