Հա

Օրակարգ

16/09/2013 - 13:30

«Ֆէյսբուք»-ի մասին որոշումը կը կայացւի նախագահի անմիջական մասնակցութեամբ

«Մեհր» լրատւական գործակալութեան համաձայն՝ ոստիկանապետը նշել է նաեւ, որ «վիրտուալ անվտանգութեան խորհուրդը» իր նիստը գումարելու է հանրապետութեան նախագահի անմիջական մասնակցութեամբ, ով նաեւ ղեկավարելու է խորհրդի գումարած նիստերը: Նա յաւելել է, որ օրակարգում քննարկման է դրւելու այն հարցը, որ սոցիալական ցանցերը արդեօք շարունակելո՞ւ են դիտւել՝ որպէս երկրի եւ հասարակութեան անվտանգութեանն ուղղւած սպառնալիք: 

«ԱԼԻՔ», Ա. Իսաղուլեան - Վերջերս որոշ նախարարների, նոյնիսկ քաղաքական այրերի մակարդակով շօշափւել սկսեց հասարակական կայքերի հարթակում լայն հասարակութեան հետ անմիջական հաղորդակցւելու եւ վիրտուալ շփումների դրական ներուժի թեման:
Երեւոյթը, որպէս այդպիսին, առաւել ուշագրաւ երանգ ստացաւ, երբ սոցիալական արգելափակւած ցանցերից՝ «Ֆէյսբուք»-ում ի յայտ եկան Ջաւադ Զարիֆի գրառումները՝ առայժմս հէնց առօրեայ քաղաքական հանդիպումների երանգով, որտեղ օգտատէրի գրառումները մեկնարկել էին բիշկեկեան հանդիպումների օրագրային գրութեամբ: Արտգործնախարարի թուիթերեան էջում նոյնպէս հասարակութեան հետ անմիջական շփման եզրեր երեւան եկան, երբ նա իր շնորհաւորական պատգամը հրապարակեց (թուիթ արեց)՝ կապւած եբրայական Նոր տարւան իր ցուցատախտակում:
Ընթերցողին արդէն իսկ ծանօթ այս երեւոյթները, ինչպէս նաեւ նրան (Զարիֆին) ուղղւած Փելոսիի պատասխան գրութեանը հրապարակայնօրէն անարձագանգ չթողնելը ինքնին աննախադէպ էր եւ ուշագրաւ: Միեւնոյն ժամանակ, մամուլով հրապարակւած քաղաքական դէմքերի նմանօրինակ քայլերը կարծես թէ անարձագանգ չմնացին՝ մինչ այդմ որոշակի լռութիւն պահպանած «երկրի վիրտուալ հարթակի անվտանգութիւնը պահպանող խորհրդի» կողմից, որին անդամակցող պատասխանատուներից ոստիկանութեան հրամանատար գեներալ Ահմադիմողղադամի ասութեամբ՝ սոցիալական ցանցերի, ի մասնաւորի «Ֆէյսբուք»-ից օգտւելու արտօնութեան հարցն օրակարգ է մտել եւ սպասւող առաջին նիստի ընթացքում այդ մասին որոշում պիտի կայացւի:
«Մեհր» լրատւական գործակալութեան համաձայն՝ ոստիկանապետը նշել է նաեւ, որ «վիրտուալ անվտանգութեան խորհուրդը» իր նիստը գումարելու է հանրապետութեան նախագահի անմիջական մասնակցութեամբ, ով նաեւ ղեկավարելու է խորհրդի գումարած նիստերը: Նա յաւելել է, որ օրակարգում քննարկման է դրւելու այն հարցը, որ սոցիալական ցանցերը արդեօք շարունակելո՞ւ են դիտւել՝ որպէս երկրի եւ հասարակութեան անվտանգութեանն ուղղւած սպառնալիք: Նա ասել է նաեւ, որ լաւ է՝ մինչեւ «խորհրդի» կայացրած որոշումը սովորական ժողովրդի պէս բարձրաստիճան պաշտօնատարները եւս դադարեցնեն իրենց այդօրինակ գործունէութիւնները:
Յատկանշական է նաեւ, որ մինչ այդ եղած իրենց նմանօրինակ քայլերի եւ բացւած «Թուիթեր»-ի կամ նոյնիսկ «Ֆէյսբուք»-ի պատկան էջերի մասին հերքելու յայտարարութիւններով էին հանդէս եկել դոկտ. Արէֆը եւ մի շարք այլ քաղաքական դէմքեր:
Իսկ նախարար Զարիֆն այս մասին ակնարկելով՝ պատասխանել է «Թասնիմ» լրատւական գործակալութեանը՝ հերքելով այն տեղեկատւութիւնը՝ իբր իրեն ասւել է, որ պէտք է դադարեցնի իր ֆէյսբուքեան էջով հասարակութեան հետ իր շփումները:
Ինչեւէ, երեւոյթն իր ողջ էութեամբ չէր կարող հասարակութեան ուշադրութեանը չարժանանալ, քանի որ եղած օգտատէրերին խիստ հետաքրքրելու է, թէ ինչ ճակատագրի պիտի արժանանայ քննարկումների ընթացքը: Եւ ինչպէս երեւում է, այսօր սոցիալական ցանցերը դադարել են լինելու միայն որպէս երիտասարդների ժամանցի ու վիրտուալ զբօսանքի հարթակ, քանի որ քաղաքական որոշ այրերի թողած դրական օրինակների հետքերով գնալով՝ հնարաւոր է սպասել նոյնպէս արգելքների վերացման կամ թեթեւացման որոշումների:
Համացանցում այս մասին որոնումներ կատարելը, այն էլ ինտերնետի մեկնաբանութեանը կարօտ չմնացող այս արագութեամբ, քեզ ամենաշատը հէնց յուշում է տեղեկութիւններ ստանալու եւ հաւաքագրելու ճանապարհին ծառացած խնդիրների լուծման պահանջարկի մասին: Իսկ «ցանցեր»-ի ֆիլտերինգ-ի որոշման մասին խօսել է նաեւ Աբդոլսամադ Խոռամաբադին, ով համացանցում իրենց բովանդակութեամբ յանցանշաններ պարունակող նիւթերի ու կայքէջերի գծով յանձնաժողովի նախագահն է, նա «Նասիմանլայն»-ին յայտնել է, որ ովքեր խօսում են ֆիլտերինգի վերացման թեմայով, կարծես թէ տեղեկացւած չեն դրա վտանգների մասին: Նա «Ֆէյսբուք»-ի մասին հարցին պատասխանելով՝ նշել է «Առաջինն այն, որ դրա ծաւալները անհնարին են դարձնում յանցանշանների զատորոշումը, իսկ երկրորդ՝ նշւած կայքը դարձել է Ամերիկայի եւ սիոնիստների լրտեսութեան եւ տեղեկութիւններ կորզելու որջ»: Եւ սա այն դէպքում, երբ նոյն յանձնաժողովի անդամներից Աղամիրին նախօրօք յայտնել էր, որ հնարաւոր է «Ֆէյսբուք»-ից դանդաղօրէն վերանայման ենթարկւեն կիրառւած արգելքները:
Մի խօսքով՝ դեռ յստակօրէն պարզ չէ, որ արդեօք արգելւելո՞ւ է նախարարներին՝ օգտագործելու սոցիալական ցանցերի հնարաւորութիւններից հասարակութեան հետ անմիջական կապեր հաստատելու գործում թէ ո՛չ:
Վերջում, որպէս հետաքրքիր երեւոյթ, նշենք, որ երբ Զարիֆը խօսելով իր էջի հակերային յարձակման ենթարկւելու գծով՝ նշեց այն դադարեցնելու հնարաւոր որոշման մասին, նոյն հաղորդագրութեան պատգամների բաժնում նրան երկտողով դիմել է անւանի թարգմանիչ Ամրային՝ ասելով. «Արդեօք եթէ ձեր հեռախօսազրոյցն էլ գաղտնալսած լինէին, այլեւս չէիք զանգի՞ ...»:
Ինչեւէ, ինչպէս արւած յայտարարութիւններն են խօսում, կարելի է սպասել չափազանց թէժ քննարկում՝ նշւած խորհրդի նիստում:

