Հա

Օրակարգ

18/03/2023 - 14:10

Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ (Մաս երկրորդ)

Հինգշաբթի, մարտի 16-ի այս նոյն սիւնակում ««ԱԼԻՔ»-ը եւ Հայաստան աշխարհը» ենթագլխում արծարծւած թեմաների մի կարեւորագոյն բաժին էլ պէտք է վերապահել յատկապէս վերջին 30 տարում վերանկախացած ՀՀ-ից մեր հինաւուրց համայնք այցելած բազմազան պատւիրակութիւնների, գիտնական մտաւորականների, արւեստագէտների, քաղաքական գործիչների ու մարզաշխարհի վետերան ներկայացուցիչներին, որոնց այցի անբաժան մասն էր կազմում անխտիր՝ «ԱԼԻՔ» այցելելը... 

 

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

(Մաս երկրորդ)

(Շար. նախորդ համարից)

 

- Հինգշաբթի, մարտի 16-ի այս նոյն սիւնակում ««ԱԼԻՔ»-ը եւ Հայաստան աշխարհը» ենթագլխում արծարծւած թեմաների մի կարեւորագոյն բաժին էլ պէտք է վերապահել յատկապէս վերջին 30 տարում վերանկախացած ՀՀ-ից մեր հինաւուրց համայնք այցելած բազմազան պատւիրակութիւնների, գիտնական մտաւորականների, արւեստագէտների, քաղաքական գործիչների ու մարզաշխարհի վետերան ներկայացուցիչներին, որոնց այցի անբաժան մասն էր կազմում անխտիր՝ «ԱԼԻՔ» այցելելը... եւ ամենեւին անմոռանալի պահերն ու պատմական-հպարտառիթ հանդիպումներն ինչպէս ողջ համայնքի, այնպէս էլ «ԱԼԻՔ»-ի ընտանիքի համար եղել ու մնալու են ընդմիշտ՝ միեւնոյն ազգի զաւակների միջեւ բաժանարար արհեստական գծերի բացառում...։

 

«ԱԼԻՔ»-ը եւ Իրանահայ համայնքը

Մի պահ պատկերացնենք ու հաստատապէս մեր մտքում կը դաջւի այդ երկու հասկացութիւնների («ԱԼԻՔ» + ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ) միմեանց հետ մերւելու, իրար փոխլրացնելու եւ յուսալիօրէն գոյակցելու բացառիկ երեւոյթը։

Իսկ դա այդպէս է եղել ողջ 9-ը տասնամեակ, անկախ նրանից, որ «ԱԼԻՔ»-ը լոյս էր ընծայւել որպէս շրջանում աշխատող ՀՅԴ կուսակցութեան օրգան-պաշտօնաթերթ։

Իսկ հէնց որպէս այդպիսին, «ԱԼԻՔ»-ը հաւասարապէս հանդիսացել է համայնքը ներկայացնող ու դրանում բոլոր շերտերի ու խաւերի խնդիրներն ու հարցերն արտացոլող լրատւամիջոց։

Թերթենք 60, 70 թէ 90 տարի առաջւայ էջերն ու տեսնենք մէկ անգսմ եւս, թէ մեր հինաւուրց ու պատմական Ատրպատականի ու Սպահան-Նոր Ջուղայի թեմերի ենթակայ հայկական գաւառներում ու գիւղերում ինչպէսեւ՝ Խուզստանի եւ Կենտրոնական շրջանի հայկական տասնեակ գիւղ-աւաններում ապրող հայ գեղջուկի կեանքի մասին որպիսի՜ դժւարին պայմաններով «թղթակցութիւններ» են յղւել մայրաքաղաք Թեհրան՝ տպագրւելու համար օրաթերթի էջերում...։

Եւ այսպէս՝ մէկ կողմից Իրանահայկական եռեակ թեմեր՝ երկրի հիւսիսային, հարաւային ու կենտրոնական շրջան-նահանգներում, հազար ու մի հարցերով, հոգսերով ու առօրեայ բազմոլորտ ու բազմազան խնդիրներով..., իսկ միւս կողմից՝ մէկ ու գրեթէ միակ մի օրաթերթ...:

Ու այդ բոլորը առօրեական, շաբաթական ու դեռ ամսական պարբերութեամբ գալիս-տեղադրւում էին դեռ այն ժամանակ 4-6 էջերից բաղկացած «ԱԼԻՔ»-ում։

