Հա

Օրակարգ

05/05/2022 - 13:10

Հայրենի ժողովրդի փրկարար զարթօնքը...

Սիրելի ընթերցող, ի տես հայաստանեան վերջին օրերի իրադարձութիւնների՝ անհրաժեշտ է արձանագրել հետեւեալ փաստերը.-

Դ. Մ.

 

Սիրելի ընթերցող, ի տես հայաստանեան վերջին օրերի իրադարձութիւնների՝ անհրաժեշտ է արձանագրել հետեւեալ փաստերը.-

1- Ոտքի է հայրենի ժողովուրդը՝ Երեւանում եւ միւս բոլոր մարզերում. սրանով արդէն ամէն ինչ ասւած է ու յստակ։

2- Հակառակ մի շարք թերահաւատների ու մոլորեալների՝ փաստւեց, որ ժողովրդական ընդվզումը 2018-ի նման չի չարաշահւում լոկ իշխանափոխութեան համար, այլեւ ունի ազգային անվտանգութիւնն ու պետականութիւնը պահպանելու նպատակ:

3- Առաւել եւս փաստւեց, որ ժողովրդի պայքարն համազգային բնոյթ է կրում։ Արդէն սփիւռքեան արձագանգներն իրենց իւրայատկութեամբ ակներեւ են։

4- Զարթօնքի ժողովրդական դրսեւորումներն ուշագրաւ են նրանով, որ ցոյցերը, քայլերթներն ու հանրահաւաքները, քանակական մեծ աճ արձանագրելուն զուգահեռ, կայանում են կազմակերպ, կարգապահ եւ խաղաղ ընթացքով:

5- Միաժամանակ պէտք է ընդգծել, որ նոյն խաղաղ ցուցարարների դէմ ոստիկանական որոշակի ուժերն են միայն, որ բիրտ ու անհամաչափ միջոցների դիմելով՝ ձերբակալում ու բերման են ենթարկում ցոյցի մասնակիցներին եւ տեղ-տեղ էլ իրենց մասնագիտական պարտականութիւնները կատարող լրագրողներին...։

6- Մինչեւ երէկ էլ ժողովրդական բազմահազարանոց քայլերթ-ակցիաները 20-30 հոգանոց համարող իշխանախումբը (մասնաւորապէս սա հնչեցրել է 44-օրեայի «յաղթելու ենք»-ի թիւ 1 ստախօսնակ արծրուն յովհաննիսեանը), այժմ մեծ խուճապի մատնւած՝ իր հայակործան իշխանութեան պահպանման համար, ընդունակ է ամէն կարգի սադրանքի եւ ինչու ոչ՝ 2008- ի լպիրշ օրինակով՝ նոր ՄԱՐՏ-ի ՄԷԿ բեմականացնել, որպէսզի փորձի դարձեալ մոլորութեան ու խաբկանքների մատնի արթնացած մեր ժողովրդին...։

7- Ուշագրաւ հանգամանք է այն, որ միջազգային հեղինակաւոր լրատւացանցեր, ի տես հայաստանեան խոշորածաւալ ցոյցերի ու ընդվզման, ընդգծում են հայութեան կողմից Արցախեան պահանջատիրութեան եւ առհասարակ Հայաստան երկրի անվտանգութեան սկզբունքների կարեւորումն ու առաջնահերթ համարելը...:

8- Դա ինքնին ապացուցում է հայ ժողովրդի համբերատարութիւնը, իսկ երբ նոյն այդ համբերատարութիւնն չարաշահւում ու օգտագործւում է հայրենակործան մութ նպատակների համար, այդտեղ այլեւս հայը սեփական պատմական, բարոյական ու ազգային արժանապատւութեանը կառչելով՝ իր ցասումն է արտայայտում ներքին, թէ արտաքին ոտնձգումների դէմ...։