Յարակից լուրեր

  • «ԱՄՆ յաջորդ վարչակազմը պէտք է պատասխան տայ Իրանին հասցւած վնասի համար». Զարիֆը` MED-2020-ում
    «ԱՄՆ յաջորդ վարչակազմը պէտք է պատասխան տայ Իրանին հասցւած վնասի համար». Զարիֆը` MED-2020-ում

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տեսակապի միջոցով մասնակցել է Հռոմում կազմակերպւած «Միջերկրածովեան երկխօսութիւններ» (Mediterranean Dialogues) վիրտուալ  համաժողովին, ուր հանդէս է եկել ելոյթով:

  • «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ». Զարիֆ
    «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ». Զարիֆ

    «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ, այնպէս որ Սահմանադրութեան մէջ արտաքին քաղաքականութիւնը Յեղափոխութեան առաջնորդի լիազօրութիւնների սահմանում է, եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում համակարգի ընդհանուր քաղաքականութիւնը որոշւում է նրա կողմից»,- այս մասին այսօր՝ յուլիսի 5-ին Իսլ. խորհրդարանում արտաքին քաղաքականութեանը եւ տնտեսական դիւանագիտութեանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • «Մի հաւատացէք քարոզչական աժիոտաժին». Զարիֆ
    «Մի հաւատացէք քարոզչական աժիոտաժին». Զարիֆ

    «Ես իմ բոլոր նամակները շուտով կը հրապարակեմ»,- գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Միջուկային գործաչքով վէճերի մեխանիզմի ակտիւացման թեմային:

  • Զարիֆը նամակ է յղել Բորէլին
    Զարիֆը նամակ է յղել Բորէլին

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նամակ է յղել ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլին՝ զգուշացնելով Եւրոպական երկրների կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների չկատարման մասին:

  • «ԱԽ-ի կողմից յապաղումը բազմակողմանիութեան ձախողում է». Զարիֆ
    «ԱԽ-ի կողմից յապաղումը բազմակողմանիութեան ձախողում է». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ երեկոյեան տեսակապի միջոցով մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին, եւ հանդէս է եկել ելոյթով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։