-Իրանահայ համայնքի հետ «ԱԼԻՔ»-ի փոխկապակցութիւնը տեղեկատւական հանգամանքից բացի, ու դեռ որոշակի առումներով առաւել, եղել է անմիջական յարաբերութիւնը, համագործակցութիւնը, ծրագրաւորումն ու խորհրդակցութիւնները՝ համայնքային-հասարակական եւ ազգային-մշակութային հիմնահարցերը համախումբ ուժերով յաղթահարելու նպատակով։

Այդ ճամբին «ԱԼԻՔ»-ը հէնց որպէս լրատւամիջոց հնարաւորինս նեցուկ է կանգնել իրանահայ համայնքում աշխատող բոլոր միաւորներին, լինեն դրանք ազգային-թեմական, թէ հոգեւոր-կրօնական, հասարակական, միութենական ու մարզամշակութային, կրթական-դպրոցական, բարեսիրական-հումանիտար ու դեռ քաղաքական-պահանջատիրական այնպիսի բնագաւառներում, որոնց իր բոլորանւէր մասնակցութիւնն են բերել համայնքի տարբեր միաւորումներն ու ողջ ժողովրդականութիւնը։

Այս ամենով հանդերձ ,երբ յարաբերականօրէն դեռեւս կարելի է աշխուժութեան ու կենսունակութեան ցուցանիշերի ականատեսը լինենք համայնքային կեանքում, բայց եւ այնպէս մի շարք հանգամանքներ, զորօրինակ՝ համայնքի թւաքանակի նօսրացում ու դրանից բխող՝ որակական փոփոխութիւն, համընդհանուր տնտեսական ծանրակշիռ իրավիճակ՝ երկրի մակարդակով, իսկ ներհամայնքային նորայայտ, բայց կենտրոնախոյս ու ոչ-օպտիմալ գործելակերպին կառչած մնացող բայց ինչ-որ նոր անուններով զուգահեռ կառոյցներ ստեղծելուն միտւած հանգամանքները, կարող են տեսանելի ապագայում առաւել քան երբեւէ, առանց այն էլ փոքրացած համայնքի կենսունակութեանն ու համախմբւածութեանը եթէ ոչ վնասելու, բայց եւ՝ նահանջ արձանագրելու պարտադրել։ Դա բնական երեւոյթ կարելի կը լինէր համարել, եթէ առկայ լինէին համապատասխան ռեսուրսները, այլապէս այսօրւայ իրավիճակով դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ թանկ հաճոյք՝ մեր համայնքի համար:

-Իրանահայ համայնքի վերջին աւելի քան հարիւրամեայ կեանքում, անշուշտ, առանձնայատուկ դեր ու տեղ է վերապահւած եղել երկրի բարձրագոյն ատեան՝ խորհրդարանում սկզբից եւ եթ հայ պատգամաւորների նշանակալից ներկայութիւնն ու գործունէութիւնը։

Սահմանադրական առաջադիմական շարժում-յեղափոխութեան ժամանակաշրջանից այդպէս է եղել մինչ մեր ժամանակները, երբ հայ պատգամաւորներն անմնացորդ նւիրումով պաշտպանել ու բարձր են պահել իրանահայի ինչպէս ազգային-կրօնական, այնպէս էլ՝ հասարակական, քաղաքացիական, իրաւական ու քաղաքական պահանջները։

Իսկ «ԱԼԻՔ»-ի խմբագրատունը ըստ ամենայնի, առիթով ու անառիթ մշտապէս եղել ու հանդիսացել է մեր համայնքի սիրւած ու ժողովրդաընտիր պատգամաւորների ժամադրավայրը, յար եւ նման մեր համայնքում աշխատող միւս հիւրընկալ կառոյցներն ու կենտրոնները…

Ամփոփեմ. «ԱԼԻՔ»-ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ բառակապակցութիւնն ինչ-որ խորհրդանշօրէն կարելի է համարել հոմանիշներ, մէկը՝ միւսով կապւած ու սերտաճած, յանուն ընդհանրական եւ ոչ՝ հատւածական շահերի:

Հէնց այդ բերումով իսկ նրանց միջեւ հարազատ ու բարեկամական կապը եղել ու դեռ երկար տարիներ մնալու է ամուր ու անքակտելի…։

