Հա

Օրակարգ

20/12/2021 - 14:00

Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...

Անցեալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարեց, որ թուրք-հայկական նոր յարաբերութիւնների ձեւաւորման համար ճշտորոշւել են երկու երկրների բանագնացները: Թուրքիայի կողմից՝ նոյն երկրի նախկին դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի կողմից՝ Խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, որոնք էլ համակարգելու են Չաւուշօղլուի մատնանշած յարաբերութիւնների ընթացակարգերը: Ի դէպ Չաւուշօղլուն խօսել է նոյնիսկ Երեւանում թուրքական դեսպանատուն բացելու մօտալուտ հնարաւորութիւնների մասին…

Դ. Մ.

 

1- Անցեալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարեց, որ թուրք-հայկական նոր յարաբերութիւնների ձեւաւորման համար ճշտորոշւել են երկու երկրների բանագնացները: Թուրքիայի կողմից՝ նոյն երկրի նախկին դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի կողմից՝ Խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, որոնք էլ համակարգելու են Չաւուշօղլուի մատնանշած յարաբերութիւնների ընթացակարգերը: Ի դէպ Չաւուշօղլուն խօսել է նոյնիսկ Երեւանում թուրքական դեսպանատուն բացելու մօտալուտ հնարաւորութիւնների մասին…

2- Չաւուշօղլուի յայտարարութեանը զուգահեռ Երեւան է այցելում ի սկզբանէ Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւնների կնքահայր Լ.Տ.Պ.-ի թուրքամէտ քաղաքականութեան խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը եւ ի լուր 10 միլիոն «միամի՜տ» հայաշխարհին աւետում է թէ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից ոչ մի վտանգ չի լինի Հայաստանի ու հայութեան նկատմամբ…

3- Նոյն թուրքամէտ լիպարիտեանը, որ 90-ականներին ինչ-որ տեղ ոչ բարձրաձայն խօսում էր ժամանակի «Գորշ գայլեր»-ի պետ Ալփասլան թուրքէշի եւ ՀՀ-ի ղեկավարութեան միջեւ հանդիպման մասին, ահա, այսօր, առանց ամօթ զգալու, բարձրաձայն եւ աւելին՝ նոյնիսկ յորդորելով ընդդիմախօսներին՝ վերջիններիս քաղաքական դասեր է կարդում ու նրանց պախարակում՝ «Հայդատականութեան» կողմնորոշման հարցում…:

4- 20 տարի է (1997-ից 2017), որ թուրքամէտները Արցախեան հայանպաստ գործընթացները տապալելու իրենց դաւադրական բարդոյթը ծառայեցրել են իրենց իսկ կորցրած իշխանութիւնը վերարտադրելու համար: Նոյն Արցախով էլ փոխհատուցեցին իրենց վարձատրութիւնը՝ Արցախի 75%-ի (ներառեալ «դժգոյն ու տխուր Շուշիի») նւիրաբերմամբ ու 15 հազար զոհերով-հաշմանդամներով ու մի ամբողջ սերունդի ճակատագրի խեղմամբ:

5- Ու հիմա խօսում են Թուրքիայի ու Ադրբեջանի անվտանգ լինելուց ո՛չ արցախահայութեան, ո՛չ էլ առաւել եւս Հայաստանի համար, պայմանով, որ Սիւնիքով «միջանցք» տրւի դէպի Նախիջեւան, պայմանով, որ հայութիւնը ընդհանրապէս մոռանայ ցեղասպանութեան ու հայկական այլ պահանջատիրութիւնների մասին…:

Ահաւասիկ, ըստ թուրքամէտների, այսպիսով էլ «Խաղաղ դարաշրջան» կուրւագծւի տարածաշրջանի ու մասնաւորապէս Հայաստանի համար, ազատւելով «Արցախեան գլխացաւանքից» ու «Հայդատականութեան» թշնամութիւն սերմանող հանգամանքից, որն աւելի քան 100 տարի է, ինչ ՀՅԴ-ն ու ազգային միւս ուժերը փաթաթել են հայութեան վզին…:

6- Էլ ի՜նչ Հայ Դատ ու ազգային գաղափար, երբ կայ մեծ հնարաւորութիւն ու շանս՝ անվտանգ Թուրքիայի սահմանների բացմամբ՝ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնները եւ հայ գիւղացու սոցիալական վիճակը բարելաւելու համար…:

7- Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի դէպի Կասպից ծով սահուն երթեւեկութեան ու Հայաստանի հաշւին՝ թուրք-ադրբեջանական նորանոր միջանցքների բացումով…:

 

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...
    Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...

    2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի (ֆուտբոլային դիւանագիտութիւն‎) վիժեցման գործում մեծ ու որոշիչ դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքը, որի քաղաքական ու հասարակական հատւածները միահամուռ ընդդիմացան ժամանակի ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը:

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…
    «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…

    Այսօրւայ թւով «ԱԼԻՔ»-ը, իր 90-րդ ամեակին զուգահեռ, հրատարկւեց 24000-րդ անգամ…

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Հիմնադրութեան ակունքներում ու հետագային էլ՝ գործունէութեան 90-ամեայ ողջ ժամանակահատւածում տասնեակ, հարիւրաւոր եւ եթէ կուզէք՝ հազարաւոր մտաւորականներ՝ սկսեալ հայոց ազգային եկեղեցւոյ սպասաւորներից մինչեւ գիտութեան, արւեստի, մշակոյթի, գրականութեան, թատրոնի, դպրութեան ու կրթութեան, քաղաքականութեան եւ այլեւայլ բնագաւառներում փայլատակողներ, յարատեւօրէն վառ են պահել «ԱԼԻՔ»-ի հիւրընկալ էջերում մշտավառ կանթեղներն ու ջահերը…:

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Լինելով իր հրատարակութեան վայրի՝ Թեհրանի շրջանի ՀՅԴ օրգան-թերթը, «ԱԼԻՔ»-ը ամենեւին էլ չի եղել լոկ կուսակցական խօսափող, հէնց սկսեալ հրապարակ իջնելու առաջին համարներից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։