Հա

Օրակարգ

05/07/2022 - 14:20

ԽՕՍՔ. Չաւուշօղլուն Հայաստանի վարչապետի պաշտպա՞ն...

Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ Եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ-1 լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է Սփիւռքահային ու Հայաստանի ընդդիմադիրներին։

Դ. Մ.

 

Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ Եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ-1 լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է Սփիւռքահային ու Հայաստանի ընդդիմադիրներին։

Միաժամանակ զառանցում է, թէ իբր հայ-թուրքական հաշտութեան ու յարաբերութիւնների կարգաւորմանն են խանգարում հայկական այդ երկու հատւածները։

Նա բացէ ի բաց յայտարարում է, որ Երեւանում ընդդիմադիրները յարձակւում են երկրի վարչապետի տան վրայ։ Աւելացնում է նաեւ, որ որոշ շրջանակներ ճնշելով ՀՀ իշխանութիւններին, խանգարում են տարածաշրջանում խաղաղութեանը հասնելու Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ծրագրին։

Հասել ենք այնտեղ, որ արդէն թուրք նախարարը լկտիացել է այնքան, որ իրեն թոյլ է տալիս ոչ միայն անամօթաբար միջամտել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, այլեւ համարձակւում է յորդորել իշխանութեանը, որ խանգարողներին պէտք է սաստել, որպէսզի «ցանկալի հաշտութիւնը» ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ադրբեջանի հետ իրականութիւն դառնայ։

Հերթական յորդորներին էլ ինչ խօսք՝ զուգորդւում է անցնող երկու տարում, այսինքն Արցախեան յետպատերազմական շրջանում թուրքական նոյն թէզերը, ըստ որոնց՝ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած յարաբերութեան հարցում համադրւած քայլ է պահում Ադրբեջանի հետ, բոլորովին էլ չմոռանալով շեշտել՝ «Զանգեզուրի միջանցք»-ի ապաշրջափակումը Հայաստանի իշխանութիւնների կողմից...

Թուրքիայի պատերազմատենչութեան ու հարեւանների հետ ոչ-խաղաղ գոյակցութեան փաստերը այնքան են ակներեւ, որ հիմնաւորելու կարիք իսկ չունենք։ Բաւական է յիշել թուրք-սիրիական ու թուրք-կիպրայունական յարաբերութիւնները, քուրդ ազգաբնակչութեանը 10-ամեակներ շարունակ ճնշել-կոտորելը...

Զարմանալին, սակայն, այդ փաստերին անտես ձեւացող Հայաստանի իշխանաւորների հակառակը պնդելու հետեւողականութիւնն է, որով էլ ջանադրաբար փորձում են արդարացնել ինչպէս հայաստանեան, այնպէս էլ սփիւռքեան հասարակայնութեան մօտ...

Այսօր հայաշխարհը կանգնած է ազգային ու պետական ճգնաժամային բարդագոյն փաստի առջեւ, որի առաջնակարգ պատասխանատուն նոյնինքն իշխանաւորներն են։

Այսպէս թէ այնպէս ընդունելով պատասխանատւութիւնը՝ իշխանաւորները, սակայն, մեղքի բաժինը ոչ թէ իրենց այլ ուրիշների վրայ են բարդում (նախկիններ, «դասալիք զինւորականներ», ընդդիմութիւն ու ...)։

Կը յաջողե՞ն արդարանալ իշխանաւորները, ցոյց կը տայ ժամանակը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարկաբեկւող դիմադրական շարժման հոսանքներն ու դեռեւս սպասողական վիճակում գտնւող լուռ հասարակայնութիւնը։ Սա, անշուշտ, ապագայի հաշւին կարող է յուսալի հեռանկար ուրւագծել։

Յուսալքողն ու մինչեւ իսկ բարոյալքողը, դա ցեղասպանների ժառանգորդի յորդորներին ենթարկւելն ու իշխանական դողդոջուն աթոռը ամէն գնով պահելու մարմաջն է...

 

Յարակից լուրեր

  • ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...
    ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...

    Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։

  • ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...
    ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...

    Թեհրանեան եռակողմ հանդիպմանն (առաջինն կայացել է 3 տարի առաջ) Թուրքիան հիմնական օրակարգ՝ Սիրիայի խնդրում այս անգամ էլ մնաց ձեռնունայն։ Հարցը կայանում է նրանում, որ ինչպէս նախորդ եռակողմում, այս անգամ էլ Իրանի ու Ռուսաստանի Դաշնութեան մօտեցումներն Սիրիայի մասով գրեթէ ամբողջապէս համընկնում էին իրար, հակառակ Թուրքիայի, որն ստիպւած հանդէս եկաւ ընդհանուր՝ այսպէս ասած՝ հակաահաբեկչական պայքարում միւս երկու երկրներին համագործակցութեան հրաւիրելը...

  • Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…
    Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…

    Ամիսներից ի վեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական, թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։

  • ԽՕՍՔ. Խորհրդարանական ընդդիմութիւնը՝ քաւութեան նոխազ...
    ԽՕՍՔ. Խորհրդարանական ընդդիմութիւնը՝ քաւութեան նոխազ...

    2017 թ. սկսեալ, ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած առաջնահերթ դրոյթներից է՝ ՀՀ կառավարման ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ համակարգի գործարկումը։ Այսինքն նոյն ԱԺ-ի կողմից ընտրւող վարչապետի գլխաւորած կառավարութիւնն ըստ էութեան պատասխանատու է խորհրդարանին։

  • ԽՕՍՔ. Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները...
    ԽՕՍՔ. Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները...

    2018 թւականի ապրիլի թաւշեայ յեղաշրջումից ի վեր խախտւել են բոլոր կարգի ու բնագաւառների ազգային ու պետական չափանիշներն ու քիչ թէ շատ ընկալեալ ստանդարտները՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան համար...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։