 

Վերջ 2-րդ մասի

 

Յարակից լուրեր

  • Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ... (Մաս երրորդ)
    Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ... (Մաս երրորդ)

    Յարգելի ընթերցող, նախորդ երկու համարներում փորձեցի թէեւ հակիրճ, բայց ընդհանրական գրառումներով անդրադառնալ «ԱԼԻՔ»-ի բովանդակային ձեւաչափերում տեղաւորւող կարեւորագոյն 3 թիրախներին (ԻՐԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ), որոնք եղել են ամբողջ աւելի քան 92-ամեայ թերթի հիմնական օրակարգերը։ Վերջին 30 տարում եւս «ԱԼԻՔ»-ի ուղենիշը, թէեւ ձեւով տարբեր ու փոփոխւած՝ բայց բովանդակային ու էութեամբ մնացել են նոյնը, որին էլ, ինչպէս նախորդ համարներում ասւեց՝ պատիւ եմ ունեցել առնչւել ուժերիս ներածին չափով։

  • Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ... (Մաս առաջին)
    Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ... (Մաս առաջին)

    Եւ այսպէս, յարգելի ընթերցող, պարտքի անկեղծ ու իւրայատուկ զգացումով են շարադրւել այսօրւայ եւ առաջիկայ երկու մասերով (շաբաթ եւ կիրակի) վերջին «ԽՄԲԱԳՐԻ ԱՆԿԻՒՆ»-ի գրառումները, որոնք նաեւ կարելի է համարել, գրառողի, որպէս խմբագիր, այսպէս թէ այնպէս՝ հրաժեշտի խօսքեր...

  • Իրան-Սաուդական Արաբիա մերձեցումը՝ պատւար Նէո-օսմանիզմին...
    Իրան-Սաուդական Արաբիա մերձեցումը՝ պատւար Նէո-օսմանիզմին...

    Երէկ Պեկինում կայացել է ԻԻՀ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ սաուդցի գործընկերոջ հանդիպումը։ Չինաստանում նման հանդիպման կազմակերպումը, Շամխանիի ասութեամբ պայմանաւորւած է եղել նրանով, որ Չինաստանի նախագահը անցեալ ամիս իր երկիր այցելած նախագահ Ռէյիսիին առաջարկել էր Ռիադի հետ 7 տարի յարաբերութիւնների դադարեցումից յետոյ, վերականգնել դիւանագիտական կապերը՝ ի շահ Միջին ու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունութեան ու խաղաղութեան ընդլայնման։

  • Խաղաղութիւն մուրալու անարժանապատիւ գինը…
    Խաղաղութիւն մուրալու անարժանապատիւ գինը…

    Այսպէս ասած՝ «հայ-ադրբեջանական հաշտութեան ու խաղաղութեան», իսկ խորքում՝ հերոսական Արցախին ծունկի բերելու վերջին ժամանակաշրջանների դէպքերի շարանը, ահա, «արդիւնաւորւեցին» մարտի 5-ի ադրբեջանական հերթական սադրանք-ագրեսիայով, աւելի ճիշտ՝ ահաբեկչութեամբ, որի արդիւնքում էլ Արցախի Ներքին գործերի նախարարութեան ոստիկանական բաժանմունքի երեք սպայ զոհւեց, 4-րդը վիրաւոր:

  • Յանուն հայրենական, պետական ու ազգային արժէքների յանձնառու պաշտպանութեան...
    Յանուն հայրենական, պետական ու ազգային արժէքների յանձնառու պաշտպանութեան...

    Այսօր եւ վաղն կայացող «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը 14-րդն է, որն ինչպէս միշտ կազմակերպւել է Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի (նաեւ ճանաչւած որպէս «ՀՈՒՍԿ» հաստատութիւն) կողմից։

    14-րդ խորհրդաժողովը տեղի է ունենում աւելի քան քառամեայ ինչ-որ տեղ պարտադրեալ դադարից յետոյ՝ պայմանաւորւած ինչպէս Հայաստանի ներքաղաքական նոր իրավիճակով եւ Արցախի շուրջ անվտանգային խնդիրների առաջացմամբ, այնպէս էլ ԿՈՎԻԴ-ի բերումով ստեղծւած սահմանափակմամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։