Հա

Օրակարգ

02/10/2021 - 14:30

«Թուրքիայի դրական ազդակները» եւ հարեւան Իրանի արձագանգը...

Իրանի հիւսիս-արեւմտեան սահմանի (ներառեալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները) երկայնքով երկրի զինւած վիթխարի ուժերի աննախընթաց տեղակայումը գերազանցապէս յուշում է այն մասին, որ տւեալ ուժի ցուցադրումը ոչ թէ սոսկ ինչ-որ թուրք-ադրբեջանական հակաիրան վայրահաչութիւններով են պայմանաւորւած, այլեւ կրում են առաւել՝ տարածաշրջանի գլոբալ եւ ստրատեգիական հեռահար նպատակների շուրջ միջազգային գերուժերի ու դերակատարների հաւանական նկրտումներով…

Դ. Մ. 

 

Իրանի հիւսիս-արեւմտեան սահմանի (ներառեալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները) երկայնքով երկրի զինւած վիթխարի ուժերի աննախընթաց տեղակայումը գերազանցապէս յուշում է այն մասին, որ տւեալ ուժի ցուցադրումը ոչ թէ սոսկ ինչ-որ թուրք-ադրբեջանական հակաիրան վայրահաչութիւններով են պայմանաւորւած, այլեւ կրում են առաւել՝ տարածաշրջանի գլոբալ եւ ստրատեգիական հեռահար նպատակների շուրջ միջազգային գերուժերի ու դերակատարների հաւանական նկրտումներով…

Ադրբեջանական լկտիութիւնն իր հերթին դրսեւորւում է լոկ թուրքական նեցուկով մէկ կողմից, իսկ միւս կողմից էլ ոչ այնքան ակներեւ՝ իսրայէլական ըստ ամենայնի հակաիրան ծրագրերի համատեքստում։ Այնպէս որ այստեղ ադրբեջանական գործօնը իրանական ընդհանուր քաղաքականութեան տեսադաշտում ընդամէնը մի չնչին պարազիտ է համարւում, որին, ինչպէս իրանցի վերլուծաբան դոկտ. Շոէյբ Բահմանն է ասում. «հնարաւոր է միմիայն ԱՇՈՒՐԱ զօրաջոկատով վնասազերծել.…»։

Իրանը իր սկզբունքային դիրքորոշումն կապւած հայ-իրանական սահմանի անխախտելիութեան մասին բարձրաձայնել է յստակ, դա բնութագրելով որպէս միջազգային ճշտորոշւած սահման։ Այսինքն՝ հայաստանեան Գորիս-Կապան ստրատեգիական ճանապարհը փակելու ադրբեջանական արկածախնդրութիւնը եւ Թուրքիայի դրդումով՝ երկուստեք շահագրգռւած հարիւրամեայ վաղեմութիւն ունեցող երազանքի՝ «Զանգեզուրի միջանցքի» ձեւաւորումը, Իրանի կողմից դիտւում է որպէս իր համար գէոպոլիտիկ մեծ նշանակութիւն ունեցող սահմանի փակմանը միտող դաւադիր գործարք, որին, ինչպէս վերը նշեցինք, ուղղակիօրէն կամ անուղղակի ներգրաււած են արտատարածաշրջանային ուժային կենտրոններն ու մասնաւորապէս Իսրայէլի սիոնիստական վարչախումբը…։

Ահա՛, Իրանի համար ընդգծւած այն կարմիր գիծը, որն, թուրանականութեան դարաւոր երազանքով տառապողները հատելու կամ ոտնձգելու աններելի սխալի դէպքում, անհատոյց ու ծանրագոյն գին պէտք է վճարեն…

Նաեւ ու մանաւանդ, հարեւան ու բարեկամ Իրանի խիստ տրամաբանւած զգայնութիւնների հաշւին, Հայաստանի ներկայիս իշխանութիւնները անհրաժեշտաբար պէտք է համարժէք հետեւութիւններ անեն յետպատերազմեան նոր իրողութիւնների շրջագծում:

Զորօրինակ, հրաժարւեն այսպէս ասած՝ «Թուրքիայից դրական ազդակներ ստանալու» անհեռանկար ու պոպուլիստական յայտարարութիւններից…

 

Յարակից լուրեր

  • ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...
    ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...

    Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։

  • ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...
    ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...

    Թեհրանեան եռակողմ հանդիպմանն (առաջինն կայացել է 3 տարի առաջ) Թուրքիան հիմնական օրակարգ՝ Սիրիայի խնդրում այս անգամ էլ մնաց ձեռնունայն։ Հարցը կայանում է նրանում, որ ինչպէս նախորդ եռակողմում, այս անգամ էլ Իրանի ու Ռուսաստանի Դաշնութեան մօտեցումներն Սիրիայի մասով գրեթէ ամբողջապէս համընկնում էին իրար, հակառակ Թուրքիայի, որն ստիպւած հանդէս եկաւ ընդհանուր՝ այսպէս ասած՝ հակաահաբեկչական պայքարում միւս երկու երկրներին համագործակցութեան հրաւիրելը...

  • Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…
    Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…

    Ամիսներից ի վեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական, թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։

  • ԽՕՍՔ. Չաւուշօղլուն Հայաստանի վարչապետի պաշտպա՞ն...
    ԽՕՍՔ. Չաւուշօղլուն Հայաստանի վարչապետի պաշտպա՞ն...

    Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ Եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ-1 լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է Սփիւռքահային ու Հայաստանի ընդդիմադիրներին։

  • ԽՕՍՔ. Խորհրդարանական ընդդիմութիւնը՝ քաւութեան նոխազ...
    ԽՕՍՔ. Խորհրդարանական ընդդիմութիւնը՝ քաւութեան նոխազ...

    2017 թ. սկսեալ, ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած առաջնահերթ դրոյթներից է՝ ՀՀ կառավարման ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ համակարգի գործարկումը։ Այսինքն նոյն ԱԺ-ի կողմից ընտրւող վարչապետի գլխաւորած կառավարութիւնն ըստ էութեան պատասխանատու է խորհրդարանին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։