Հա

Օրակարգ

06/09/2022 - 14:10

Որպէսզի աղէտաբեր նոր ՓԱՍՏ-ի առջեւ չյայտնւենք

Փաստ 1- Բրիւսէլեան եռակողմ հանդիպման (օգոստոսի 31-ին, Եւրոմիութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլի, Ն. Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ) նախօրեակներին թուրք արտագործնախարար Չաւուշօղլուն պնդելով պնդում էր բազմիցս կրկնւող նախապայմանը՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնման հարցում, ըստ որի՝ Հայաստանը պէտք է շուտափոյթ ձեռնամուխ լինի «Հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի» կեանքի կոչմանը…:

Դ. Մ. 

 

Փաստ 1- Բրիւսէլեան եռակողմ հանդիպման (օգոստոսի 31-ին, Եւրոմիութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլի, Ն. Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ) նախօրեակներին թուրք արտագործնախարար Չաւուշօղլուն պնդելով պնդում էր բազմիցս կրկնւող նախապայմանը՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնման հարցում, ըստ որի՝ Հայաստանը պէտք է շուտափոյթ ձեռնամուխ լինի «Հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի» կեանքի կոչմանը…:

 

Փաստ 2- Ոչ այնքան զարմանալի, բայց Բրիւսէլեան եռակողմ հանդիպմանը Միշէլը առանցքային օրակարգ յայտարարեց Չաւուշօղլուի բարձրաձայնած պայմանագրի քննարկումը:

Աւելին, եռակողմ հանդիպման աւարտին կողմերը յայտարարեցին, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին յանձնարարւել է, որ պատրաստեն խաղաղութեան պայմանագրի նախագծի տեքստերը…»:

 

Փաստ 3- Եւրոմիութեան ներկայացուցչի նախաձեռնած եռակողմ հանդիպման վերաբերեալ Մոսկւայի անթաքոյց դժգոհանքով հանդերձ, Հայաստանի վարչապետը եւ Բաքւի բռնապետը առանձնաբար հեռախօսազրոյցներ ունեցան ՌԴ նախագահ Պուտինի հետ, երեւի իրազեկելով տւեալ հանդիպման արդիւնքների մասին…:

 

Փաստ 4- Այնուհետեւ երկու երկրների արտգործնախարարները իրենց հերթին հեռախօսազրոյցներ ունեցան Լաւրովի հետ, նաեւ նախատեսելով, որ վերջնիս հետ անմիջական հանդիպման ընթացքում կը քննարկեն «Խաղաղութեան պայմանագրի» նախագծային դրոյթները: Դրոյթներ, որոնք ըստ Ալիեւի՝ իր կողմից առաջարկւած 5 պայմաններն են, որոնց համաձայնւել է Հայաստանի իշխանութիւնը:

 

Փաստ 5- Բրիւսէլեան հանդիպման նախօրեակին հետաքրքիր զուգադիպութեամբ ըստ Ալիեւի՝ «Թոշակի անցած» Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը շնորհաւորում է նոյն խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին, երեւի ապացուցելու համար, որ դեռեւս կենսունակ է Մինսկի խումբը: Ամբողջ 3 տասնամեակ Արցախեան հիմնախնդիրը կարգաւորող, բայց 44-օրեայ պատերազմից յետոյ անգործութեան մատնւած Մինսկի խմբում, որտեղ նաեւ խոստովանենք՝ ռուս համանախագահի հետ փոխյարաբերութիւնները կապւած՝ ուկրայնական թնջուկին, մեղմ ասած՝ այնքան էլ հարթ չեն…:

 

Փաստ 6- Այս փաստը, ինչպէս հայ եւ օտար քաղաքական փորձագէտ-վերլուծաբաններն են վկայում, այն է, որ տւեալ «Խաղաղութեան» պայմանագրի ստորագրումը նախեւառաջ նշանակում է Ադրբեջանի հողային ամբողջականութեան ճանաչում, ապա՝ Արցախի ամբողջական օկուպացում, ընդհուպ՝ Արցախի մնացեալ 25 տոկոսի աղէտաբեր հայաթափում..:

Յուսանք, որ այսպէս ասած՝ 7-րդ ու գալիք փաստերը բանաձեւելու եւ արձանագրւելու են յօգուտ Արծւաբոյն Արցախի, Հայաստանի եւ ողջ հայութեան նոր յաղթանակի…:

 

Յարակից լուրեր

  • Խօսք. Լաւ է ուշ, քան երբեք...
    Խօսք. Լաւ է ուշ, քան երբեք...

    Երէկ, ուշ երեկոյեան, Իրանի հեռուստատեսութիւնը իր առաջին կայանով բաւականին հանգամանալից, բազմակողմանի եւ կարելի է ասել՝ աննախադէպ վերլուծական-փաստագրական մի ծրագիր է ներկայացրել ինչպէս 90-ական թթ. Արցախեան առաջին եւ 2020 թ. 44-օրեայ, այնպէս էլ՝ առհասարակ հայ-ադրբեջանական 30-ամեայ հակամարտութեան վերաբերեալ, որոնք վերջին շրջանում դարձեալ թէժ կերպարանք են ստացել:

  • ԽՕՍՔ. Անպատասխան մնացող շարունակական սպառնալիքները...
    ԽՕՍՔ. Անպատասխան մնացող շարունակական սպառնալիքները...

    Օրերս թուրք ցեղասպանների հպարտ ժառանգորդ, նոյնինքն՝ արտգործնախարար Չաւուշօղլուն հերթական բարբաջանքներ է թոյլ տւել Հայաստանի ու հայութեան հասցէին..., այն էլ հայկական՝ Բերձորի (Լաչին), Աղաւնոյի եւ Սուսի ցաւալի ու դատապարտելի յանձնման նախօրեակին:

  • ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...
    ԽՕՍՔ. Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը...

    Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։

  • ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...
    ԱԿՆԱՐԿ. Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ...

    Թեհրանեան եռակողմ հանդիպմանն (առաջինն կայացել է 3 տարի առաջ) Թուրքիան հիմնական օրակարգ՝ Սիրիայի խնդրում այս անգամ էլ մնաց ձեռնունայն։ Հարցը կայանում է նրանում, որ ինչպէս նախորդ եռակողմում, այս անգամ էլ Իրանի ու Ռուսաստանի Դաշնութեան մօտեցումներն Սիրիայի մասով գրեթէ ամբողջապէս համընկնում էին իրար, հակառակ Թուրքիայի, որն ստիպւած հանդէս եկաւ ընդհանուր՝ այսպէս ասած՝ հակաահաբեկչական պայքարում միւս երկու երկրներին համագործակցութեան հրաւիրելը...

  • Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…
    Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…

    Ամիսներից ի վեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական, թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։