Հա

Օրակարգ

03/11/2022 - 13:30

ԱԿՆԱՐԿ. Բողոքների թիրախում թէ՛ պահպանողականներն են, եւ թէ՛ բարեկարգչականները… ‏(Գ մաս)

Ամփոփելով նախորդ 2 համարներում երկրում ներքաղաքական ու հասարակական անհանգիստ իրավիճակից բխող ներկայացրած հիմնաւորումները, կարելի է թւարկել հետեւեալ փաստերը, որոնց խոշոր տոկոսը արդէն իսկ պաշտօնական խողովակներով հաստատւել ու հանրայնացւել են:

Դ. Մ.

 

Ամփոփելով նախորդ 2 համարներում երկրում ներքաղաքական ու հասարակական անհանգիստ իրավիճակից բխող ներկայացրած հիմնաւորումները, կարելի է թւարկել հետեւեալ փաստերը, որոնց խոշոր տոկոսը արդէն իսկ պաշտօնական խողովակներով հաստատւել ու հանրայնացւել են:

1- Ուրւագծելի է հետեւեալ պատկերը՝ երկրի ներքաղաքական կեանքում, որն տարածւած է ու դեռեւս շարունակւում քիչ թէ շատ փողոց-հրապարակներում եւ մասնաւորապէս համալսարանների ու դպրոցների շրջափակում…

- Փակ է ու դեռեւս արգելակւած ինտերնետը,

- Ցաւօք՝ ականատես ենք բողոքաւորների եւ իրաւապահ ուժայինների շարքերում մահացութեան ու սպանութեան դէպքերի,

- Սկսւել ու արդէն կայանում են հարիւրաւոր դատական գործընթացներ՝ բողոքների ու ցոյցերի ընթացքում ձերբակալւածների հարցերն հետաքննելու համար,

- Առկայ են բազմահարիւր ձերբակալւած-բանտարկեալներ, որոնք եւս սպասում են դատավարական գործընթացի:

 

2- Բարդ է ու դժւարին իշխանութիւնների՝ կացութիւնն վերահսկելուն տանող հանգամանքը:

Ինչպէս իրենք՝ իշխանութեանց ներկայացուցիչներն են յայտարարում, հիմնական քայլերը պէտք է ուղղորդւած լինեն հասարակայնութեան, ժողովրդի եւ յատկապէս նոր սերունդի՝‎ համակարգի նկատմամբ վստահութեան վերականգնմանը: Նաեւ բարձրաձայնւում է այն հանգամանքը, որ պէտք է նւազագոյնի հասցնել երիտ.-ուսանող բողոքաւոր-ցուցարարների նկատմամբ կոշտ ուժի ու ճնշումների կիրառումը:

Իշխանութիւնների առջեւ առկայ է բարդ ու դժւարին մէկ այլ հանգամանքի դիմագրաւումը եւ դա արտաքին ճակատում այսպէս ասած՝ իրանական սփիւռքի բացարձակապէս անվերահսկելի գործողութիւններն են, որոնք կարելի է ասել ուղղորդւում են տարբեր կարգի օպոզիցիոն հոսանքների կողմից: Սրանց բուն նպատակը, սակայն, Եւրո-արեւմտեան երկրներում կառավարութիւնների կողմից Իրանի իշխանութիւնների դէմ տարբեր կարգի ճնշամիջոցների կիրառումն է (զորօրինակ, երէկ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ-պաշտօնական նիստում հակաիրան ոչ-բարենպաստ յայտարարութիւններն են): Սա նաեւ արտայայտւում է ինչպէս Մահսա Ամինիի ողբերգական մահից յետոյ ներքին ճակատում ձեւաւորւած «կին, կեանք, ազատութիւն» լոզունգ-կարգախօսով ու նաեւ արտաքին ճակատում դրսեւորւող՝ Իսլ. Հանրապետութեան փլուզմանը ձգտող ուժերի դիրքորոշումներում:

 

3- Այս վերջին հանգամանքն, ինչ-խօսք, բնաւ հանդուրժելի չէ իշխանութիւնների կողմից, յատկապէս որ արտաքին աւանդական թշնամիները յանձինս ԱՄՆ-Իսրայէլի եւ տեղ-տեղ էլ տարածաշրջանում 1-2 արբանեակ երկրների կողմից հովանաւորւում է, նւազագոյնը՝ հակա-Իրան քարոզչութիւններով ու ինչու ոչ՝ ռազմա-քաղաքական նկրտումներով: Իսկ տւեալ դէպքում ակնբախ են դառնում ինչպէս ՆԱՏՕ-ական, այնպէս էլ՝ հրէա-պանթուրանական ախորժակներն ու դաւադրութիւնները…:

