Հա

Օրակարգ

20/07/2022 - 14:30

ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...

Թեհրանեան եռակողմ հանդիպմանն (առաջինն կայացել է 3 տարի առաջ) Թուրքիան հիմնական օրակարգ՝ Սիրիայի խնդրում այս անգամ էլ մնաց ձեռնունայն։ Հարցը կայանում է նրանում, որ ինչպէս նախորդ եռակողմում, այս անգամ էլ Իրանի ու Ռուսաստանի Դաշնութեան մօտեցումներն Սիրիայի մասով գրեթէ ամբողջապէս համընկնում էին իրար, հակառակ Թուրքիայի, որն ստիպւած հանդէս եկաւ ընդհանուր՝ այսպէս ասած՝ հակաահաբեկչական պայքարում միւս երկու երկրներին համագործակցութեան հրաւիրելը...

Դ. Մ.

 

Թեհրանեան եռակողմ հանդիպմանն (առաջինն կայացել է 3 տարի առաջ) Թուրքիան հիմնական օրակարգ՝ Սիրիայի խնդրում այս անգամ էլ մնաց ձեռնունայն։ Հարցը կայանում է նրանում, որ ինչպէս նախորդ եռակողմում, այս անգամ էլ Իրանի ու Ռուսաստանի Դաշնութեան մօտեցումներն Սիրիայի մասով գրեթէ ամբողջապէս համընկնում էին իրար, հակառակ Թուրքիայի, որն ստիպւած հանդէս եկաւ ընդհանուր՝ այսպէս ասած՝ հակաահաբեկչական պայքարում միւս երկու երկրներին համագործակցութեան հրաւիրելը...

Յատկապէս ԻԻՀ հոգեւոր առաջնորդի Սիրիայի հարցով բարձրաձայնած շեշտադրումները ինքնին յստակեցնում են Իրանի անբեկանելի կողմնորոշումը այդ խնդրում, որն ինչպէս ասւեց՝ աւելի շատ աղերս ունէր ՌԴ-ի դիրքորոշումներին...

 Յատկանշելի է, որ ինչպէս միշտ Թուրքիայի լարախաղաց դիւանագիտութիւնն Իրանի դէպքում անխուսափելիօրէն պատնէշւում ու վրիպում է, մանաւանդ եթէ միջամուխ է լինում (յատկապէս այժմւայ տարածաշրջանային գլոբալ ճգնաժամի ֆոնին) հոգեւոր առաջնորդը՝ որպէս գերագոյն ղեկավար ԻԻՀ արտաքին քաղաքականութեան դիրքորոշումներում...,- «Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը շատ կարեւոր է եւ մենք դէմ ենք Սիրիայի Հիւսիսում ռազմական գործողութիւն սկսելուն... Այդ գաղափարն անպայման կը վնասի ինչպէս Սիրիային, այնպէս էլ Թուրքիային, ինչպէս նաեւ ողջ տարածաշրջանին...»,- ընդգծել է այաթ. Խամենէին:

Գալով Էրդողանեան ըստ էութեան 2-րդ շոկային իրավիճակին, որն, անշուշտ դարձեալ այաթ. Խամենէիի բաց տեքստով յայտարարելու արդիւնքն էր, դա «ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ հազարամեակների սահմանի եւ կենսական հաղորդակցուղու» գերկարեւորումն էր, եւ որպէս կարմիր գիծ դա անձեռնմխելի լինելու առումով, որն ոչ աւել-ոչ պակաս թիրախաւորեց ըստ էութեան Պանթուրքիստական ու Պանթուրանական վերստին գլուխ բարձրացրած թուրք-ադրբեջանական նկրտումներին...

Յուսանք, որ Արցախեան 44-օրեայի արդիւնքում ձեւաւորւած թուրք-ադրբեջանական չարիքի դաշինքն գոնէ այս անգամ չի համարձակւի նոր սադրանքների ու դաւադրութիւնների բեմականացմանը, չնայած նման դէպքերում իր լարախաղացութեան նշաձողը ուղղում է ինչպէս երբեւէ՝ դէպի ՆԱՏՕ, Իսրայէլ, Եւրոմիութիւն ու ընդհանրապէս ԻԻՀ-ին հակադրւող ճամբարներ։

 

 

Յարակից լուրեր

  • ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...
    ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...

    Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։

  • Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…
    Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…

    Ամիսներից ի վեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական, թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։

  • ԽՕՍՔ. Չաւուշօղլուն Հայաստանի վարչապետի պաշտպա՞ն...
    ԽՕՍՔ. Չաւուշօղլուն Հայաստանի վարչապետի պաշտպա՞ն...

    Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ Եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ-1 լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է Սփիւռքահային ու Հայաստանի ընդդիմադիրներին։

  • ԽՕՍՔ. Խորհրդարանական ընդդիմութիւնը՝ քաւութեան նոխազ...
    ԽՕՍՔ. Խորհրդարանական ընդդիմութիւնը՝ քաւութեան նոխազ...

    2017 թ. սկսեալ, ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած առաջնահերթ դրոյթներից է՝ ՀՀ կառավարման ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ համակարգի գործարկումը։ Այսինքն նոյն ԱԺ-ի կողմից ընտրւող վարչապետի գլխաւորած կառավարութիւնն ըստ էութեան պատասխանատու է խորհրդարանին։

  • ԽՕՍՔ. Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները...
    ԽՕՍՔ. Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները...

    2018 թւականի ապրիլի թաւշեայ յեղաշրջումից ի վեր խախտւել են բոլոր կարգի ու բնագաւառների ազգային ու պետական չափանիշներն ու քիչ թէ շատ ընկալեալ ստանդարտները՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան համար...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։