Հա

Օրակարգ

27/08/2022 - 14:20

ԽՕՍՔ. Անպատասխան մնացող շարունակական սպառնալիքները...

Օրերս թուրք ցեղասպանների հպարտ ժառանգորդ, նոյնինքն՝ արտգործնախարար Չաւուշօղլուն հերթական բարբաջանքներ է թոյլ տւել Հայաստանի ու հայութեան հասցէին..., այն էլ հայկական՝ Բերձորի (Լաչին), Աղաւնոյի եւ Սուսի ցաւալի ու դատապարտելի յանձնման նախօրեակին:

Դ. Մ.

 

Օրերս թուրք ցեղասպանների հպարտ ժառանգորդ, նոյնինքն՝ արտգործնախարար Չաւուշօղլուն հերթական բարբաջանքներ է թոյլ տւել Հայաստանի ու հայութեան հասցէին..., այն էլ հայկական՝ Բերձորի (Լաչին), Աղաւնոյի եւ Սուսի ցաւալի ու դատապարտելի յանձնման նախօրեակին:

Այսպէս՝ կարեւորելով թուրք-հայկական յարաբերութիւնների կարգաւորման գծով երկու երկրների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները, Չաւուշօղլուն այնուամենայնիւ կարգաւորման գործընթացը պայմանաւորել է հայ-ադրբեջանական յարաբերութիւններով։ Ըստ նրա՝ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութիւնն կարող է հաստատւել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրւելիք համապարփակ խաղաղութեան պայմանագրով, որին էլ աջակցում է Անկարան։

Սա, սիրելի ընթերցող, ոչ աւել-ոչ պակաս նշանակում է Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմում մտցնելը, այսինքն՝ փաստացի հայաթափումն ու մէկ խօսքով՝ Նախիջեւանացումը...

«... Մէկ էլ գիտէք, «Զանգեզուրի միջանցք»-ը կայ,- դժգոհել է Չաւուշօղլուն,- որ ինչու են սա լսելիս հայերը անհանգստանում...ու շարունակում խօսքը.- «Եղբա՜յր, դա ձեր ստորագրած եռակողմ պայմանագրում կայ, որի մաս է նաեւ Ռուսաստանը։ Դու (նկատի ունի Հայաստանը) այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղութիւն ուզում ես, թէ՝ ոչ»։

Թէպէտ գիտի ընթերցողը, բայց մէկ անգամ եւս ընդգծենք, որ լկտիօրէն ստում ու խեղաթիւրում է իրականութիւնն թուրք լարախաղացը, քանզի 2020-ի նոյ. 9-ին պարտադրւած պայմանագրում ոչ մի խօսք չկայ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, որտեղ ընդամէնը ձեւակերպւած է այսպէս ասած՝ տարածաշրջանը ապաշրջափակելու անհրաժեշտութեան մասին, որն էլ թուրք-ադրբեջանական յետին նպատակներում թարգմանւել է միշտ որպէս «Զանգեզուրի միջանցք»-ի, ասել է թէ՝ հայկական Սիւնիքի վերաբռնագրաւում...եւ 100-ամեայ խախտւած թուրանական միջանցքի վերակենդանացում:

Շարունակելով դժգոհանքները Չաւուշօղլուն նշել է, որ դեռեւս հայկական ուժային ջոկատներ կան Լաչինի եւ Արցախի շրջանում, մինչդեռ դրանք ամբողջովին պէտք է դուրս գային այդտեղերից...«Հայաստանը այս ամենից պէտք է դաս քաղի...», նախորդ անգամների նման շեշտել է Չաւուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, դժգոհանքներից բացի փաղաքշական խօսքեր էլ է շռայլել Հայաստանի ու հայութեան «սիրոյն», ընդգծելով.- «Ադրբեջանը իր հողերում պէտք է ամբողջապէս հաստատի իր տիրապետութիւնը, այդ տարածքներում ապրող հայերին էլ ասում է՝ համեցէք, եկէք, ձեր բոլոր իրաւունքներն իրացրէք։ Ադրբեջանը համապարփակ խաղաղութեան պայմանագիր է առաջարկել։ Էլ ի՞նչ կարող է անել։ Հայաստանն էլ ինչ-որ պատրւակների յետեւում թող չթաքնւի եւ չասի՝ Սփիւռքը մեր վրայ ճնշումներ է գործադրում եւ երկրի ներսում ծայրայեղականներ կան...»։