9- Դէ՛, հիմա թող Չաւուշօղլուն «Գորշ գայլերի» նշանաբանը ցուցադրի հային ու Ալիեւն էլ յոխորտայ Արցախի, Սիւնիքի ու առհասարակ բռնազաւթած, հայկական տարածքների ու հողերի մասին...։

10- Եւ վերջապէս մենք եւս, յատկապէս որպէս Հայաստանամերձ համայնք, չենք կարող չբարձրաձայնել մեր զօրակցական ու հպարտութեան զգացմունքները ի տես մեր հայրենի ժողովրդի փրկարար ԶԱՐԹՕՆՔ-ի, յանուն Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութեան վերականգնման...:

 

Յարակից լուրեր

  • ԽՕՍՔ. «Արաքս_նիւզ»-ը՝ որպէս Չաւուշօղլուի խօսափող...
    ԽՕՍՔ. «Արաքս_նիւզ»-ը՝ որպէս Չաւուշօղլուի խօսափող...

    1- Հրատարակման առաջին համարից իսկ ՀՅԴ-ին իբր թիրախաւորելով՝ նրա դէմ մեղմ ասած ցեխարձակումներով ու ապատեղեկատւութեամբ է զբաղւել «Արաքս_նիւզ» կոչւող լրատուն...

  • ԽՕՍՔ. Սփիւռքը պառակտող յանձնակատարը... (Շար. 2 եւ վերջ)
    ԽՕՍՔ. Սփիւռքը պառակտող յանձնակատարը... (Շար. 2 եւ վերջ)

    Սփիւռքի յանձնակատար կարգւելուց երեք տարի անց՝ այցելելով Միջին Արեւելեան կարեւոր համայնքներ, պրն. Սինանեանը վրդովւած՝ Սիրիայի ՀՅԴ երիտ.-պատանեկան կառոյցների «դիմաւորումից», ինքնիրեն հակասում է, երբ յայտարարում է, թէ «մենք առաջնահերթ ենք համարում ժողովրդավարութիւնը...», երբ նոյն երիտասարդների խաղաղ ցոյցը «ժողովրդավարի» մեծահոգութեամբ չի հանդուրժում ու դա հակապետական քայլ է համարում ընդդէմ ՀՀ-ի:

  • ԽՕՍՔ. Սփիւռքը պառակտող յանձնակատարը... (Շար. 1)
    ԽՕՍՔ. Սփիւռքը պառակտող յանձնակատարը... (Շար. 1)

    Սոյն թւականի մայիսի 12-ին հայաստանեան իշխանամէտ «1in.am» լրատւական կայքը տեսահարցազրոյց է անցկացրել Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հետ։

  • ԽՕՍՔ. Հայի ազատատենչ ոգու առկայծումը...
    ԽՕՍՔ. Հայի ազատատենչ ոգու առկայծումը...

    Այսօր՝ 2022 թ. մայիսի 9-ը, Հայոց միջնաբերդ Շուշիի ազատագրման 30-ամեակն է։

    Այսօր, Ազգովի՝ մեծ խանդավառութեամբ ու փառապանծ տօնակատարութեամբ էինք նշելու մեր հզօր յաղթանակը, եթէ անառիկ Շուշին դաւադրաբար չյանձնւէր թուրքին...

  • ԽՕՍՔ. Զարթօնքի ջահակիրները...
    ԽՕՍՔ. Զարթօնքի ջահակիրները...

    Ապրիլի 23-ի երեւանեան հզօր ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ-ը փաստօրէն ապացուցեց, որ Հայաստանի ժողովրդական լայն խաւերը պահանջատէր են նաեւ առ այն, որ իշխանութիւնը-յատկապէս անձնատուր իշխանութիւնը- որեւէ կերպ բարոյական, քաղաքական եւ իրաւական մանդատ չունի՝ յանուն թուրքական «խաղաղութեա՜ն» ու այսպէս ասած՝ հաշտութեան սուտ ու կեղծ պատգամների, նոր վտանգների ենթարկի ողջ հայութեան առանց այն էլ վտանգւած ու խոցւած ազգային-պետական շահերը...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։