Հա

Օրակարգ

15/12/2021 - 14:00

90-ամեակին ընդառաջ...

Լինելով իր հրատարակութեան վայրի՝ Թեհրանի շրջանի ՀՅԴ օրգան-թերթը, «ԱԼԻՔ»-ը ամենեւին էլ չի եղել լոկ կուսակցական խօսափող, հէնց սկսեալ հրապարակ իջնելու առաջին համարներից:

2

 

«ԱԼԻՔ»-ը՝ որպէս պատմագիտական արժէք

Դ. Մ.

 

Լինելով իր հրատարակութեան վայրի՝ Թեհրանի շրջանի ՀՅԴ օրգան-թերթը, «ԱԼԻՔ»-ը ամենեւին էլ չի եղել լոկ կուսակցական խօսափող, հէնց սկսեալ հրապարակ իջնելու առաջին համարներից:

Ահա եւ նոյն «ԱԼԻՔ»-ի Առաջին համարի (22 մարտի 1931 թ.) Առաջին ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-ում կարդում ենք.-

«….Խոր համոզմունք ու անկեղծ հաւատ ունենք, որ մեր ծանր պայմաններում էլ «ԱԼԻՔ»-ը պիտի կարողանայ դոյզն ինչ չափով օգտակար լինել պարսկահայութեան կուլտուրական յառաջխաղացութեան…»:

«ԱԼԻՔ»-ի վերագրեալ կոչմանը անդրադարձել է հէնց 1931 թ. սկզբներին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան վերջին վարչապետ Սիմոն Վրացեանը, ընդգծելով.- «…«Ալիք»-ը կարեւոր դեր ունի կատարելիք: Նա պէտք է լուսաբանէ ոչ միայն պարսկահայ, այլեւ պարսկական կեանքը… Պէտք է քննութեան նիւթ դարձնէ Պարսկաստանի եւ Հայաստանի համար շահակցութիւն ունեցող հարցերը, հարթելով բարեկամական ուղիները…»:

Ահաւասիկ, ամբողջ 90 տարի «ԱԼԻՔ»-ը փորձել է նոյն ուղղութեամբ հարազատ խօսափողն ու ինչ-որ տեղ հայելին դառնալ իրանահայ հինաւուրց համայնքի կեանքի բազմազան երեւոյթների, որոնք էլ աւելիով են խորացրել մամուլ-համայնք փոխլրացնող կապն ու փոխյարաբերութիւնը:

Եւ այսպիսով է, որ «ԱԼԻՔ»-ի էջերի ընդմիջից, ամբողջ տասնամեակներ շարունակ, ոչ միայն իրանահայ, այլեւ ու մանաւանդ Սփիւռքի գաղթօջախների ճակատագրով հետաքրքրւած հետազօտողն ու պատմաբանը անաչառօրէն ի զօրու է եղել գաղափար կազմել ինչպէս իրանահայ համայնքի, այնպէս էլ բուն երկրի՝ Իրանի պատմական դրւագների կարեւորագոյն անցքերի մասին:

Ի վերջոյ անցնող 90 տարիների ընթացքում իրանահայը ճաշակել է թէ՛ նւաճումների ու նորանոր ձեռքբերումների, եւ թէ՛ տեղատւութեան ու բնական ռէակցիաների քաղցր ու դառն, դրական թէ՛ բացասական անխուսափելի դրւագներ, որոնք էլ ազնւօրէն ու անաչառօրէն փորձել է արտացոլել «ԱԼԻՔ-»ը:

Լոկ մի քանի պատմակերտ դրւագների թւարկումով (2-րդ Համաշխարհային պատերազմ, 1946 թ. ներգաղթ, Իրանի Իսլ. յեղափոխութիւն եւ պարտադրեալ պատերազմ, Համասփիւռքեան մակարդակով Հայ Դատի եւ հայոց պահանջատիրութեան զինեալ պոռթկում, Հայաստանի անկախ պետականութեան վերականգնում, Արցախեան ազատագրական պայքար եւ այլն...), ապացուցւում է, որ իրանահայ մամուլը, եւ տւեալ դէպքում՝ «ԱԼԻՔ»-ը իր գործունէութեամբ վաստակել է պատմագիտական հետազօտութիւնների շտեմարան լինելու արժանիքը:

Իսկ սրա փաստացի վկայութիւնն են՝ այսօր ինչպէս տպագիր, այնպէս էլ էլեկտրոնային տարբերակներով թւայնացւած 90-ամեայ «ԱԼԻՔ»-ի համարները, որոնք խնամւած պահպանւում են Հայաստանի Հանրապետութեան թէ՛ Ազգային մատենադարանի, թէ՛ Ազգային արխիւի, եւ թէ՛ Ազգային գրադարանի պահոցներում:

 

 

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...
    Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...

    2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի (ֆուտբոլային դիւանագիտութիւն‎) վիժեցման գործում մեծ ու որոշիչ դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքը, որի քաղաքական ու հասարակական հատւածները միահամուռ ընդդիմացան ժամանակի ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը:

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին
    Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին

    Մօտալուտ Նոր տարւայ եւ մեր Փրկչի Յիսուսի Քրիստոսի Հրաշափառ Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ եւ ձեր ընտանիքի բոլոր անդամներին շնորհաւորելով միանգամայն ձեզ՝ մաղթելով, որ սկսւող 2022 տարին մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան, աստւածային օրհնութեամբ օծուն, արեւշատութեամբ եւ առողջութեամբ շաղախւած մի տարի։

  • Մամուլի հարցերով մշակոյթի փոխնախարարը «ԱԼԻՔ» օրաթերթ այցելեց
    Մամուլի հարցերով մշակոյթի փոխնախարարը «ԱԼԻՔ» օրաթերթ այցելեց

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով մշակոյթի նախարարութեան մամուլի եւ ԶԼՄ-ների հարցերով փոխնախարար դոկտ. Շամսային եւ տպագիր մամուլի արտօնութիւնների հարցերով գրասենեակի պետ՝ պրն. Սորուշն երկուշաբթի, դեկտեմբերի 27-ին այցելեցին օրաթերթիս խմբագրութիւն:

  • 90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին
    90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին

    Յարութիւն քհնյ. Շմաւոնեանի կողմից հայ լրագրութեան առաջնեկ «Ազդարար» ամսագրի (Մադրաս, 1794-1796 թթ.) հիմնադրումից շուրջ 100 տարի անց՝ հայ առաջին քաղաքական կուսակցութիւններից մէկը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, հայրենիքի ամենատարբեր հատւածներում, Սփիւռքի հեռաւոր եւ մօտ գաղթօջախներում սկզբնաւորելու էր տասնեակ, հետագայում՝ հարիւրաւոր պարբերականների ընթացքը, որոնք ՀՅԴ կազմակերպական կառոյցների, գաղափարական հնոցների հետ հայրենիքում եւ աշխարհի բազմաթիւ անկիւններում կռիւ էին տալու յանուն հայ ժողովրդի յարատեւման, հայկական շարունակականութեան ապահովման:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։