«Խաղաղարար ու եղբայրական» իր կոչերը Չաւուշօղլուն ամփոփում է հետեւեալ կերպ.- «Եկէք Հարաւային Կովկասը համագործակցութեան եւ խաղաղութեան տարածաշրջան դարձնենք։ Թող բոլորը շահեն, ԱՄԵՆԱՇԱՏՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՂ ՇԱՀԻ»,- սիրալի՜ր կոչով եզրափակել է իր խօսքերը Չաւուշօղլուն։

Ահաւասիկ, իրենց ապրած ու բնակած շրջաններում հայերին լա՜յն իրաւունքներ տւող Ադրբեջանի ու Հարաւային Կովկասում ամենաշա՜տ շահը Հայաստանին բաժին տւող Թուրքիայի նման հարեւանների առկայութեան դէպքում, Հայաստանն ու ողջ հայութիւնը այլեւս նոր բարեկամների կարիքն ու անհրաժեշտութիւնը չեն ունենայ...!!!

Մնում է միայն սպասել ու տեսնել, թէ Հայաստանի իշխանութիւնն ու յատկապէս Արտգործնախարարութիւնն ի՜նչ ԴԱՍԵՐ են քաղելու երկու «խաղաղասէր» հարեւանների պատգամներից...

Պատգամներ, որոնք ոչ այլ ինչ են, քան՝ անպատասխան մնացած շարունակական սպառնալիքներ եւ ստորացումներ՝ ուղղւած Հայաստան աշխարհին ու ողջ հայ ժողովրդին...:

 

Յարակից լուրեր

  • Խօսք. Լաւ է ուշ, քան երբեք...
    Խօսք. Լաւ է ուշ, քան երբեք...

    Երէկ, ուշ երեկոյեան, Իրանի հեռուստատեսութիւնը իր առաջին կայանով բաւականին հանգամանալից, բազմակողմանի եւ կարելի է ասել՝ աննախադէպ վերլուծական-փաստագրական մի ծրագիր է ներկայացրել ինչպէս 90-ական թթ. Արցախեան առաջին եւ 2020 թ. 44-օրեայ, այնպէս էլ՝ առհասարակ հայ-ադրբեջանական 30-ամեայ հակամարտութեան վերաբերեալ, որոնք վերջին շրջանում դարձեալ թէժ կերպարանք են ստացել:

  • Որպէսզի աղէտաբեր նոր ՓԱՍՏ-ի առջեւ չյայտնւենք
    Որպէսզի աղէտաբեր նոր ՓԱՍՏ-ի առջեւ չյայտնւենք

    Փաստ 1- Բրիւսէլեան եռակողմ հանդիպման (օգոստոսի 31-ին, Եւրոմիութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլի, Ն. Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ) նախօրեակներին թուրք արտագործնախարար Չաւուշօղլուն պնդելով պնդում էր բազմիցս կրկնւող նախապայմանը՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնման հարցում, ըստ որի՝ Հայաստանը պէտք է շուտափոյթ ձեռնամուխ լինի «Հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի» կեանքի կոչմանը…:

  • ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...
    ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...

    Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։

  • ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...
    ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...

    Թեհրանեան եռակողմ հանդիպմանն (առաջինն կայացել է 3 տարի առաջ) Թուրքիան հիմնական օրակարգ՝ Սիրիայի խնդրում այս անգամ էլ մնաց ձեռնունայն։ Հարցը կայանում է նրանում, որ ինչպէս նախորդ եռակողմում, այս անգամ էլ Իրանի ու Ռուսաստանի Դաշնութեան մօտեցումներն Սիրիայի մասով գրեթէ ամբողջապէս համընկնում էին իրար, հակառակ Թուրքիայի, որն ստիպւած հանդէս եկաւ ընդհանուր՝ այսպէս ասած՝ հակաահաբեկչական պայքարում միւս երկու երկրներին համագործակցութեան հրաւիրելը...

  • Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…
    Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…

    Ամիսներից ի վեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական, թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։