Եւ այստեղ է, ահա, որ ընդհանուր համատեքստում պարզւում է հետեւեալ պատկերը՝ իրանական ներքաղաքական խռովութիւնները բնութագրելու համար եւ բոլորի առջեւ դրւում է արդէն շատ դէպքերում օրինաչափ դարձած հետեւեալ հարցադրումը, թէ՝ ո՞րն է առաջնահերթ՝ դեմոկրասի՞ն, թէ անվտանգութիւնը:

…Արդեօք Իրանի Իսլ. Հանրապետութեան համար կը ստացւի բարեշրջական նոր քայլերով ապահովել մէկ կողմից ժողովրդավարութիւնը եւ միաժամանակ դիմագրաւել ներուժ թէ ներգործուն սպառնալիքները՝ ապահովելու համար ազգային ու պետական անբեկանելի շահերը…:

 

Յարակից լուրեր

  • ԽՕՍՔ. «Հակա-ահաբեկչութեան» թուրքական աւանդոյթը ...
    ԽՕՍՔ. «Հակա-ահաբեկչութեան» թուրքական աւանդոյթը ...

    1- Անտարակուսօրէն Թուրքիայի նախագահ Էրդողանի համար քաղաքական մեծագոյն ձեռքբերում էր 2015 թ.-ի «յեղաշրջման սցենարով» ինքնահաստատւելու նպատակադրումը: Այսպէս ասած՝ կրօնա-քաղաքական մրցակից գիւլէնականութիւնից ձերբազատւելուն զուգընթաց, նրան յաջողւեց պետական-կառավարման եւ յատկապէս զինւորական մասշտաբներով կադրային իսկական ջարդ կազմակերպել՝ դրանց բանտեր առաջնորդելով: Այս երեւոյթը մինչ օրս նոյնիսկ շարունակւում է…

  • Ակնարկ. Երբ քաղաքականացւած է ֆուտբոլը...
    Ակնարկ. Երբ քաղաքականացւած է ֆուտբոլը...

    Երէկւանից աշխարհը սեւեռւած է մօտաւորապէս 4.5 միլիոն բնակչութիւն ունեցող, բայց նաւթով-գազով գեր-հարուստ Կատարում ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան իրադարձութեանը: Շատ առումներով իւրօրինակ այս առաջնութիւնը նաեւ իւրօրինակ է իր ծախսատարութեամբ, երբ պարզւում է, որ նոյն երկիրը աւելի քան 200 միլիարդ դոլար է յատկացրել, որպէսզի մեծագոյն մարզական իրադարձութեան հիւրընկալը լինի:

  • ԱԿՆԱՐԿ. Բողոքների թիրախում թէ՛ պահպանողականներն են, եւ թէ՛ բարեկարգչականները… (Բ մաս)
    ԱԿՆԱՐԿ. Բողոքների թիրախում թէ՛ պահպանողականներն են, եւ թէ՛ բարեկարգչականները… (Բ մաս)

    Եւ ահա, այսպէս, Իրանի մերօրեայ երիտ.-ուսանողը կամ աւելի ճիշտ՝ նոր սերունդի ներկայացուցիչները վերջին շաբաթների իրենց ընդվզումների ու բողոքների հիմնական թիրախն են դարձրել երկրում երկար տարիներ միմեանց յաջորդող պահպանողական, թէ՛ բարեկարգչական, այս կամ այն թեւից սերւած իշխանութիւն-կառավարութիւններին:

  • Ակնարկ. Բողոքների թիրախում թէ՛ պահպանողականներն են, եւ թէ՛ բարեկարգչականները... (Ա մաս)
    Ակնարկ. Բողոքների թիրախում թէ՛ պահպանողականներն են, եւ թէ՛ բարեկարգչականները... (Ա մաս)

    Երկրում արդէն 7-րդ շաբաթ թեւակոխած հասարակա-քաղաքական քիչ թէ շատ շարունակւող անհանգստութիւնները (յատկապէս համալսարաններում ու դպրոցական աշակերտութեան շրջանակներում) լիցքաթափելու բուռն միջոցներով՝ առաջարկներով ու լուծումներով են հանդէս գալիս քաղաքական երկու հիմնական բեւեռների՝ (պահպանողականներ-բարեկարգչականներ) ներկայացուցիչները:

  • Ակնարկ. Իրանի նախաձեռնութիւնները եւ թուրք-ադրբեջանական հիստերիան...
    Ակնարկ. Իրանի նախաձեռնութիւնները եւ թուրք-ադրբեջանական հիստերիան...

    Անցնող շաբաթավերջը Իրանի ինչպէսեւ ՀՀ-ի համար նշանաւորւեց մասնաւորապէս արտաքին քաղաքականութեան եւ տարածաշրջանում երկու երկրների անվտանգային, կարելի է ասել, սրընթաց նախաձեռնութիւններով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։