Հա

Օրակարգ

21/12/2021 - 14:00

«ԱԼԻՔ»-ի 24000-եակը…

Այսօրւայ թւով «ԱԼԻՔ»-ը, իր 90-րդ ամեակին զուգահեռ, հրատարկւեց 24000-րդ անգամ…

Դ. Մ.

 

Այսօրւայ թւով «ԱԼԻՔ»-ը, իր 90-րդ ամեակին զուգահեռ, հրատարկւեց 24000-րդ անգամ… 

…1972 թւականի չորեքշաբթի, յունւարի 12-ի համարով «ԱԼԻՔ»-ը նշանաւորեց իր 10000-րդ թիւը եւ դրան նւիրւած նոյն օրւայ խմբագրականում (ժամանակի խմբագիրն էր Արսէն Մամեանը), որն վերնագրւած էր՝ ՄԵՐ ՏԱՍ ՀԱԶԱՐԵԱԿԸ բնաբանով, ի միջայլոց ընդգծում էր.- «Որեւէ օրաթերթի համար տաս հազարեակին հասնել, նշանակում է՝ Տաս հազար օրւայ շարունակական տքնութիւն, բազում զոհողութիւն, անընդհատ շունչ ու շարժում, կանոնաւոր եւ հետեւողական աշխատանք, նախապէս մշակւած ծրագրի գործադրում եւ ամէն կարգի դժւարութեանց տոկալու կամք ու վճռականութիւն»:

… Եւ այսպէս 1972 թ.-ից 50 տարի անց մէջբերւած հիմնաւորումները դեռեւս պահպանում են իրենց արդիականութիւնը: «Հետեւողականութիւնն ու ամէն կարգի դժւարութեանց տոկալու կամքն ու վճռականութիւնը» արդիւնաւորւեց եւս 14000-ական նոր համարներով, 20-րդ եւ 21-րդ դարերի թաւալ-գլոր ու բարդագոյն ժամանակաշրջանների շաղկապումով: Հեռու չէ գալիք 5-ամեակում 25000-եակը հրատարակելու հեռանկարը, որն էլ աւելի ամուր հիմք է հանդիսանալու «ԱԼԻՔ»-ի նոր ու յաջորդական երախտաւորների շնորհիւ 100-ամեայ դարակերտ օրաթերթը իրողութիւն դարձնելու համար:

Սա, անշուշտ, լոկ բարձր թւաքանակին ձգտելու պարզունակ ցանկութիւն չէ, այլեւ համոզմունք՝ իրանահայ հինաւուրց համայնքի ինչպէս վերակազմակերպման, այնպէս էլ արժանի ու նորանոր վերելքների արձանագրման համար:

Իսկ «ԱԼԻՔ»-ը իր 90-ամեայ փորձառութեամբ ու 24000-եակի վիթխարի ներդրմամբ, պատրաստակամ է շարունակելու ժողովրդական ու այս պարագային՝ իրանահայութեան պահանջարկներին համարժէք՝ ընթանալ իր կոչմանն ու առաքելութեանը հաւատարիմ ու անշեղ ուղիով…:

 

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...
    Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...

    2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի (ֆուտբոլային դիւանագիտութիւն‎) վիժեցման գործում մեծ ու որոշիչ դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքը, որի քաղաքական ու հասարակական հատւածները միահամուռ ընդդիմացան ժամանակի ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը:

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին
    Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին

    Մօտալուտ Նոր տարւայ եւ մեր Փրկչի Յիսուսի Քրիստոսի Հրաշափառ Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ եւ ձեր ընտանիքի բոլոր անդամներին շնորհաւորելով միանգամայն ձեզ՝ մաղթելով, որ սկսւող 2022 տարին մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան, աստւածային օրհնութեամբ օծուն, արեւշատութեամբ եւ առողջութեամբ շաղախւած մի տարի։

  • Մամուլի հարցերով մշակոյթի փոխնախարարը «ԱԼԻՔ» օրաթերթ այցելեց
    Մամուլի հարցերով մշակոյթի փոխնախարարը «ԱԼԻՔ» օրաթերթ այցելեց

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով մշակոյթի նախարարութեան մամուլի եւ ԶԼՄ-ների հարցերով փոխնախարար դոկտ. Շամսային եւ տպագիր մամուլի արտօնութիւնների հարցերով գրասենեակի պետ՝ պրն. Սորուշն երկուշաբթի, դեկտեմբերի 27-ին այցելեցին օրաթերթիս խմբագրութիւն:

  • 90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին
    90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին

    Յարութիւն քհնյ. Շմաւոնեանի կողմից հայ լրագրութեան առաջնեկ «Ազդարար» ամսագրի (Մադրաս, 1794-1796 թթ.) հիմնադրումից շուրջ 100 տարի անց՝ հայ առաջին քաղաքական կուսակցութիւններից մէկը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, հայրենիքի ամենատարբեր հատւածներում, Սփիւռքի հեռաւոր եւ մօտ գաղթօջախներում սկզբնաւորելու էր տասնեակ, հետագայում՝ հարիւրաւոր պարբերականների ընթացքը, որոնք ՀՅԴ կազմակերպական կառոյցների, գաղափարական հնոցների հետ հայրենիքում եւ աշխարհի բազմաթիւ անկիւններում կռիւ էին տալու յանուն հայ ժողովրդի յարատեւման, հայկական շարունակականութեան ապահովման:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։