Հա

Օրակարգ

14/12/2021 - 14:00

90-ամեակին ընդառաջ…

Շուտով նշանաւորւելու է Իրանահայ հինաւուրց համայնքի ամենաերկարակեաց օրաթերթի 90-ամեայ գործունէութիւնը…

1

 

«ԱԼԻՔ»-ի գաղափարա-քաղաքական ուղին

Դ. Մ.

 

Շուտով նշանաւորւելու է Իրանահայ հինաւուրց համայնքի ամենաերկարակեաց օրաթերթի 90-ամեայ գործունէութիւնը…

Դեռեւս 19-րդ դարի վերջաւորութեան 1894 եւ 1896-ին Թեհրանում ծնւում են հայկական մամուլի առաջնեկները՝ յանձինս՝ «Շաւիղ»-ի եւ «Աստղ Արեւելեան»-ի, Յովհաննէս խան Մասեհեանի ու Վրթանէս Փափազեանի խմբագրութեամբ:

20-րդի դարասկզբում քաղաքական-հասարակական իրադարձութիւնների կիզակէտն համարւող Թեհրան մայրաքաղաքում սկսեալ 1912 թւականից մինչեւ 1927 թւականը հրապարակ են իջել «Արշալոյս», «Առաւօտ» եւ «Նոր կեանք» թերթերը, որոնց էլ յաջորդում է գաղափարա-քաղաքական նոյն ընթացքը շարունակող «ԱԼԻՔ»-ը՝ 1931 թւականին…, այսինքն Հայաստանի խորհրդայնացման առաջին տասնամեայ ժամանակաշրջանի աւարտին: Այսպիսով՝ պարզորոշ էր «ԱԼԻՔ»-ի եւ իրեն նախորդող ԱԶԳԱՅԻՆ մամուլի ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ կողմնորոշումը, այն է՝ Սովետականացւած Հայաստանի փոխարինումը՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ Պետականութեան վերականգնմամբ…

1931-ից ի վեր «ԱԼԻՔ»-ը ամբողջ 6 տասնամեակ, կառչած է մնացել իր գաղափարա-քաղաքական ուղուն, իրականացւած տեսնելով Հայաստանի Անկախութեան վերականգնումը՝ 1991 թւականին:

Մինչայդ էլ Արցախեան ազատագրական պայքարի որպէս ջատագով, «ԱԼԻՔ»-ը վերստին համոզւեց որգեգրած ուղուն՝ ԱԶԳԱՅԻՆ-ի իրաւացիութեանը:

Ահաւասիկ, Հայաստանի անկախ պետականութեան վերջին 30-ամեայ ժամանակաշրջանում էլ Իրանահայ 90-ամեայ օրաթերթը թէ՛ որպէս իրանական, եւ թէ՛ որպէս հայկական հոգե-մտաւոր միջավայրերում աշխատող հրատարակութիւն, աւելի քան երբեւէ արդիական է համարում Ազգային գաղափարախօսութեամբ ու տեսլականով առաջնորդւելը, ինչպէս երկու հարեւան երկրների փոխադարձ շահերի, այնպէս էլ ներազգային ու համազգային ճակատներում նորանոր մարտահրաւէրները յաղթահարելու անկաշառ ու սկզբունքային դիրքորոշումներից ելնելով…:

 

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...
    Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...

    2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի (ֆուտբոլային դիւանագիտութիւն‎) վիժեցման գործում մեծ ու որոշիչ դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքը, որի քաղաքական ու հասարակական հատւածները միահամուռ ընդդիմացան ժամանակի ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը:

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին
    Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին

    Մօտալուտ Նոր տարւայ եւ մեր Փրկչի Յիսուսի Քրիստոսի Հրաշափառ Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ եւ ձեր ընտանիքի բոլոր անդամներին շնորհաւորելով միանգամայն ձեզ՝ մաղթելով, որ սկսւող 2022 տարին մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան, աստւածային օրհնութեամբ օծուն, արեւշատութեամբ եւ առողջութեամբ շաղախւած մի տարի։

  • Մամուլի հարցերով մշակոյթի փոխնախարարը «ԱԼԻՔ» օրաթերթ այցելեց
    Մամուլի հարցերով մշակոյթի փոխնախարարը «ԱԼԻՔ» օրաթերթ այցելեց

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով մշակոյթի նախարարութեան մամուլի եւ ԶԼՄ-ների հարցերով փոխնախարար դոկտ. Շամսային եւ տպագիր մամուլի արտօնութիւնների հարցերով գրասենեակի պետ՝ պրն. Սորուշն երկուշաբթի, դեկտեմբերի 27-ին այցելեցին օրաթերթիս խմբագրութիւն:

  • 90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին
    90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին

    Յարութիւն քհնյ. Շմաւոնեանի կողմից հայ լրագրութեան առաջնեկ «Ազդարար» ամսագրի (Մադրաս, 1794-1796 թթ.) հիմնադրումից շուրջ 100 տարի անց՝ հայ առաջին քաղաքական կուսակցութիւններից մէկը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, հայրենիքի ամենատարբեր հատւածներում, Սփիւռքի հեռաւոր եւ մօտ գաղթօջախներում սկզբնաւորելու էր տասնեակ, հետագայում՝ հարիւրաւոր պարբերականների ընթացքը, որոնք ՀՅԴ կազմակերպական կառոյցների, գաղափարական հնոցների հետ հայրենիքում եւ աշխարհի բազմաթիւ անկիւններում կռիւ էին տալու յանուն հայ ժողովրդի յարատեւման, հայկական շարունակականութեան ապահովման:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։